Էվելին Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվելին Ջոնսոն
անգլ.՝ Evelyn Johnson
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 4, 1909(1909-11-04)
ԾննդավայրCorbin, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էմայիսի 10, 2012(2012-05-10)[1] (102 տարեկան)
Մահվան վայրMorristown
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունTennessee Wesleyan University?
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
 Evelyn Bryan Johnson Վիքիպահեստում

Էվելին Ջոնսոն(անգլ.՝ Evelyn Bryan Johnson, նոյեմբերի 4, 1909(1909-11-04), Corbin, Կենտուկի, ԱՄՆ - մայիսի 10, 2012(2012-05-10)[1], Morristown), ամերիկուհի օդաչու, հայտնի ավիակոնստրուկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին Ջոնսոնը ծնվել է 1909 թվականին, Կենտուկի նահանգի Քորբին քաղաքում, եղել է Թենեսի Վեսլեյան համալսարանի շրջանավարտ[2]։

Որպես ամենաշատ թռիչքներ կատարած՝ կին նրա անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ընդհանուր առմամբ նա օդում անցկացրել է 7 տարի։ Ջոնսոնը թռչել է սովորել 1944 թվականից, երբ մտել է ռազմական ավիացիայի ոլորտ։ Նա այդ ժամանակ եղել է 36 տարեկան և ավարտել է իր օդաչուի կարիերան 2006 թվականին՝ երբ լրացել է նրա 96-ամյակը։

Մի քանի տասնամյակ ավիակոնստրուկտոր է աշխատել ամերիկյան ավիացիոն դպրոցներում, կրթել է մոտ 3000 օդաչուի, մոտ 9000 օդաչուից ընդունել քննություն։ Կոլեգաներն ու ուսանողները նրան կնքել են «Մայր Թռչուն» մականունը։

Եղել է առաջին կին-օդաչուներից, որը ստացել է օդաչուի վկայական։ Նա նշել է, որ երկու անգամ ինքնաթիռի շարժիչը խափանվել է, բայց նա կարողացել է խուսափել վթարից։

Կարևոր չէ, թե ինչքան խնդիրներ ունեմ ես երկրի վրա, սակայն երբ թռչում եմ, մոռանում եմ նրանց մասին։
- Էվելին Ջոնսոն, 2005

2006 թվականին Էվելին Ջոնսոնը խոշոր ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով բժիշկներն անդամահատել են նրա ոտքը[3]։

Մահացել է 102 տարեկանում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Aviation legend Evelyn Bryan Johnson dies at 102
  2. «Evelyn Bryan Johnson». TN Aviation HOF (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  3. «В США умерла легендарная женщина-пилот Эвелин Джонсон». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.
  4. «В возрасте 102 лет умерла старейшая летчица в мире». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]