Մանկաբուժությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանկաբուժություն, մանկաբուժության զարգացումը Հայաստանում սկսվել է 1926 թվականին ԵՊՀ բժշկական ֆակուլտետումում Հ. Գաբրիելյանի նախաձեռնությամբ մանկական հիվանդությունների ամբիոնի հիմնադրմամբ։ Հետագայում համանուն ամբիոններ են ստեղծվել ԵՊՀ-ում (այժմ ԵՊԲՀ) և ԲԿՀ-ում (այժմ ԱԱԻ)։ ԵՊՀ բուժկանխարգելիչ ֆակուլտետիի մանկական հիվանդությունների ամբիոնը հետագայում ղեկավարել են Գ. Մարգարյանը՝ 1946-1956 թվականներին, Ս. Սլկունին՝ 1956-1960 թվականներին, Թ. Գաբրիելյանը՝ 1960-1976 թվականներին, Ռ. Մինասյանը՝ 1976-1984 թվականներին, Ս. Իբոյանը՝ 1984-1991 թվականներին։

Մանկաբուժության զարգացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարան

Մանկաբույժի նեղ մասնագիտացման նպատակով 1958 թվականին ԵՊՀ-ում հիմնադրվել է մանկաբուժական ֆակուլտետ, որը 1964 թվականին տվել է առաջին շրջանավարտները։ Մանկաբույժների թվի աճին զուգընթաց կազմակերպվել է նաև մասնագիտական բուժօգնություն 29 նեղ մասնագիտությունների (սրտաբանտռևմատոլոգիա, նեֆրոլոգիա, ալերգաբանություն, նյարդաբանություն, թոքաբանություն և այլն) գծով, իսկ 1977 թվականից Ջ. Գևորգյանի ջանքերով կազմակերպվել է նաև ախտաբանական անատոմիայի հանրապետական մանկական կենտրոնը։ Բացի համար 1 մանկական հիվանդանոցից՝ շահագործման են հանձնվել նոր՝ մանկական քաղաքային համար 2, 3, 4, 5 հիվանդանոցները, որտեղ տեղակայվել և իրենց գործունեությունն են ծավալել ԵՊՀ-ի մանկաբուժության նոր կազմավորված ամբիոնները։ 1963 թվականին հիմնադրվել է մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը, որտեղ դասավանդվել են մանկական հիվանդությունների պրոպեդևտիկա, ֆակուլտետային և հոսպիտալային մանկաբուժություն։ Ամբիոնի վարիչ Ս. Գավալովի ղեկավարությամբ ուսումնասիրվել են տարածուն կծիկաերիկամաբորբի կլինիկաիմունաբանական բնութագիրը (Վ. Սերոբյան), կծիկաերիկամաբորբերի ժամանակ արյան սպիտակուցային ֆրակցիաները, լիպոպրոտեիդները և գլիկոպրոտեիդները (Ա. Բլեյան), տրվել է երեխաների ռևմատիզմի ակտիվության իմունակենսաքիմիական որոշ ցուցակ։

