Էնլիլ
| Էնլիլ | |
|---|---|
| Տեսակ | աստված |
| Դիցաբանություն | Շումերական կրոն |
| Սեռ | արական |
| Երևի համընկնում է | Մարդուկ |
| Հայր | Anu? |
| Քույր/Եղբայր | Էա (աստված) |
| Ամուսին | Ninhursag?, Ninlil?, Göttin Ereschkigal? և Damgalnuna? |
| Զավակներ | Ninurta?, Սին, Adad?, Pabilsaĝ?, Ներգալ, Nusku? և Namtar? |
Էնլիլ, շումերա-աքքադական քամու, օդի, հողի, փոթորկի աստված[1]; շումերական դիցարանի գլխավոր աստված[2], բայց հետագայում նաև մեծարվել է աքքադացիների, բաբելոնացիների, ասորիների և հուրիների կողմից։ Էնլիլի պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Նիպուր քաղաքում[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնլիլի անունը գալիս է շումերական էն (կոչումից (տեր) + Լիլ (քամի))[4][5]։ Սա ցույց է տալիս, որ Էնլիլը ընկալվում է որպես քամու մարմնավորում, այլ ոչ թե դրա պատճառ[6]։
Միջագետքի պատկերագրության մեջ Էնլիլը չի պատկերվել մարդակերպ ձևով, այլ խորհրդանշվել է եղջյուրավոր գլխարկով, որը բաղկացած էր ցուլի յոթ զույգ եղջյուրներից: Նման թագերը աստվածությունների կարևոր խորհրդանիշ են եղել, որոնք պատկերներում եղել են մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարամյակից: Եղջյուրավոր գլխարկը մնացել է անփոփոխ իր ձևով և իմաստով շումերական նախապատմության վաղ շրջանից մինչև պարսկական նվաճման ժամանակները և դրանից հետո:
Շումերները նումերոլոգիայի համակարգ են ունեցել, որտեղ որոշակի թվեր սրբազան իմաստ էին կրում[7]։ Այս համակարգի համաձայն Էնլիլը համապատասխանում է 50 թվին[8][9][10][11][12]։
Էնլիլը համարվում էր աստվածների եռյակի մաս՝ Անուի և Էնկիի հետ միասին: Այս երեք աստվածություններն էլ մարմնավորում էին գիշերային երկնքի անշարժ աստղերը. Անու նշանակել է Երկնային հասարակած, Էնլիլը՝ հյուսիսային երկինքը, իսկ Էնկին՝ հարավային երկինքը[11][13]։ Էնլիլը ասոցացվում է Եզնարած համաստեղության հետ[14]։
Դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնլիլը երեք մեծ աստվածներից մեկն է (Անուի և Էայի հետ միասին): Նա Անուի (երկնքի) և Կի (երկիր) աստվածուհու որդին է, որոնք աքքադական դիցաբանության մեջ համապատասխանաբար անվանվել են Անշար և Կիշար:
Ըստ առասպելների՝ Էնլիլը երկինքն առանձնացրել է երկրից, ստեղծել գյուղատնտեսական գործիքներ, անասնապահության և հողագործության աստվածություններ, մարդկանց հաղորդակից դարձրել մշակույթին։ Ենթադրվում էր նաև, որ Էնլիլը տարերային աղետներ է ուղարկում։ «Գիլգամեշ» էպոսը Էնլիլին անվանել է մարդկության ոչնչացման համար համաշխարհային ջրհեղեղի նախաձեռնողներից մեկը։
Էնլիլը պատկերված էր նաև որպես նենգ և չար աստվածություն (ըստ երևույթին, որպես տարերքի մարմնավորում), ուղարկում էր բնական աղետներ, ձգտում էր ջրհեղեղով ոչնչացնել մարդկանց և այլն։ Կինը աստվածուհի Նինլիլն էր[15][16]։ Երեխաներն էին` Լուսնի աստված Նաննա[15], Նինուրտայի զինվոր, անդրաշխարհի տարերքի աստվածություն Ներգալ[16][17]։
Պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Անու աստծո պաշտամունքի թուլացմամբ (մոտ մ.թ.ա. XXIV դ.) Էնլիլը դարձել է ազդեցիկ աստված[12][18]։
