Էվոզմոն
| Քաղաք | ||
|---|---|---|
| Էվոզմոն | ||
| Երկիր | ||
| Համայնք | Kordelio-Evosmos Municipality?, Evosmos Municipal Unit? և Commune of Evosmos? | |
| ԲԾՄ | 35 մետր | |
| Բնակչություն | ▲79 221 մարդ (2021)[1] | |
| Հեռախոսային կոդ | 231 | |
| Փոստային դասիչ | 56224 | |
| Պաշտոնական կայք | evosmos.gr | |
|
| ||
Էվոզմոն (հուն․՝ Εύοσμον[2]), քաղաք Հունաստանում, Սալոնիկի հյուսիսային արվարձանը[3]։ Գտնվում է ծովի մակարդակից 35 մետր բարձրության վրա, Սալոնիկ կենտրոնից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Մակեդոնիայի միջազգային օդանավակայանից 17 կմ դեպի հյուսիս։ Կորդելիա-Էվոզմոն համայնքի վարչական կենտրոնն է՝ Սալոնիկի, Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասային տարածքում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը 74 686 մարդ է։ Տարածքը 9,927 քառակուսի կմ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1818 թվականին՝ հունական հեղափոխությունից քիչ առաջ, կառուցվել է Հայոս-Աթանասիոս եկեղեցին։ 1922 թվականին բնակեցվել է Կուկլուջայի փախստականներով, Զմյուռնիայի արվարձանում (այժմ Ալթինդագ) մալոազիական աղետից և հույն-թուրքական բնակչության փոխանակությունից հետո։ Կուկլուջա անունը ծագել է «kokulu»՝ «հոտավետ, բուրավետ» բառից։ 1926 թվականին ստեղծվել է Նեոս-Կուկլուդզաս (Νέος Κουκλουτζάς) քաղաքը։ 1934 թվականին ստեղծվել է Կորդելիոյի համայնքը՝ Նեո-Կորդելիո կենտրոնով։
1953 թվականին Նեոս-Կուկլուդզասը դարձել է համայնքի կենտրոն։ 1955 թվականին քաղաքը և համայնքը վերանվանվել են Էվոզմոն։ Անունը ստացել է հուն․՝ εύοσμος «բուրավետ» բառից, որը թուրքական անվան թարգմանություն է։
Էվոզմոնում տեղադրված է հնագետ Մանոլիս Անդրոնիկոսի մարմարե հուշարձանը, որը ծնունդով Բուրսայից էր (Փոքր Ասիա)։ Հուշասյունում պատկերված է վերգինյան աստղը և երեք քաղաքների անունները՝ Բուրսա, Վերգինա և Սալոնիկ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Բնակչություն, մարդ |
|---|---|
| 1991 | 29331[4] |
| 2001 | 54825[4] |
| 2011 | ▲ 74686 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2021 Greek census
- ↑ «Πανδέκτης: Neos Koukloutzas -- Evosmon». pandektis.ekt.gr. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ William., Shakespeare, (2020). King Henry V. Project Gutenberg. OCLC 1237152642.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