1971 թվականին մանկաբուժական ֆակուլտետի ընդհանուր մանկաբուժության ամբիոնը բաժանվել է 2 ինքնուրույն՝ հոսպիտալային մանկաբուժության (վարիչ՝ Վ. Աստվածատրյան) և մանկական հիվանդությունների պրոպեդևտիկայի ու ֆակուլտետային մանկաբուժության (վարիչ՝ Ս. Իբոյան) ամբիոնների։ 1990 թվականին մանկաբուժության ամբիոններում կատարվել են որոշակի փոփոխություններ, հոսպիտալային մանկաբուժության ամբիոնի կադրային հիմքի վրա ստեղծվել է մանկաբուժության համար 2 ամբիոնը (վարիչ՝ Ռ. Բարսեղյան), որը 1996 թվականին միավորվել է բուժկանխարգելիչ ֆակուլտետի մանկաբուժության ամբիոնին։ Հանրապետությունում մանկաբուժության զարգացմանը մեծապես նպաստել է մանկաբուժության համար 1 ամբիոնի վարիչ Վ. Աստվածատրյանը։ Նրա խորհրդատվությամբ Հայաստանում իրականացվել են երեխաների ալերգաբանական հիվանդությունների (ԱԱԻ-ում՝ Վ. Ակունց), միզաքարային հիվանդության (ԱԱԻ-ում՝ Ա. Սարգսյան), պարբերական հիվանդության (ՊՀ, Ե. Թորոսյան, Ռ. Պետրոսյան, Գ. Ամարյան և ուրիշներ) վերաբերյալ աշխատանքներ։ Վ. Աստվածատրյանի ղեկավարությամբ են կատարվել երեխաների տոքսիկոզի բուժման ուղիներին (Ա. Գյուլբուդաղյան, «Արաբկիր» ԲՀ),պարբերական հիվանդության ժամանակ ամիլոիդոզի կլինիկաժառանգաբանական զուգահեռներին (Մ. Փափազյան, «Արաբկիր» ԲՀ), վերջինիս իմունաժառանգաբանական գործոնների առանձնահատկություններին (Ա. Ջաքարյան, Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ), արյան վարակման իմունակարգավորմանը (Պ. Մազմանյան, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն) նվիրված աշխատանքներ։ 1976-1981 թվականին ամբիոնում ԽՍՀՄ մանկաբուժության ինստիտուտի հետ ուսումնասիրվել են հանրապետությունում մանկական մահացության բժշկական և սոցիալ-հիգիենային հայեցակետերը, մշակվել են կազմակերպչական և բուժ, մի շարք միջոցառումներ (Վ. Աստվածատրյան, Ռ. Բարսեղյան, Վ. Թևոսյաև և ուրիշներ)։

Ջեք Գևորգյան

Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության, ինչպես նաև ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնի հետ ուսումնասիրվել են վաղ մանկական տարիքի երեխաների արյան վարակման պատճառագիտության, ախտածնության, կլինիկական առանձնահատկությունների և բուժման հարցերը (Լ. Պողոսյան, Ա. Քրիստոսդուրյան, Մ. Օհանյան, Կ. Սարիբեկյան)։ Ամբիոնում է գործել նաև Հանրապետական մանկ, ալերգաբան. կենտրոնը (ղեկ.՝Վ. Ակունց)։

