Ընկնող մարդ (լուսանկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Ընկնող մարդ
Ընկնող մարդ (լուսանկար).jpg
տեսակԼուսանկար
նկարիչՌիչարդ Դրյու
տարիսեպտեմբերի 11, 2001
Ծանոթագրություններ

«Ընկնող մարդ» (անգլ.՝ The Falling Man), լուսանկար, որն արվել է «Ասոշիեյթիդ փրեսի» լուսանկարիչ Ռիչարդ Դրյուի կողմից 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում ժամը 9:41:15 տեղական ժամանակով։ Լուսանկարում պատկերված է մի մարդ, որի ինքնությունը չի հաջողվել պարզել, գլխով դեպի ներքև ընկնելիս։ Համարվում է, որ այդ օրն առնվազն 200 մարդ են դեն նետվել կամ ստիպված են եղել դուրս ցատկել Համաշխարհային առևտրային կենտրոնի այրվող աշտարակներից[1][2][3]։ Շատերի անունները հայտնի չեն, քանի որ իշխանություններին չի հաջողվել նույնականացնել բոլոր զոհվածներին[4]։ Իրավաբանորեն նրանք բոլորն էլ (բացի ահաբեկիչներից) համարվում են զոհ, այլ ոչ թե ինքնասպաններ (ջամփերներ), նույնիսկ եթե «իրենք են նետվել»։ Պաշտոնապես «ջամփերը նա է, ով վաղ առավոտյան գալիս է գրասենյակ՝ հաստատապես իմանալով, որ այսօր նա դուրս է նետվելու»։

Պատկերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ մարդն ընկնում է գրեթե ձգված ներքև, սակայն այս մարդու անկման մյուս լուսանկարներում երևում է, որ նրա մարմինը բառացիորեն թափահարվում է օդում[5]։

Լուսանկարը բազմիցս հրապարակվել է աշխարհի բազմաթիվ պարբերականներում, այդ թվում «Նյու Յորք Թայմս»-ում։ Լուսանկարիչը նշել է, որ ինքը հաճախ ստիպված է եղել բախվել ընթերցողների քննադատությանը, որոնք լուսանկարը համարում էին «ցնցող»[6]։ Խոսելով «Ընկնող մարդու» մշակութային և սոցիալական նշանակության մասին՝ աստվածաբան Մարկ Դ. Թոմասը նշել է, որ այս նկարը, «հնարավոր է, մարդու հուսահատության առավել վառ նկարազարդումներից մեկն է, որը հուզական ազդեցության ուժով չունի իր նմանը ժամանակակից արվեստում։ Նրա ողջ էությունը բյուրեղացվել է ընդամենը մեկ լուսանկարում»[7]։ Քանի որ ընկնող մարդու ինքնությունը պարզել չի հաջողվել, լուսանկարը հաճախ համեմատվում է անհայտ զինվորի հուշարձանի հետ։ Առաջ քաշվեց այն վարկածը, որ ընկնող մարդու անունը Թոմաս Հոուլք է՝ տեխնիկական աշխատող, որը բարձրության վրա պատուհաններ էր լվանում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Falling Bodies, a 9/11 Image Etched in Pain(անգլերեն)
  2. Whitworth Melissa։ «9/11: 'Jumpers' from the World Trade Center still provoke impassioned debate»։ Telegraph։ Վերցված է 2013-12-13 
  3. Cauchon, Dennis. «Desperation forced a horrific decision». USA Today.
  4. Leonard Tom։ «The 9/11 victims America wants to forget: The 200 jumpers who flung themselves from the Twin Towers who have been 'airbrushed from history'»։ Daily Mail։ Վերցված է սեպտեմբերի 9, 2013 
  5. Pompeo Joe (2011-08-29)։ «Photographer behind 9/11 "Falling Man" retraces steps, recalls "unknown soldier"»։ Yahoo! News։ Վերցված է 2011-08-31 
  6. Howe, Peter (2001). «Richard Drew». The Digital Journalist Archived 2018-06-27 at the Wayback Machine., January 2010
  7. , ISBN 978-0-8028-6040-8։
  8. Tom Junod (2009-09-08)։ «The Falling Man»։ Esquire։ Վերցված է 2014-05-20 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friend David (2007)։ «Thursday, September 13»։ Watching The World Change: The Stories Behind the Images of 9/11։ I.B.Tauris։ էջեր 106–163։ ISBN 1-84511-545-7 
  • Ingledew John (2005)։ Photography։ Laurence King Publishing։ էջ 76։ ISBN 1-85669-432-1 
  • Tallack Douglas (2005)։ New York Sights: Visualizing Old and New New York։ Berg Publishers։ էջեր 174–181։ ISBN 1-84520-170-1 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 9/11: The Falling Man (March 16, 2006). Channel 4.