Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Խուդյակով
տարի1853
բարձրություն95,6 սանտիմետր
լայնություն133,6 սանտիմետր
ստեղծման երկիր Ռուսաստան
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ» ռուս նկարիչ Վասիլի Խուդյակովի նկարն է, որը ստեղծված է 1853 թվականին։ Այն պահպանվում է Տրետյակովյան պատկերասրահի կողմից։ Նկարի չափերն են 95,6 × 133,6 սմ[1]։ [2] Նկարը ավելի կարճ անվանվում է «Ֆինլանդացի մաքսանենգեր»[1] կամ «Բեմում մաքսանենգերն են»[3]

Այս կտավը դարձել է ռուսական գեղանկարչության առաջին ստեղծագործություններից, որը գնել է Պավել Տրետյակովը։ Ընդ որում նրա հավաքածուն է հիմք ծառայել Տրետյակովյան պատկերասրահի հազվագյուտ ժողովածուի համար։ Հենց այս կտավի գնման ամսաթիվն է (1856 թվական, մայիսի 22) ընդունվում, որպես պատկերասրահի հիմնման օր[1][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ընդհարում ֆինլանդացի մաքսանենգների հետ» նկարը ստեղծվել է 1853 թվականին։ Այս նույն թվականին այն ցուցադրվել է Մոսկվայի ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Մոսկովյան նկարիչների միության կողմից[3]։

Ինչպես նշվեց վերևում կտավը Պավել Տրետյակովի սկզբնական ձեռքբերումներից էր` կապված ռուսական գեղանկարչության հետ։ Այն ձեռք է բերվել 1856 թվականին Վասիլի Խուդյակովից, որի գնման համ համար Տրետյակովն ացելել է նկարչի արհեստանոց (Սանկտ-Պետերբուրգ)[5]։

Նկարի ձեռքբերման ստացականը փոխանցվել է Տրետյակովին 1856 թվական, մայիսի 22-ին, որի համար վճարվել 450 ռուբլի։ Ընդ որում հենց այս օրն է համարվում Տրետյակովյան պատկերասրահի հիմնադրման հետ[6]։

Այս ժամանակահատվածում նաև ձեռք է բերվել Նիկոլայ Շիլդերի «Գայթակղություն» կտավը։ Չնայած այն փաստին, որ այս ձեռքբերումը թվագրված է 1856 թվականին, բայց ժամանակակիցները կարծում են, որ տվյալ կտավի վրա աշխատանքն ավարտվել է 1857 թվականին, իսկ Տրետյակովին փոխանցվել է 1858 թվականին։

Նկարագրություն և արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը արտացոլել է այն պահը, երբ ֆինլանդացի մաքսանենգերը պատրաստվում էին ապօրինի ապրանքների անցկացմանը և հենց այդ պահին ռուս սահմանապահները նրանց հայտնաբերեցին։ Ընդհանուր առմամբ այս կոմպոզիցիան կառուցված է ակադեմիզմի ավանդույթներին համապատասխան, բայց և այնպես հեղինակը կարողացել է ցուցադրել ընդհարման մասնակիցների իրական էքսպրեսիան, ինչպես նաև մատնացույց անել կրքերի թեժացումը[3]։

Ըստ քննադատների նկարի ակնհայտ առավելություններից էր օրիգինալությունը, կենսականությունը և տվյալ սյուժեի այժմեությունը։

Հոդվածներից մեկում, որը հրատարակվել է նկարչի մահվանից հետո, նշվում էր.

««Բեմում մաքսանենգերն են» կտավը իր ժամանակի համար ուրախալի երևույթ էր, որից փչում էր թարմությունը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 407—408. — 560 с. — ISBN 5-900743-22-5.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 О. Д. Атрощенко. Начало коллекции. К истории приобретения П. М. Третьяковым первой картины (PDF). журнал «Третьяковская галерея», 2005, № 3, с.20—29. Проверено 3 января 2017.
  4. Т. В. Юденкова. Неустанное служение — К истории коллекции П. М. Третьякова // Наше наследие. — 2006. — № 78.
  5. А. П. Боткина. Павел Михайлович Третьяков в жизни и искусстве. — М.: Искусство, 1993. — 371 с. — ISBN 9785210025500.
  6. А. И. Федорец. Когда следует праздновать юбилей «Третьяковки»? (HTML). rummuseum.ru. Проверено 3 января 2017.