1962 թվականին համամիութային բժշկական մամուլում Վ. Աստվածատրյանն առաջինն է նկարագրել հայերի համար տեղաճարակային՝ երեխաների պարբերական հիվանդությունը, շեշտվել է նրա ծագման հնարավոր ժառանգ, բնույթը։ 1983 թվականից սկսած՝ ամբիոնում մանրակրկիտ ուսումնասիրվել են երեխաների ՊՀ-ն։ Հետագայում՝ 1998 թվականին հիմնվել է պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀ ՄՀԿ)՝ իր դիսպանսերով, որը 2003 թվականից գործում է «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտում (ԵԴԱԻ)։ Կենտրոնում պետական պատվերի շրջանակներում մինչև 18 տարեկանը հսկվում և անվճար կոլխիցինաբուժում են ստանում շուրջ 2 հազար հիվանդ երեխաներ։ ՊՀ ՄՀԿ-ի գործունեության հիմն, նպատակը երեխաների ՊՀ-ի բարդությունների կանխարգելումն է։ Այդ առումով, 2003 թվականից իրականացվում է «Երեխաների ՊՀ-ի վաղ ախտորոշումը և բուժումը» ծրագիրը՝ «Հովարդ Կարագյոգյան» բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ, որն ապահովում է հիվանդ երեխաների կոլխիցինա- բուժության շարունակականությունը՝ ՀՀ ԱՆ-ի, Բժշկական գենետիկայի կենտրոնի (ԲԳԿ) հետ համագործակցելով։ Ներկայումս ՊՀ ՄՀԿ կենտրոնի գիտագործևական աշխատանքները ղեկավարում է Գ. Ամարյանը։ 1997 թվականից, կապված միջազգային կոնսորցիումի կողմից ՊՀ-ի գենի հայտնաբերման հետ, ՊՀ ՄՀԿ-ն սերտ և արդյունավետ համագործակցում է ՀՀ բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ (ղեկավար՝ Թ. Սարգսյան) Ամբիոնը հրատարակել է Վ. Աստվածատրյանի «Երեխաների լեղուղիների բորբոքային հիվանդությունները» մենագրությունը (1971), «Մանկական հիվանդություններ» մանկաբուժության առաջին հայերեն դասագիրքը (1975), ծնողներին հասցեագրված «Առողջ մանուկ» (1979, 1982), «Կլինիկական մանկաբուժություն» (1987) գրքերը, «Բժշկական էթիկա» (համահեղափոխական՝ Ա. Հարությունյան, 1984), «Երեխաների պարբերական հիվանդությունը» (համահեղափոխական՝ Ե. Թորոսյան, 1989) մենագրությունները, Լ. Պողոսյանի «Մանկական հիվանդությունների պրոպեդևտիկա» (1997) դասագիրքը, «Շնչական համակարգի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը և բուժման սկզբունքները» (2004) գիրքը, ժամանակակից մանկաբուժության առավել արդիական խնդիրիներին նվիրված ծավալուն «Մանկաբուժական ձեռնարկը» (2005, խմբագրողներ՝ Վ. Աստվածատրյան, Ա. Բաբլոյան, Մ. Սարգսյան, Կ. Սարիբեկյան) և լույս է տեսել «Մանկական նեֆրոլոգիա» (ուսումնական, 2009) դասագիրքը (Ա. Սարգսյան, Ա. Ցիգին, է. Լոյման)։ 1990-ական թվականների վերջին Ա. Բաբլոյանի նախաձեռնությամբ մշակվել են մանկաբուժության և մանկական վերականգնողական բժշկագիտության արդի հայեցակարգերը, հաստատվել և կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի ԱրԲես վերականգնողական կենտրոնի և նրա մարզային մասնաճյուղերի բագմամասնագիտական խմբային աշխատանքը, որտեղ մեծ ավանդ ունեն Ա. Հակոբյանը, «Արաբկիր» ԲՀ-ի մանկաբույժներ Մ. Երիցյանը, Գ. Ջաքարյանը, Կ. Լուլեշյանը, Ի. Թովմասյանը, Ս. Սարգսյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աշխատակից Ն. Ավետիսյանը։ «Արաբկիր» ԲՀ-ի, պետության, տարբեր դոնորական կազմակերպությունների համատեղ ջանքերով երեխաների զարգացման և վերականգնող, կենտրոններ են բացվել Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, դասընթացներ են կազմակերպվել նաև մեծ թվով բուժաշխատողների և ծնողների համար, մշակվել են մշտադիտարկման համակարգչային ծրագրեր, կատարվել է հանրության իրազեկում։

Մանկաբուժությունը ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում վերջին տասնամյակում հատկապես արդիական դարձած աուտիզմի խնդիրներին։ Երեխաների հիվանդությունների կանխարգելման նպատակով «Արաբկիր» ԲՀ-ի համալսարան. «Մուրացան» կլինիկայի և Ցյուրիխի համալսարան, հիվանդանոցի համատեղ աշխատանքների շնորհիվ Հայաստանում իրականացվել է հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի Նեոնատալ սկրինինգների ծրագիրը։ Երեխաների զարգացման ոլորտի արդիական մոտեցումներն ամփուիվել են «Զարգացման և վարքագծային մանկաբուժության հիմունքներ» (2006) հիմնարար ձեռնարկում (խմբագրողներ՝ Ա. Բաբլոյան, Ա. Հակոբյան, Մ. Երիցյան, Ս. Սարգսյան)։ Երեխաների և դեռահասների առողջության ոլորտում այդ աշխատանքները մեծապես ծառայել են ՀՀ- ում ԱՆ-ի հաստատած ազգային տարբեր ռազմավարությունների (օրինակ՝ «Վաղ միջամտության ազգային հայեցակարգը» և «Դեռահասներին բարյացակամ ծառայությունների ազգային հայեցակարգը») մշակմանը։ 2009 թվականին Կառավարությունն ընդունել է ԱՀԿ-ի հետ համագործակցությամբ մշակված «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման 2009-2015 թվականների ազգային ռազմավարությունը»։ Մանկաբուժության և մանկական վիրաբուժության համր 2 ամբիոնում (Ռ. Բարսեդյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են լյարդի ֆունկցիոնալ վիճակը երեխաների ստամոքսաղիքաբան. հիվանդությունների ժամանակ (Ն. Բաղդասարյան), էրիթրոցիտային թաղանթների ճարպային փոխանակության խանգարումները մինչև 1 տարեկան երեխաների արյան վարակման ժամանակ, մշակվել դրանց շտկման ուղիներ (Կ. Սիմոնյան) և այլն։

