Ընդունարանի աշխատակից
Գործունեության վայր | նախասրահ | |
---|---|---|
ISCO-88 occupation class | 4226 |
Ընդունարանի աշխատակից (անգլ.՝ receptionist), գրասենյակային կամ վարչական պաշտոն զբաղեցնող աշխատող:
Ընդունարանի աշխատակիցներին է վերապահված ընդունելու կազմակերպության այցելուներին, հաճախորդներին, ինչպես նաև պատասխանելու հեռախոսազանգերին[1]։ Հյուրանոցներում այս աշխատակիցների պարտականություններին կարող է ավելանալ նաև հյուրերի գրանցումը և սենյակների ամրագրումը, գանձապահի աշխատանքը, բանալիների հսկողությունը և փոստի և հաղորդագրությունների սպասարկումը։
Ընդունարանի աշխատակիցները ընդգրկում են տնտեսության բազմաթիվ ոլորտներ՝ օգնելու այն ձեռնարկություններին, որտեղ նրանք աշխատում են, այդ թվում՝ հանդիպումների և ժողովների նշանակում, փաստաթղթերը ներկայացնում, և գրասենյակային այլ առաջադրանքների կատարում[2]:
Պարտականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունարանի աշխատակիցների պարտականությունները կարող են ներառել ընկերության և նրա ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ այցելուների հարցերին պատասխանելը, այցելուներին ուղղորդել, տեսակավորել և բաժանել փոստային նամակները, պատասխանել մուտքային զանգերին, նաև հանդիպումներ կազմակերպել և կատարել անհրաժեշտ գրանցում, մուտքագրել և իրավիճակից կախված գրասենյակային մի շարք այլ առաջադրանքների կատարել։
Որոշ ընդունարաններ կարող են նաև կատարել հաշվապահական կամ գանձապահի պարտականություններ: Որոշ գրասենյակներ, բայց ոչ բոլորը, կարող են ակնկալել, որ ընդունարանի աշխատակիցը սուրճ կամ թեյ կմատուցի հյուրերին[3]:
Ընդունարանի աշխատակիցը կարող է նաև ստանձնել կազմակերպության անվտանգությանն ուղղված որոշ գործառույթներ՝ ստուգելով աշխատողների ինքնությունը, տրամադրելով այցելուների անցագրեր և դիտարկելով և զեկուցելով ցանկացած անսովոր կամ կասկածելի անձանց կամ գործունեության մասին:
Ընդունարանի աշխատակիցը հաճախ առաջին գործնական շփումն է, որին անձը հանդիպում է ցանկացած կազմակերպությունում: Ընդունված է համարել, որ ընդունարանի աշխատակիցը միշտ պետք է պահպանի հանգիստ, քաղաքավարի և պրոֆեսիոնալ պահվածք՝ անկախ այցելուի վարքագծից:
Ուշադրությունը, խնամված արտաքինը, նախաձեռնողականությունը, հավատարմությունը, գաղտնիության ապահովումը, հարգալից վերաբերմունքը և հուսալիությունը ընդունարանի աշխատակիցների հիմնական հատկանիշներից են։ Երբեմն աշխատանքը կարող է սթրեսային լինել՝ տարբեր տեսակի մարդկանց հետ շփվելու և բազմաթիվ առաջադրանքների արագ կատարման պատճառով[4]։
Առաջընթացի հնարավորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված տնտեսության ճյուղից, ընդունարանի աշխատակցի պաշտոնը կարող է ունենալ «ցանցի» հնարավորություններ՝ տվյալ ոլորտում այլ պաշտոնների անցնելու համար: Որոշ մարդիկ կարող են օգտագործել այս տեսակի աշխատանքը որպես գրասենյակային աշխատանքին ծանոթանալու կամ կորպորացիայի ներսում այլ գործառույթների կամ պաշտոնների մասին իմանալու միջոց: Որոշ մարդիկ օգտագործում են ընդունարանի աշխատանքը որպես գումար վաստակելու միջոց՝ կրթությունը համատեղելու համար։
Թեև այս ոլորտում աշխատող շատ կադրեր շարունակում են մնալ նույն պաշտոնում իրենց կարիերայի ընթացքում, սակայն կան աշխատողներ, որոնք ունենում են հաստիքի բարձրացում, օրինակ հաճախորդների սպասարկման ներկայացուցիչ, հարցազրուցավար, քարտուղար, արտադրության օգնական կամ գործադիր օգնական։
Ավելի փոքր ձեռնարկություններում, ինչպիսիք են փաստաբանների գրասենյակը, ընդունարանի աշխատակիցը կարող է լինել նաև գրասենյակի մենեջերը, որը պատասխանատու է միջին կառավարման բիզնես գործառնությունների բազմազանության համար:
Երբ ընդունարանի աշխատակիցները թողնում են աշխատանքը, նրանք հաճախ ընտրում են կարիերայի այլ ոլորտներ, ինչպիսիք են վաճառքը և մարքեթինգը, հասարակայնության հետ կապերը և այլն:
Մի քանի հայտնի մարդիկ սկզբում աշխատել են որպես ընդունարանի աշխատակիցներ, ինչպես օրինակ 1976թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համա-դափնեկիր Բեթի Ուիլյամսը[5], երգչուհի/երգահան Նաոմի Ջադը[6] և ուսանկարիչ, ձեռնարկատեր և Փոլ Մաքքարթնիի կինը՝ Լինդա Մաքքարթնին[7]:
Նորագույն տեխնոլոգիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը փոխում է նաև ընդունարանների որոշ տեսակների աշխատելաձևը: Վիրտուալ վիդեո ընդունարանի նոր տեսակներն այժմ թույլ են տալիս կառավարել ընդունարանների աշխատանքները։ Այս վիրտուալ ընդունարանները ոչ միայն պատասխանում են հեռախոսազանգերին, այլև ողջունում են այցելուներին՝ օգտագործելով շարժման հայտնաբերման տեսախցիկներ, որպեսզի «տեսնեն» այցելուներին, երբ նրանք մտնում են շենք:
Ավտոմատացումը վերացրել է այս ոլորտում որոշակի աշխատատեղերի քանակ: Օրինակ, որոշ դեպքերում հեռախոսազանգին որպես պատասխան կարող է միանալ ավտոմատացված պատասխան: Այնուամենայնիվ, այն ընդունարանի աշխատակիցները, որոնք օժտված են հաղորդակցման հզոր հմտություններով, դեռևս համարվում են ընկերության բիզնես իմիջի առավելություն և դեռևս շատ պահանջված են բիզնես աշխարհում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Receptionist Job Information | National Careers Service». National careers service.direct.gov.uk. 2012-01-27. Վերցված է 2014-03-02-ին.
- ↑ «Receptionists Day». Days Of The Year. Վերցված է 2016-06-09-ին.
- ↑ «BBC News - Brent Council's virtual receptionist labelled a 'gimmick'». Bbc.co.uk. 2013-08-21. Վերցված է 2014-03-02-ին.
- ↑ «Hotel Receptionist Job Information | National Careers Service». Nationalcareersservice.direct.gov.uk. 2012-01-27. Վերցված է 2014-03-02-ին.
- ↑ Ryder, Chris (20 March 2020). «Betty Williams obituary». The Guardian. Վերցված է 16 March 2021-ին.
- ↑ Mussen, Dale (14 May 2014). «National Receptionist Day». WYRK. Վերցված է 4 April 2021-ին.
- ↑ Funeral held for Linda McCartney, CNN.com 20 April 1998, retrieved from Archive.org on 24 July 2012