Էննի Բարնարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էննի Բարնարդ
LadyAnneBarnardPortrait.gif
Ծնվել էդեկտեմբերի 12, 1750(1750-12-12)[1][2]
ԾննդավայրBalcarres House, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմայիսի 6, 1825(1825-05-06)[1][2][3] (74 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱզգությունՇոտլանդացիներ
ԵրկերAuld Robin Gray?[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, նկարչուհի, նկարիչ և watercolourist
Ծնողներհայր՝ James Lindsay, 5th Earl of Balcarres?
Lady Anne Barnard Վիքիպահեստում

Լեդի Էննի Բարնարդ (անգլ.՝ Lady Anne Barnard, ծնդյան անունը` Լինդսեյ, դեկտեմբերի 12, 1750(1750-12-12)[1][2], Balcarres House, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 6, 1825(1825-05-06)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), շոտլանդացի ճանապարհորդ գրող, նկարիչ և բարձր խավի ազդեցիկ կին, «Auld Robin Gray» բալլադի հեղինակը: Հարավային Աֆրիկայի Քեյփթաունում անցկացրած հինգ տարիները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակի մշակութային և հասարակական կյանքի վրա[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարավային Աֆրիկայի պատմական տները», Դորոթի Ֆեյրբրիջ
«Դրախտ» մատիտանկար, Էննի Բարնարդի հարավաֆրիկյան բնակարանը

Էննին ծնվել է Ֆայֆում, Բալկարես առանձնատանը: Էննի Լինդսեյի (ծննդյան անունը` Դալրիմփլ) և Բալկարեսի 5-րդ կոմս Ջեյմս Լինդսեյի իններորդ երեխան և առաջին դուստրն է: 1793 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հանդիպել և ամուսնացել է Լիմերիկի եպիսկոպոս Թոմաս Բարնարդի որդու` Էնդրյու Բարնարդի հետ, ով նրանից տասներկու տարով երիտասարդ էր: Հետագայում Հենրի Դունդասի միջոցով Էնի ամուսինը նշանակվել է Բարեհուսո հրվանդանի, որն այն ժամանակ գտնվում էր բրիտանական ռազմական օկուպացիայի տակ, գաղութային քարտուղար: Բարնարդները Բարեհուսո հրվանդան են ժամանել 1797 թվականի մարտին, Լեդի Էննի Քեյփում մնացել է մինչև 1802 թվականի հունվար[6]:

Մելվիլին, ով այն ժամանակ պատերազմական և գաղութային քարտուղար էր, գրած Էննիի նամակները, ճամփորդական օրագրերը տեղեկատվական կարևոր աղբյուր են դարձել ժամանակի մարդկանց, իրադարձությունների և հասարակական կյանքի մասին: Նա նաև մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես աշխարհիկ կին, որը հայտնի է որպես Բարեհուսո հրվանդանի ամրոցի տիրուհի:

Ուշագրավ նամակների, ամսագրերի և նկարների շարքը Էննին հրապարակել է 1901 թվականին, Հարավային Աֆրիկան մեկ դար առաջ խորագրով: 1806 թվականին, երբ Բրիտանիան կրկին նվաճեց Քեյփը, Բարնարդը վերանշանակվեց գաղութային քարտուղար, սակայն Էննին նախընտրեց մնալ Լոնդոնում: 1807 թվականին Բարնարդը մահացավ Քեյփում, իսկ էննին կյանքի մնացած մասն ապրեց Լոնդոնում, որտեղ մահացավ 1825 թվականի մայիսի 18-ին[6]:

Էննին նաև ուսյալ նկարիչ էր, ստեղծել է յուղանկարներ, գծանկարներ:

Ուիլյամ Լիվեսը 1812 թվականին բացահայտել է, որ Auld Robin Gray-ը 1772 թվականին գրել է Էննի Բարնարդը, երաժշտությունը գրել է Լիվեսը: Այն անանուն կերպով տպագրվել է 1783 թվականին, իսկ Լեդի Էննը միայն ճանաչել է իր հեղինակությունը մահից երկու տարի առաջ Վալտեր Սքոթին (1823 թ.) գրված նամակով, որը հետագայում խմբագրել է այն Bannatyne ակումբի համար[6]:

Լեդի Էննին Քեյփթաունում հիշատակվում է մի քանի ձևով: Բարեհուսո հրվանդանի ամրոցի պալատը հայտնի է որպես «Լեդի Էննի Բարնարդի պարասրահ»: Քեյփթաունի Նյուլենդս արվարձանի ճանապարներից մեկը, որտեղ ապրել են Բարնարդները, անվանվել է «Լեդի Էննի պողոտա», իսկ նրա քանդակը ցուցադրվում է Քլերմոնթի արվարձանում գտնվող քաղաքացիական կենտրոնի նախասրահում: Բարնարդների տունը, խաղողի այգին պահպանվել են որպես հյուրանոցի մաս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://rkd.nl/explore/artists/368813
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 The Peerage — ed. size: 717826
  4. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 62.
  5. The Claremont Clarion (June, 2010) Archived 23 July 2011 at the Wayback Machine.
  6. 6,0 6,1 6,2  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Barnard, Lady Anne»։ Encyclopædia Britannica 3 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 409  This cites the memoir edited by Wilkins (see "External links").

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]