Ցյուրիխի համալսարան

1989 թվականից մանկաբուժության համար 2 ամբիոնն աշխատանքներ է իրականացրել աղետի գոտում մանկական բնակչության առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ, որի արդյունքում մշակվել է բնակչության 1991-2004 թվականների վերականգնող, պլան։ ՀՀ ԱՆ-ի ճառագայթային բժշկության և այրվածքների ԳՀ կենտրոնի հետ կատարվել են Մեծամոր ավանի մանկ, բնակչության առողջ, վիճակի դինամիկ դիսպանսերային հետազոտություններ։ ՀՀ ԳԱԱ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀհ և Վեստ Ելիսի Մեմորիալ հոսպիտալի (ԱՄՆ) լաբորատորիաները համատեղ ՀՀ մարզերում ուսումնասիրել են երեխաների արյան մեջ կապարի քանակությունը։ Հրատարակվել են Ս. Իբոյանի «Մանկաբուժության նախաբան» (1983) դասագիրքը, Ռ. Մինասյանի «Մանկաբուժության զարգացումը Հայաստանում» (ուսումնական, 1990) աշխատությունը, «Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը» (2000) ուսումնական ձեռնարկը, Ա. Տեր-Գալստյանի և համահեղինակների «Երեխաների և դեռահասների մոտ խրոնիկական տոնզիլիտը և այլ ախտաբանական վիճակները» (2004) գիրքը, Բ. Կիրակոսյանի գիտական աշխատանքները՝ ՊՀ-ի ժամանակ երիկամների ախտահարման վերաբերյալ։

Մինչև 2007 թվականը ամբիոնի կլինիկ, հենակետերն են եղել Համալսարան համար 2 կլինիկական հիվանդանոցը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, 2008 թվականից՝ Համալսարան համար 2 կլինիկական հիվանդանոցը և Համալսարան համար 1 «Մուրացան» կլինիկան։ Ամբիոնում հետազոտվել են երեխաների ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ վիճակը սոմատիկ հիվանդությունների ժամանակ և երեխաների ու դեռահասների շարակցահյուսվածքային դիսպլազիան (սրտի զարգացման փոքր արատներ, հոդերի գերշարժունություն, որովայնի խոռոչի օրգանների ձևաբան, փոփոխություններ, շարակցական հյուսվածքի դիսպլազիայի կենսաքիմիական ցուցանիշներ)։ 2007 թվականից ամբիոնի Համալսարան, մանկաբուժ. կլինիկայի (ղեկավար Ն. Բաղդասարյան) գիտական գործունեության ուղղվածությունը մանկաբուժության մեջ դարձել է մոլային բժշկությունը, իրականացվում են լյարդի ֆերմենտախտորոշման, ֆունկցիոնալ վիճակի գնահատման ու վաղ ախտահարման հայտնաբերման, շարակցական հյուսվածքի դիսպլազիաների, երեխաների աճի խանգարումների, երեխաների մետաբոլիկ համախտանիշի (գիրություն) կլինիկական և լաբորատոր բնութագրման աշխատանքներ։ Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են ՀՀ ԱՆ-ի տարբեր ծրագրերի. Ա. Բալյանը ԱՆ-ի իմունացման հարցերով խորհրդատվական հանձնաժողովի անդամ է, իմունացման ծրագրի ազգային դասավանդող Կ. Պողոսյանը՝ ՀՀ-ում կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագրի համակարգող, Ս. Հարությունյանը՝ մանկական սնուցման հարցերով ԱՀԿ-ի միջազգային փորձագետ և այլն։ Մանկաբուժական կլինիկայի հենակետում 2005 թվականին բացվել է Մուկովիսցիդոզի կենտրոն, որի աշխատակիցներ Վ. Բաղդասարյանը, Ա. Քրիստոսղուրյանը, Ս. Հարությունյանը բազմիցս վերապատրաստվել են Մոսկվայի համանուն կենտրոններում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում։ Հայաստանի Մուկովիսցիդոզի կենտրոնը Cystic Fibrosis European Union-ի, Cystic Fibrosis Foundation. European Union of Rare Diseases-ի, Cystic Fibrosis Worldwide-ի անդամ է։ 2006 թվականից կենտրոնում իրագործում են մուկովիսցիդոզով հիվանդների դիսպանսերային հսկողություն։ Կենտրոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Գենետիկայի կենտրոնի (ղեկավար՝ Թ. Սարգսյան), «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱհ-ի, ՌԴ համանուն կենտրոնի (ղեկավար՝ Ն. Կապրանով) հետ։ Հանրապետության մանկաբուժական ծառայության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել 1965 թվականին ԵԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի հիմնադրումը (վարիչներ՝ է. Մարտիկյան՝ 1965-1975 թվականներ, Ա. Վանյան՝ 1975-1997, Ա. Բաբլոյան՝ 1997 թվականից)։

