Jump to content

Էպշտեյն-Բարի վիրուս կամ մարդու 4-րդ տիպի հերպես վիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարի վիրուս կամ մարդու 4-րդ տիպի հերպես վիրուս , վիրուսների տեսակ հերպեսվիրուսների ընտանիքի գամմահերպեսվիրուսներ ենթաընտանիքից:

Էպշտեյն-Բար վիրուսի գենոմը ներկայացված է երկշղթա ԴՆԹ-ով։ Ներկայումս այս վիրուսը այլ հերպես վիրուսների հետ մեկտեղ կարևոր դեր ունի մարդու մարմնում ուռուցքային բջիջների ձևավորման գործում: Էպշտեյն-Բար վիրուսը լավ վերարտադրվում է Բուրկիթի լիմֆոմային բջիջների, մոնոնուկլեոզով հիվանդների արյան, լեյկեմիկ բջիջների և առողջ մարդու ուղեղի բջիջների կուլտուրաներում: Այս վիրուսով վարակված շատ մարդիկ ասիմպտոմատիկ են:

Վիրուսը կարող է բազմանալ նաև B լիմֆոցիտներում։ Ի տարբերություն այլ հերպեսի վիրուսների, այն չի հանգեցնում բջիջների մահվան, այլ հակառակը, ակտիվացնում է դրանց բազմացումը: Վիրիոնները ներառում են հատուկ անտիգեններ՝ կապսիդ, միջուկային, վաղ և թաղանթային անտիգեններ։ Նրանցից յուրաքանչյուրը ձևավորվում է որոշակի հաջորդականությամբ և առաջացնում է համապատասխան հակամարմինների սինթեզ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսն ի սկզբանե անվանվել է անգլիացի վիրուսաբան, պրոֆեսոր Մայքլ Էնթոնի Էփշտեյնի և նրա ասպիրանտ Իվոն Բարրի անունով, ովքեր նկարագրել են այն 1964 թվականին ։ 1979 թվականին գիտական ​​անվանումը փոխվել է Մարդու հերպեսվիրուս 4, 2016 թվականին՝ ընդգծելով ենթաընտանիքը, որին պատկանում է տեսակը՝ Մարդու գամմահերպեսվիրուս 4 ։

Ախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարի վիրուսի հետ ասոցացված հիվանդություններ․

Հակավիրուսային թերապիայի համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են տարբեր տեսակի հերպեսի վիրուսների դեմ՝ գանցիկլովիր, վալացիկլովիր: Հատուկ թերապիա ,որպես կանոն, պահանջվում է վիրուս-ասոցացված հիվանդությունների դեպքում այն անձանց մոտ, ովքեր ունեն իմունային անբավարարություն։

Խոստումնալից արդյունքներ են ներկայացվել 1-ին տիպի հերպեսի վիրուսների (herpes simplex virus, HSV-1), 4-տիպի (Epstein-Barr վիրուս, EBV) և 5-րդ տիպի (մարդու ցիտոմեգալովիրուս, HCMV) դեմ, CRISPR/Cas9 մեթոդով։ Նրանց ԴՆԹ-ի որոշ հատվածների համար ստեղծվել են ուղղորդող ՌՆԹ մոլեկուլներ, որոնց շնորհիվ Cas9 նուկլեազները կարողանում են ճանաչել և հատել դրանք։ Փորձերը ցույց են տվել, որ վիրուսային ԴՆԹ-ի մեկ հատվածի կտրվածքը նվազեցնում է վարակված բջիջների թիվը մոտավորապես կիսով չափ, իսկ երկու հատումը հանգեցնում է վիրուսների գրեթե ամբողջական հեռացմանը։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարի վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ չկա, ընթանում են կլինիկական փորձարկումներ: Պատվաստանյութի ստեղծման հիմնական խնդիրը վիրուսի գոյության տարբեր փուլերում սպիտակուցի կազմի տարբերություններն են:

  • «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis» (անգլերեն). National Center for Immunization and Respiratory Diseases. 2014-01-06. Արխիվացված է օրիգինալից 2014-01-25-ին. Վերցված է 2015-09-03-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |coauthors= and |deadlink= (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  • Epstein-Barr Virus: Implicated in Cancer Etiology in China, Impetus for a Vaccine Article in The Scientist 13 (6):1, Mar. 15, 1999
  • Современные подходы к лечению Эпштейн— Барр-вирусной инфекции у взрослых (журнал «Лечащий Врач» № 2 2011)