Էստադիոն Միլտոն Կորրեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստադիոն Միլտոն Կորրեա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումԷստադիոն Միլտոն Կորրեա
Estádio Milton Corrêa
ՏեղագրությունՄակապա
Երկիր Բրազիլիա[1]
Հիմնադրվածհոկտեմբերի 17, 1990
Կառուցված1990
Բացված1990 հոկտեմբերի 17
ՍեփականատերԱմապա
Տարողություն13 680
Տնային թիմAmapá Clube
Դաշտի չափսեր110 x 75 մ
Քարտեզ
Քարտեզ
 Estádio Milton Corrêa Վիքիպահեստում

Էստադիոն Միլտոն Կորրեա (պորտ.՝ Estádio Milton Corrêa), կամ հայտնի է որպես Զերան (պորտ.՝ Zerão), մարզադաշտ Բրազիլիայի Մակապա քաղաքում, օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար։ Այստեղ տեղի են ունենում է Ամապա, Մակապա, Օրատորիո, Տրեմ, Սանտոս, Սան Պաուլու և Իպիրանգա ֆուտբոլային ակումբների տնական խաղերը։ Մարզադաշտի տարողությունը 10 000 մարդ է[2]։ Կառուցվել է 1990 թ.։ Մարզադաշտի Զերան անվանումը (Zerão՝ պորտուգալերեն նշանակում է զրո) կապված է նրա հասարակածի վրա գտնվելու հետ։ Զրոյական զուգահեռականը անցնում է դաշտի մեջտեղով[3] և թիմերից յուրաքանչյուրը խաղում է տարբեր կիսագնդում։

Մարզադաշտը գտնվում է Ամապա նահանգի իրավասության տակ։ Անվանված է Միլտոն դե Սոուզ Կորրեայի պատվին, ով Ամապա նահանգի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր։ Մարզադաշտից ոչ հեռու գտնվում է Հասարակածի հուշարձանը՝ «Մարկո զերո»-ն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը կառուցվել 1990 թվականին և նախապես կոչվել է Ֆորմուլա 1-ի արշավորդ Այրտոն Սենայի անվամբ՝ «Էստադիո Այրտոն Սենա»։ Առաջին խաղը տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 17-ին, որտեղ «Ինդեպենդենտե» թիմը 1։0 հաշվով պարտության է մատնել «Տրեմ» թիմին։ Մարզադաշտում առաջին գնդակը խփել է Միրանդինյան։ Մարզադաշտը այդ խաղի ժամանակ լեփ-լեցուն է եղել։

1994 թվականին Միլտոն դե Սոուզ Կորրեայի մահվանից հետո մարզադաշտը ստացավ ներկայիս «Էստադիոն Միլտոն Կորրեա» պաշտոնական անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «CNEF - Cadastro Nacional de Estádios de Futebol» (PDF) (Portuguese). Confederação Brasileira de Futebol. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Մարզադաշտը Google քարտեզի վրա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Enciclopédia do Futebol Brasileiro, Volume 2 - Lance, Rio de Janeiro։ Aretê Editorial S/A, 2001. (պորտ.)
  • Templos do Futebol (պորտ.)