Պարգև Մարգարյանի անվան ծննդատուն

1978 թվականին Ա. Բաբլոյանը հանրապետությունում առաջինն է կատարել ավազանամիզածորանային հատվածի պլաստիկա՝ երիկամի ջրակալման ժամանակ, իսկ 1979 թվականին՝ երեխաների միզապարկ-միզածորանային հակառեֆլեքսային վիրահատություն։ 1982 թվականից Երևանում գործող նրա ղեկավարած միակ մանկական ուրոլոգիական բաժանմունքում 1990 թվականին ստեղծվել է մասնագիտացված ուրո-նեֆրոլոգիական և մանկական վիրաբուժության կենտրոն, որի հիմքի վրա բացվել է հանրապետությունում մանկական հեմոդիալիզի առաջին ծառայությունը։ 1991 թվականին Ա. Բաբլոյանը ՀՀ-ում առաջինն է իրականացրել երեխաների երիկամների փոխպատվաստում, որով հիմք է դրվել երեխաների, հետագայում նաև մեծահասակների երիկամների փոխպատվաստման ծրագրի։ Նրա ջանքերով 2003 թվականին ստեղծվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱհ-ն, որտեղ ծավալվել է աշխարհի առաջնակարգ կլինիկաներին հատուկ ախտորոշիչ, բուժ, և կանխարգելիչ աշխատանքներ։ Այդ ամբիոնի աշխատանքներում մեծ ներդրում ունի Ա. Վանյանը, որը հանրապետությունում մանկ, վիրաբույժի որակավորում ունեցող առաջին գլխավոր մասնագետն է, ստեղծել է մանկական վիրաբուժական դպրոց։ 2007 թվականին մանկաբուժության և մանկական վիրաբուժության ամբիոնների վերակազմակերպմամբ ձևավորվել են մանկաբուժության և մանկական վիրաբուժության համար 1 (վարիչ՝ Ա. Բաբլոյան) և համար 2 (վարիչ՝ Ռ. Բարսեղյան) ամբիոնները, որոնք 2011 թվականին կրկին առանձնացել են՝ որպես մանկաբուժության համար 1 և մանկական վիրաբուժության համար 2 ամբիոններ։ Ներկայումս Ա. Բաբլոյանի, Ս. Առաքելյանի, Ն. Դալլաքյանի, Ա. Ասլանյանի և ուրիշներ ջանքերով մանկական վիրաբուժությունը ՀՀ-ում հասել է մեծ հաջողությունների, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է դարձել մի շարք բարդ և եզակի վիրահատությունների իրականացումը, մանկական հասակի ուրոնեֆրոլոգիական, ստամոքսաղիքային (կերակրափող), թոքային («Սուրբ Աստվածամայր» ԿՀ-ում), ոսկրաբանական վիրաբուժության, երիկամների փոխպատվաստման, ինչպես նաև դրունքային հիպերթենզիայի պահպանող, ու վիրաբուժական բուժման ոլորտներում։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱհ-ում Ա. Բաբլոյանի ղեկավարությամբ պաշտպանվել են հիպոսպադիայի վիրաբուժական շտկման (Ս. Առաքելյան), հալոպիրիդոլային անզգայացման ժամանակ մետալոպրոտեինների դերին (Մ. Շաքարյան), ուրոդինամիկ խանգարումներին (Վ. Ավագյան) և Հայաստանում երեխաների միզաքարային հիվանդության ծագումնաբանության (Ն. Արիկյանց), առողջապահության կազմակերպման հարցերին նվիրված ատենախոսություններ։

