Էռնստ Բառլախի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էռնստ Բառլախ թանգարանից)
Էռնստ Բառլախի թանգարան
Տեսակartist museum?, պատկերասրահ, շենք և հիմնադրամ
Երկիր Գերմանիա[1][2]
ՏեղագրությունԱլտոնա
ՎայրJenisch park?
Հիմնադրվել է1961
Կայքbarlach-haus.de
Քարտեզ
Քարտեզ

Էռնստ Բառլախի թանգարան (գերմ.՝ Ernst-Barlach-Haus – Stiftung Hermann F. Reemtsma), արվեստի թանգարան Գերմանիայի Համբուրգ քաղաքում, որը նվիրված է էքսպրեսիոնիստ նկարիչ Էռնստ Բառլախին։

Թանգարանը հիմնադրվել է ինդուստրիալիստ Հերման Ֆ. Ռեմթսմայի կողմից[3] և գտնվում է քաղաքի արևմտյան մասում` Օտմարշեն թաղամասի Ջենիշ զբոսայգում։ Ֆունկցիոնալ թանգարանի կառուցումը սկսվել է 1961 թվականին՝ համբուրգցի ճարտարապետ Վերներ Կալլմորգենի կողմից[4] և ավարտվել Ռեմթսմայի մահից հետո` 1962 թվականին, և 1996 թվականին ընդարձակվել է ևս մի քանի սենյակով, որոնք նախատեսված էին ժամանակավոր ցուցահանդեսների համար։ Այնտեղ կա նաև գրադարան, որտեղ պահվում է գրականություն Բառլախի և նրա ժամանակաշրջանի մասին։

Ռեմթսման սկսել է հավաքել Բառլախի գործերը 1930-ականների կեսերից` բազմատաղանդ գծանկարչին, գրաֆիկական արտիստին, քանդակագործն և դրամատուրգին հանդիպելուց հետո[3][4]։ Տասնամյակի ավարտին նա փորձել է պաշտպանել նկարչի հավաքածուն ֆաշիստական վանդալիզմից այն բանից հետո, երբ Բարլախի աշխատանքները Քիլում և Գյուսթրոում ավերվել են, նրա աշխատանքներից 381-ն առգրավվել են, Բառլախը ճանաչվել է որպես դեգեներատիվ արվեստագետ, նրան արգելել են աշխատել կամ ցուցադրվել։

1950-ական թվականին Ռեմթսման Բառլախի գործերը պահպանելու և դրանք հանրությանը մատչելի դարձնելու համար արվեստի հիմնադրամ է ստեղծել, որը կրում էր նրա անունը[3][5]։ 1961 թվականին իր մահվանից կարճ ժամանակ առաջ նա թանգարանի շինարարություն է սկսել, որն այժմ կրկնակի ընդլայնվել է և ներառում է «շուրջ 140 փայտե, բրոնզե, կերամիկական, ճենապակե, տեռակոտայից և գաջից աշխատանքներ, իր ստեղծագործական բոլոր շրջանների 400-ից ավելի նկարներ, գրեթե բոլոր տպագիր գրաֆիկան, ինչպես նաև` կարևոր ինքնագրեր, հազվագյուտ թղթապանակներ, առաջին հրատարակություններ և գրառումներ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 Ernst Barlach and Käthe Kollwitz Արխիվացված 2012-03-03 Wayback Machine HUMA3, 27 April 2009. Retrieved 7 September 2010. (անգլ.)
  4. 4,0 4,1 Schröder, Mike (2003). Hamburg: gateway to the world. HB Bildatlas. էջեր 72–73. ISBN 3-616-06359-0. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7-ին. (անգլ.)
  5. Ernst Barlach Haus Արխիվացված 2010-08-18 Wayback Machine Hamburg-Magazin, 30 April 2010. Retrieved 7 September 2010. (գերմ.)
  6. Die Sammlung des Ernst Barlach Hauses Արխիվացված 2010-10-25 Wayback Machine Museum's website. (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Բառլախի թանգարան» հոդվածին։