Էստոնիան Օլիմպիական խաղերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էստոնիան առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցել է 1920 թ., երբ այն անցկացվում էր Անտվերպեն քաղաքում։ 1940 թ. Էստոնիան միացավ Խորհրդային Միությանը, և էստոնացի մարզիկները 1952-1988 թթ. Օլիմպիական խաղերի ժամանակ հանդես էին գալիս Խորհրդային Միության հավաքականի կազմում։ 1980 թ. առագաստային սպորտի մրցությունները անցկացվեցին Տալլինում։ Խորհրդային Միության փլուզումից հետո 1991 թ. Էստոնիան անկախ հռչակվեց, իսկ մարզիկները Օլիմպիական խաղերի ժամանակ սկսեցին հանդես գալ Էստոնիայի հավաքականի կազմում։

Օլիմպիական խաղերում էստոնացի մարզիկները կարողացել են նվաճել 40 օլիմպիական մեդալ. 13 ոսկե, 11 արծաթե, 16 բրոնզե։ Մեդալների մեծ մասը նվաճվել է Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Ավելի շատ մեդալ էստոնացի մարզիկները կարողացել են նվաճել ըմբշամարտ և ծանրամարտ մրցաձևերում։

Մեդալներ Ամառային Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Ոսկե մեդալ Արծաթե մեդալ Բրոնզե մեդալ Ընդհանուր
1920 Անտվերպեն 1 2 0 3
1924 Փարիզ 1 1 4 6
1928 Ամստերդամ 2 1 2 5
1932 Լոս Անջելես 0 0 0 0
1936 Բեռլին 2 2 3 7
1952-1988 Խորհրդային Միության կազմում
1992 Բարսելոնա 1 0 1 2
1996 Ատլանտա 0 0 0 0
2000 Սիդնեյ 1 0 2 3
2004 Աթենք 0 1 2 3
2008 Պեկին 1 1 0 2
2012 Լոնդոն 0 1 1 2
Ընդհանուր 9 9 15 33

Էստոնիան Ձմեռային Օլիմպիական խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղեր Ոսկե մեդալ Արծաթե մեդալ Բրոնզե մեդալ Ընդհանուր
1928 Սանկտ Մորից 0 0 0 0
1932 Լեյկ Պլասիդ Չի մասնակցել
1936 Գարմիշ Պարտենկիրխեն 0 0 0 0
1952-1988 Խորհրդային Միության կազմում
1992 Ալբերտվիլլե 0 0 0 0
1994 Լիլլեհամմեր 0 0 0 0
1998 Նագանո 0 0 0 0
2002 Սոլթ Լեյք Սիթի 1 1 1 3
2006 Թուրին 3 0 0 3
2010 Վանկուվեր 0 1 0 1
Ընդհանուր 4 2 1 7

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին www.sports-reference.com կայքում

Էստոնիայի մասնակցությունը Օլիմպիական խաղերին www.olympic.org կայքում