Մանկաբուժության և մանկական վիրաբուժության համար 2 ամբիոնի հենակետ՝ Համալսարան վիրաբուժական կլինիկայում զբաղվում են երեխաների որովայնային և թարախային վիրաբուժական հիվանդությունների բուժման, ինչպես նաև նորածնային վիրաբուժության հարցերով (Գ. էյրամջյան, Ա. Ասլանյան, Մ. Ռոստոմյան), կատարվում են որովայնի խոռոչի բաց և ընդերադիտական եղանակով (Ա. Ասլանյան) վիրահատություններ։ Նորածինների վիրաբուժության հիմևախնդիրը զարգացման բազմաթիվ արատների շտկումներն են։ 1968 թվականին հրատարակվել է (է. Մարտիկյան, Վ. Սարուխանյան) «Մանկական վիրաբուժություն» առաջին հայերեն դասագիրքը, 1996 թվականին՝ Ա. Բաբլոյանի, Ա. Վանյանի, Գ. Մհոյանի «Մանկական վնասվածքաբանություն» և «Մանկական օրթոպեդիա» (2000) գործնական ձեռնարկները, «Մանկական վնասվածքաբանություն և օրթոպեդիա» (2004) գիրքը։ Հրատարակվել են բազմաթիվ դասագրքեր՝ Ա. Սարաֆյանի «Մանկան անատոմիան» (1983), Լ. Վարդանյանի և Գ. Քյալյանի՝ մանկական հասակի կառուցվածքակազմաբանությանը նվիրված «Անատոմիան» (1996) և այլն։ Ախտաբանական անատոմիայի մանկական կենտրոնը հանրապետության մանկական ախտաբանաանատոմային ծառայությունն ապահովող միակ հաստատությունն է, որտեղ կատարվում են նաև հյուսվածաբանական, վիրուսամանրէաբանական և բջջաբանական տարբեր գիտական և գործնական հետազոտություններ. դրանք ամփոփվել են 250-ից ավելի գիտական հրապարակումներում (նաև մանկաբուժության համար 1 ամբիոնի հետ)։ Մանկաբուժական ֆակուլտետի և մանկաբուժության դասավանդման աշխատանքներում զգալի ավանդ ունեն Մ. Բալյանը, Մ. Ջոթյանը, Ռ. Պետրոսյանը, է. Թադևոսյանը, է. Գրիգորյանը, Ա. Գրիգորյանը և ուրիշներ, որոնց աշխատանքները հիմնականում կապված են հանրապետությունում մանկաբուժական դպրոցի ստեղծման, մանկաբուժության գիտագործնական բնագավառների զարգացման հետ։ Ի. Ազիզյանի հրատարակած քիթկոկորդականջաբանության գործնական բնագավառի հմտություններին և դեղագրերին վերաբերող 2 ձեռնարկները (1979,1984) ցայսօր կիրառական են բժիշկների և ուսանողների համար։ Մանկաբուժական ֆակուլտետն իր գոյության 47 տարվա ընթացքում տվել է շուրջ 4500 շրջանավարտ, որը տեղամասային մանկաբուժական ծառայության ցանցի ընդլայնման, մանկական ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային, առողջարանաառող- ջավայրային ծառայությունների մակարդակի բարձրացման, մանկական հիվանդացության և մահացության աննախադեպ ցածր ցուցանիշների հասնելու, ի վերջո՝ սեփական մանկաբուժական դպրոց ստեղծելու հնարավորություն է տվել, որը մանկական առողջապահության համակարգը հանրապետությունում դրել է գիտագործնական կայուն հիմքերի վրա։

Այդուհանդերձ, եվրոպական կրթական ծրագրերում ինտեգրվելու հետևանքով 1998 թվականին ԵՊԲՀ-ում փակվել է մանկաբուժական ֆակուլտետը և, որպես նեղ մասնագիտացում, մանկաբուժությունը տեղափոխվել է հետդիպլոմային ուսուցման համակարգ։ ԵՊԲՀ-ն իր վերջին մանկաբույժ-շրջանավարտները տվել է 2004 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։