Էսթեր Մորիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթեր Մորիս
Esther Morris cph.3a02555.jpg
Ծնվել էօգոստոսի 8, 1814(1814-08-08)[1][2][3]
ԾննդավայրՏայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 3, 1902(1902-04-03)[1] (87 տարեկանում)
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդատավոր և սուֆրաժիստ
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կին ձիավորների ազգային թանգարան և փառքի սրահ
Esther Hobart Morris Վիքիպահեստում

Էսթեր Հոբարթ Մաքքուիգ Սլեք Մորիս (անգլ.՝ Esther Hobart McQuigg Slack Morris, օգոստոսի 8, 1814(1814-08-08)[1][2][3], Տայոգա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 3, 1902(1902-04-03)[1]), ամերիկացի հասարակական գործիչ: Ամերիկայի առաջին կին դատավորն է[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Մորիսը ծնվել է Սփենսերում (Նյու-Յորք նահանգի, Տիյոգա շրջանում): Նա վաղ տարիքից որբացել է: 1841 թվականին նա ամուսնացել է ինժեներ Արտեմուս Սլեքի հետ: Երբ երեք տարի անց Սլեքը մահացել է, նա գնացել է Պերու (Իլլինոյս) և ամուսնացել է վաճառական Ջոն Մորիսի հետ:

DSCN5264 wyomingcapitolmorrisstatue e.jpg

1869 թվականին Մորիսները տեղափոխվել են Վայոմինգում գտնվող Սաուտ Պասս Սիտի քաղաք։ 1869 թվականի դեկտեմբերի 10-ին Վայոմինգում կանայք ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել: Տարածված է այն տարբերակը, որ դրան նպաստել է Էսթեր Մորիսը[5]: Երբ Սաուտ Պասս Սիտիում անցկացվում էր տարածքային օրենսդրական ժողովի ներկայացուցչի ընտրությունը, Մորիսը թեյախմության է հրավիրել երկու թեկնածուներին` սրահի սեփականատեր դեմոկրատ Ուիլյամ Բրայթին և նրա հակառակորդ հանրապետականին: Էսթերը երկուսից էլ խոսք է վերցրել, որ եթե հաղթեն, օրենսդիր ժողովին առաջարկելու են կանանց ընտրական իրավունքների ներդրումը: Բրայթը հաղթել է և պահել է իր խոստումը: Մյուս տարբերակն այն է, որ չնայած նրան, որ Բրայթները և Մորիսները մոտ ընկերներ էին, թեկնածուների հետ թեյախմությունը հորինված էր[6]:

1870 թվականի փետրվարի 14-ին Մորիսը նշանակվել է Սաութ Փաս Սիթիի հաշտարար դատավոր: Այդ կերպ նա դարձել է ԱՄՆ-ի առաջին կին դատավորը: Նախորդ դատավոր Սթիլլմենը հրաժարվել է նրան լսման համար նշանակված գործերի ցանկ փոխանցել, և Էսթերը հրամայել է ձերբակալել նրան [6]: Մորիսը դատավորի պաշտոնում է մնացել ընդամենը ութ ամիս: 1871 թվականին նա բաժանվել է ամուսնուց և տեղափոխվել է Լարամի: Ապագայում նա պայքարել է կանանց իրավունքների համար: Էսթեր Մորիսը մահացել է Շայնենում:

1960 թվականին Կապիտոլիումում տեղադրվել է Մորիսի արձանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio
  4. Esther Hobart McQuigg Slack Morris. Encyclopaedia Britannica.
  5. Dorothy Gray. Women of the West. University of Nebraska Press, 1976. P. 77-78.
  6. 6,0 6,1 Lynne Cheney. It All Began In Wyoming. American Heritage. April 1973.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]