Էրաստ Օսիպյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրաստ Օսիպյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1965(1965-01-15)[1] (59 տարեկան)
Դիրք հարձակվող, կիսպաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մաշուկ 0 (0)
1982-1984 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 48 (3)
1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպարտակ (Հոկտեմբերյան) 11 (1)
1986 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կոտայք 40 (3)
1987-1990 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 78 (7)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Ստավրոպոլ) 39 (1)
1992-1993 Ռուսաստան Դինամո (Ստավրոպոլ) 32 (3)
1993 Ռուսաստան Ինտերրոս 2 (0)
1994-1995 Ռուսաստան Լադա-Տոլյատի 1 (0)
1996-1997 Ռուսաստան Սպարտակ-Օրեխովո սիրող․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էրաստ Էռնեստի Օսիպյան (հունվարի 15, 1965(1965-01-15)[1]), խորհրդային ֆուտբոլիստ, որ հանդես է եկել հարձակվողի և կիսապաշտպանի դիրքերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրաստ Օսիպյանը Պյատիգորսկի ֆուտբոլային դպրոցի սան է։ 1982 թվականին կնքել է իր առաջին պայմանագիրը Ստավրոպոլի «Դինամո» ակումբի հետ և այնտեղ խաղացել մինչև 1984 թվականը։ 1985-1986 թվականներին խաղացել է Հոկտեմբերյանի «Սպարտակ» և «Կոտայք» ակումբներում։ 1987 թվականին տեղափոխվել է Երևանի «Արարատ» ակումբ, որն այդ ժամանակ հանդես էր գալիս բարձրագույն լիգայում։ «Արարատում» անցկացրած չորս տարիների ընթացքում մասնակցել է 78 խաղի ԽՍՀՄ առաջնությունում, որոնցում դարձել է յոթ գոլի հեղինակ։ 1991 թվականին վերադարձել է Ստավրոպոլի «Դինամո» ակումբ, որը ԽՍՀՄ-ի անկումից հետո սկսել է խաղալ բարձրագույն լիգայում։ 1992 թվականին ապրիլի 1-ին ԲԿՄԱ ակումբի դեմ խաղում նշել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում[2]։ Նույն թվականի մայիսի 2-ին՝ Վորոնեժի «Ֆակել» ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում[3]։ «Դինամոյի» կազմում անցկացրած երկրորդ մրցաշրջանում կորցրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում, իսկ 1993 թվականին տեղափոխվել է «Ինտերրոս», որի կազմում անցկացրել է երկու հանդիպում։ 1994 թվականին տեղափոխվել է Տոլյատիի «Լադա», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնությունում։ «Լադայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում խաղադաշտում անցկացրել է 176 րոպե։ 1997 թվականին ավարտել է խաղացողի կարիերան․ նրա վերջին ակումբը եղել է «Սպարտակ-Օրեխովոն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]