Ընթերցանության խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ընթերցանության խանգարում, վիճակ, որի ժամանակ նկատվում են ընթերցանության դժվարություններ։ Ընթերցանության խանգարման օրինակները ներառում են՝ զարգացող դիսլեքսիա, ալեքսիա և հիպերլեքսիա։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդաբանական խանգարումների և կաթվածի ազգային ինստիտուտը ընթերցանության խանդարումը կամ դիսլեքսիան սահմանում է որպես․ «ուղեղի սովորելու անկարողություն, որը հատկապես ազդում է մարդու կարդալու կարողության վրա»։ Այս մարդկանց բնորոշ է կարդալու ցածր մակարդակը՝ չնայած նորմալ մտավոր կարողություններին։ Դիսլեքսիա ունեցող մարդկանց բնորոշ է հետևյալ խնդիրները․ տառ առ տառ արտասանությունը, հնչյունաբանական մշակումը և արագ տեսողական-վերբալ հակազդումը։ Մեծերի մոտ դիսլեքսիան սովորաբար առաջանում է գանգուղեղային վնասվածքի կամ դեմենցիայի արդյունքում[1]։ Այս ինստիտուտի սահմանումը չի համապատասխանում գիտական ուսումնասիրությունների ծավալին, ինչը եզրակացնում է, որ չկա ոչ մի ապացույց, որ դիսլեքսիան և մտավոր կարողությունները կապված են[2]։ Սահմանումը մեծ մասամբ համապատասդխանում է ժամանակակից հետազոտություններին և ցույց է տալիս դիսլեքսիայի ախտորոշման հակասությունները[3]

  • Դիսկեքսիան սովորելու դժվարություն է, որը առաջին հերթին ազդում է հստակ և ազատ ընթերցանության և տառ առ տառ արտասանության վրա
  • Դիսլեքսիայի բնութագրիչներից է հնչյունաբանական, վերբալ հիշողության և բանավոր գործընթացի մշակման դժվարությունները
  • Դիսլեքսիան հանդիպում է տարբեր մտավոր ընդունակություններ ունեցողների մոտ
  • Ավելի լավ է այն դիտարկել որպես շարունակություն, այլ ոչ թե առանձին կատեգորիա և այստեղ չկան հստակ սահմաններ
  • Համընթաց դժվարությունները կարող են ի հայտ գալ լեզվական, շարժողական, մտավոր ասպեկտներում

Ընթերցանության անընդունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսլեքսիան սովորելու դժվարություն է, որն ի հայտ է գալիս ինչպես բառերը վերծաներիս, այնպես էլ՝ կարդալու սահունությունում։ Ըմբռնումը կարող է ախտահարվել ապակոդավորելու դժվարությունների արդյունքում, բայց դա դիսլեքսիայի գլխավոր առանձնահատկությունը չէ[4]։ Ըստ հետազոտությունների դիսլեքսիա ունեն բնակչության 5–17%-ը[5][6][7]։ Առաջարկվել է, որ դիսլեքսիան ունենա 3 կոգնիտիվ ենթատեսակներ (լսողական, տեսողական և ուշադրության), չնայած դիսլեքսիայի առանձին դեպքեր առավել լավ բացատրվում են նրա հիմքում ընկած նեյրոֆիզիոլոգիական խանգարումներով և սովորելու դժվարություններով (օրինակ՝ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, դիսկալկուլիա և այլն)[6][8][9][10][11][12]։ Չնայած դա մտավոր հետամնացություն չի, այնուամենայնիվ համարվում է սովորելու դժվորություն[13][14] և ընթերցանության խանգարում[15][16]։ Դիսլեքսիան և ինտելեկտի գործակիցը (IQ) փոխկապված չեն, քանի որ ընթերցանությունը և ճանաչողությունը անկախ են զարգանում դիսլեքսիա ունեցող մարդկանց մոտ[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:NINDS
  2. Rose James։ «Sir»։ Institute of Education։ United Kingdom Government։ Վերցված է մարտի 4, 2016 
  3. Stanovich K (Winter 1991)։ «Discrepancy Definitions of Reading Disability: Has Intelligence Led Us Astray?»։ Reading Research Quarterly 26 (1): 7–29։ JSTOR 747729։ doi:10.2307/747729 
  4. Stanovich KE (December 1988)։ «Explaining the differences between the dyslexic and the garden-variety poor reader: the phonological-core variable-difference model»։ Journal of Learning Disabilities 21 (10): 590–604։ PMID 2465364։ doi:10.1177/002221948802101003 
  5. «The development of reading impairment: a cognitive neuroscience model»։ Ment Retard Dev Disabil Res Rev 9 (3): 196–204։ 2003։ PMID 12953299։ doi:10.1002/mrdd.10080 
  6. 6,0 6,1 «[Role of the organ of vision in the course of developmental dyslexia]»։ Klin Oczna (Polish) 108 (1–3): 110–3։ 2006։ PMID 16883955 
  7. Birsh Judith R. (2005)։ «Research and reading disability»։ in Judith R. Birsh։ Multisensory Teaching of Basic Language Skills։ Baltimore, Maryland: Paul H. Brookes Publishing։ էջ 8։ ISBN 978-1-55766-676-5։ OCLC 57652241 
  8. «Individual prediction of dyslexia by single versus multiple deficit models»։ J Abnorm Psychol 121 (1): 212–24։ February 2012։ PMC 3270218։ PMID 22022952։ doi:10.1037/a0025823 
  9. «The cognitive deficits responsible for developmental dyslexia: review of evidence for a selective visual attentional disorder»։ Dyslexia 10 (4): 339–63։ November 2004։ PMID 15573964։ doi:10.1002/dys.284 
  10. «Cognitive subtypes of dyslexia»։ Acta Neurobiologiae Experimentalis 68 (1): 73–82։ 2008։ ISSN 0065-1400։ PMID 18389017 
  11. «Auditory and visual automatic attention deficits in developmental dyslexia»։ Brain Res Cogn Brain Res 16 (2): 185–91։ April 2003։ PMID 12668226։ doi:10.1016/S0926-6410(02)00270-7 
  12. Ahissar M (November 2007)։ «Dyslexia and the anchoring-deficit hypothesis»։ Trends Cogn. Sci. (Regul. Ed.) 11 (11): 458–65։ PMID 17983834։ doi:10.1016/j.tics.2007.08.015 
  13. name="MeSH">«Learning Disorders: MeSH Result»։ nlm.nih.gov/mesh/meshhome.html։ NLM MeSH Browser։ Վերցված է 2009-11-06 
  14. «Dyslexia»։ ncld.org։ The National Center for Learning Disabilities, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-17-ին։ Վերցված է 2009-11-07 
  15. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ MeSH անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  16. «Dyslexia»։ Mayo Foundation for Medical Education and Research։ Վերցված է 2009-11-07 
  17. «Uncoupling of reading and IQ over time: empirical evidence for a definition of dyslexia»։ Psychol Sci 21 (1): 93–101։ January 2010։ PMID 20424029։ doi:10.1177/0956797609354084