Jump to content

Էսթեր Մալանգու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Մալանգու
Ծնվել էնոյեմբերի 11, 1935(1935-11-11)[1][2] (90 տարեկան)
ԾննդավայրMiddelburg, Մպումալանգա, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտություննկարչուհի, վիզուալ արտիստ և cultural ambassador
Պարգևներ
 Esther Mahlangu Վիքիպահեստում

Էսթեր Մալանգու (աֆրիկաանս՝ Esther Mahlangu), Հարավաֆրիկացի նկարիչ[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Մալանգուն ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկա Միդելբուրգ վարչական կենտրոնում[8]։ Նա ապրում է Մպումալանգա նահանգի Վելտերվրեդ գյուղում։ Նդեբելեի ավանդույթի համաձայն, նրան նկարել սովորեցրել է տատիկն ու մայրը 10 տարեկանում[9]։ Դեռահասության տարիքում Էսթեր Մալանգուն ձեռք է բերել պատի ավանդական նկարչության վարպետություն, որը կատարել են միայն նդեբելացի կանայք հատուկ առիթներով[10][11]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալանգուն իր աշխատանքի շնորհիվ հայտնի է դարձել և սկսել պատվերներ ստանալ։ Մալանգուն հետզհետե սկսել է զարգացնել և նորարարել ավանդական դիզայնի և նկարչության տեխնիկան[12]։ Ժամանակի ընթացքում սկսել է նկարները տեղափոխել կտավի և այլ նյութերի վրա։ Նկարչուհին ձեռք է բերել երկրպագուների մեծ լսարան։ Նա վերացական կերպով է պատկերել սովորական առօրյա իրերը։ Նա նկարել է ձեռքով՝ առանց նախնական չափումների և էսքիզների։ Բացի սեփական երկրից, Մալանգուն հանդես է եկել Ավստրալիաում, Ամերիկայում, Ճապոնիայում և եվրոպական շատ երկրներում։ 1980-1991 թվականներին նա ապրում էր Բոտշաբելոյի բացօթյա թանգարանի տարածքում, որտեղ այցելուները կարող էին ծանոթանալ նդեբելեի մշակույթին[13]։ Էսթեր Մալանգուն 1989 թվականին մասնակցել է հայտնի Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Երկրի կախարդներ ցուցահանդեսին[14]։ Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա կիրառել է բազմերանգ երկրաչափական նդեբելե նմուշներ` սկսած մեքենաներից մինչև ինքնաթիռ։ Նման օրինակներից մեկը 1991 թվականն էր, երբ նրան խնդրեցին նոր BMW 525i- ի վրա կիրառել օրինակը[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Koloane D. Mahlangu, Esther // Grove Art Online / J. Turner — Oxford, England, Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096603
  2. ↑ Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. ↑ https://www.artsy.net/article/the-melrose-gallery-dr-esther-mahlangu-receives-frances-top-cultural-award
  4. ↑ https://www.gov.za/news/t-mbeki-present-national-orders-27-sept-26-sep-2006
  5. ↑ https://web.archive.org/web/20190729144406/https://zalebs.com/whats-hot/esther-mahlangu-gets-conferred-honourary-doctorate/
  6. ↑ https://www.esthermahlangu.com/early-life
  7. ↑ McGlone, Peggy (2014 թ․ հոկտեմբերի 3). «Ndebele artist Mahlangu uses bold colors, striking graphics to honor African heritage» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  8. ↑ «Esther Mahlangu gets conferred with an Honourary Doctorate». ZAlebs (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. ↑ «Great women artists». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. ↑ Magnin, André; Soulillou, Jacques (1996). «Contemporary art of Africa». New York : H.N. Abrams. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. ↑ Cushing, Nathan (2014 թ․ սեպտեմբերի 17). «South African artist painting commissioned murals at VMFA». RVANews (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. ↑ «Esther Mahlangu: An Artistic Residency - Exhibitions» (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. ↑ «Dr. Esther Mahlangu - Overview». The Melrose Gallery (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. ↑ Cashdan, Marina (2016 թ․ սեպտեմբերի 23). «Esther Mahlangu Is Keeping Africa's Ndebele Painting Alive». Artsy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  15. ↑ «12». BMW Art Cars (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ մայիսի 13. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: Text "Esther Mahlangu" ignored (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Մալանգու» հոդվածին։