Ընկերուհի (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ընկերուհի
ռուս.՝ Подружка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորYelena Gavrilko?
ՍցենարիստԱլեքսանդր Կոստինսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն619 վայրկյան
Թվական1989

Ընկերուհի, մուլտիպլիկացիոն ֆիլմ`նկարահանված ռեժիսոր Ելենա Գավրիլկոյի ամերիակական ազգային հեքիաթի հիման մոտիվներով։

Ֆիլմում օգտագործվել են հատվածներ Փոլ Ուինթերի երաժշտությունից։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տխուր ծերունին բուխարուց ծխախոտ վառելով ՝ հանում է դեղնած նկարը, որտեղ պատկերված են մի քանի երիտասարդ տղաներ։ Այս նկարը նկարվել է,երբ նա աշխատում էր շոգենավի վրա, ընկնելով տխուր հիշողությունների մեջ, նա հասկանում է, և նրա հաևաններն են մնացել ճայն ու ցուլը։ Վշտերով համակված՝ նա խնձոր է վերցնում, որդեր, կարթը և գնում ձկնորսության։ Նստում է շատ երկար, մինչև մի ձուկ է հայտնվում։ Սակայն նա չի մոտենում խայծին, այլ սկսում է խնձորով խաղալ։ Ծերուկը հասկանում է, որ կարթի վրա պետք է խնձոր դնել։ Այդպես էլ անում է։Մի մեծ ձուկ է բռնում և պահում իր բակի տակառի մեջ։ Շատ մրգեր է հավաքում ու բերում իր նոր ընկերոջ համար ծերուկը, իսկ ձուկն էլ սկսում է ուրախությունից ձեռնածություն անել։ Այդպես ծերունին սկսում է ձվածեղ պատրաստել ձկան համար,և նա հաճույքով ուտում է։ Այդ օրվանից ծերուկը զբաղվում է նրա դաստիարակությամբ՝ սովորեցնում է պատրաստել, ցախ ջարդել, մարզվել, բանջարանոցը փորել, կրակ վառել։ Մեծանում է ձկնիկը, ինքնուրույն է ուտում, փորձում է կատարել տան բոլոր գործերը և տակառի փոխարեն ապրում է ծերունու տանը։ Երեկոյան նրանք միասին պառկում են քնելու, իսկ ընկերուհին նրան օգնում է հանել կոշիկները և ծվարվում է ոտքերի տակ՝ ինչպես կատու։ Օր օրի ավելի մեծանում ու խելացի է դառնում ձուկը։ Որոշելով զվարճացնել իր ընկերուհուն՝ ծերուկը նրան տանում է ձկնորսության։ Ընթացքում նրանց մոտով անցնուոմ է «Սյուզի» լայները, և ծերուկը ընկնում է մտքերի մեջ։ Այդ պահին ձկնիկը, որը մոռացել էր ինչպես են լողում, ընկնում է ջուրը։ Երբ ծերուկը գտնում է նա արդեն սատկել էր։

Մենակյաց ծերուկը թաղում է նրան խնձորենու տակ և շարունակում է իր միայնակ կյանքը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենարիստ Ալեքսանդր Կոնստանստինսկիյ
կինոռեժիսոր և անիմատոր Ելենա Գավրիլկո
նկարիչ-բեմադրող և անիմատոր Յուրի Բատանին
նկարիչներ Ա․ Չիստովա, Սերգեյ Գլագոլեվ, Ե․ Ստարիկովա, Իրինա Սոբոյանինա, Լյուբով Գորելովա, Ե․ Իսայկինա, Ա․ Պոզին, Վերոնիկա Ախմետովա, Լ․ Վորոբյով
ռեժիսորի օգնական Տ․ Խոլոստովա
մոնտաժոր Տ․ Սմիրնովա
օպերատոր Միխայիլ Դրույան
ձայնային օպերատոր Վկադիմիր Կուտուզով
խմբագիր Տատյանա Պապարովա
նկարահանումների խմբի տնօրեն Նինա Սուչկովա

Վիդեոնյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը թողարկվել է մուլտֆիլմերի DVD-ի«Masters of Russian Animation Volume 4» հավաքածուի մեջ [1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]