Էումիր Մարսյալ
| Էումիր Մարսյալ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | բռնցքամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 29, 1995 (30 տարեկան) |
| Ծննդավայր | Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ |
| Հասակ՝ | 180 սանտիմետր |
Էումիր Ֆելիքս Մարսյալ (իսպ.՝ Eumir Felix Marcial, հոկտեմբերի 29, 1995, Զամբոանգա, Zamboanga Peninsula, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի բռնցքամարտիկ[1][2], որը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Աշխարհի չեմպիոն, 2020 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 թվականի Ասիայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ասիայի խաղերի մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էումիր Ֆելիքս Մարսյալը հանդես է գալիս միջին քաշային կարգում։ Սիրողական բռնցքամարտում հանդես է գալիս 2011 թվականից։
Բանգկոկում 2015 թվականի Ասիայի առաջնությունում դարձել է մայրցամաքի փոխչեմպիոն[3]՝ եզրափակիչում պարտվելով ղազախ բռնցքամարտիկ Դանիյար Ելեուսինովին։
2018 թվականին մասնակցել է Ասիական ամառային խաղերին, որոնք անցկացվել են Ջակարտայում։ Միջին քաշային կարգում կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։
Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում Էումիրը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ռուս բռնցքամարտիկ Գլեբ Բաքշիին՝ նվաճելով արծաթե մեդալ[4][5]։
Էումիրը մասնակցել է 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին[6], որտեղ հաղթել է Ալժիրի ներկայացուցիչ Յունես Նեմոուչիին[7] և հայ Արման Դարչինյանին[8], սակայն կիսաեզրափակչում զիջել է ուկրաինացի Ալեքսանդր Խիժնյակին և արժանացել բրոնզե մեդալի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BoxRec: Eumir Felix Marcial». BoxRec. Արխիվացված է օրիգինալից 2023-10-06-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «MARCIAL, Eumir». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «EUMIR FELIX MARCIAL – 69KG». AIBA.org. 2016 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Глеб Бакши стал чемпионом мира». rusboxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-01-22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «Marcial settles for silver in Russia». Philippine News Agency. 2019 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Li, Matthew (2020 թ․ մարտի 18). «Eumir Marcial's Olympic berth a testament to his dad's hard work». Tiebreaker Times. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Eumir Marcial makes short work of Nemouchi in fiery Tokyo debut». Spin.ph (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Eumir Marcial flattens Arman Darchinyan in 1, punches way to Tokyo semis». The Ring. 2021 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էումիր Մարսյալ» հոդվածին։ |
| ||||||||||