Էնլիլի պաշտամունքային կենտրոնը Նիպուրի Էկուր տաճարն է (թարգմանվում է «Լեռնային տուն»)[3], որը պաշտամունքի համաձայն կառուցել է Էնլիլը և հանդիսանում է երկնքի և երկրի միացման վայր։ Կրոնական հիմնը Ուր Նամիի (Ուրի երրորդ դինաստիա) կառավարման շրջանում, որը մանրամասնորեն նկարագրված է Թումալյան արձանագրությունում[14]։
Մարդիկ պատվել են Էնլիլին՝ նրա արձանին զոհաբերություններ բերելով, որոնք ծեսից հետո հավաքում էին տաճարի քահանաները: Շումերները Էնլիլին մեծարում էին որպես հովանավոր, առանց որի քաղաքակրթությունը չէր կարող գոյություն ունենալ, հսկելով մարդկանց և նրանց բարեկեցությունը: Նրանք նրան անվանում էին «Մեծ լեռ» և «Օտար երկրների տիրակալ», «Կատաղի փոթորիկ», «Վայրի ցուլ» և «Վաճառական»: Միջագետքցիները Էնլիլին, որը հայտնի էր նաև որպես Նունամնիր, համարում էին հայրը և արարիչը, տիեզերքի տիրակալը, որը (առնվազն մեկ տեքստում) անվանում են «Արևելյան քամի և Հյուսիսային քամի»:
Կառավարիչները մեկնում էին Էկուր՝ իրենց իշխանությունը օրինականացնելու համար (նույնիսկ Բաբելոնյան ժամանակաշրջանում, երբ Մարդուկը համարվում էր գերագույն աստված), զոհաբերություններ անելով ռազմական արշավներից հետո։ Նիպուրը եղել է միակ քաղաքը, որտեղ պալատ չի կառուցվել, ինչը ցույց է տալիս, որ Էնլիլը քաղաքի միանձնյա կառավարիչն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Coleman, J. A.; Davidson, George The Dictionary of Mythology: An A-Z of Themes, Legends, and Heroes. — London: Arcturus Publishing Limited, 2015. — С. 108. — 373 с. — ISBN 978-1-78404-478-7
- ↑ Kramer, Samuel Noah The Sumerian Deluge Myth: Reviewed and Revised // Anatolian Studies / British Institute at Ankara. — 1983. — № 33. — С. 115–121. —
- ↑ 3,0 3,1 Hallo, William W. Review: Enki and the Theology of Eridu // Journal of the American Oriental Society. — 1996. — № 116 (2). — С. 231–234.
- ↑ «Sumerian Lexicon». sumerian.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Glenn Stanfield Holland Gods in the Desert: Religions of the Ancient Near East. — Rowman & Littlefield, 2009. — С. 114. — 348 с. — ISBN 9780742562264
- ↑ Karel van der Toorn, Bob Becking, Pieter Willem van der Horst Dictionary of Deities and Demons in the Bible. — Wm. B. Eerdmans Publishing, 1999. — С. 356. — 1006 с. — ISBN 9780802824912
- ↑ Thomas McEvilley The Shape of Ancient Thought: Comparative Studies in Greek and Indian Philosophies. — Allworth Press, 2002. — С. 171–172. — 1122 с. — ISBN 9781581159332
- ↑ Röllig, Werner Götterzahlen // Reallexikon der Assyriologie und Vorderasiatischeen Archäologie / E. Ebeling; B. Miessner. — Berlin: Walther de Gruyter & Co., 1971. — № 3. — С. 499–500.
- ↑ David Toshio Tsumura Creation and Destruction: A Reappraisal of the Chaoskampf Theory in the Old Testament. — Eisenbrauns, 2005. — С. 134. — 234 с. — ISBN 9781575061061
- ↑ L. Delaporte Mesopotamia. — New York: Routledge, 1996 [1925]. — С. 137. — 392 с. — ISBN 0-415-15588-6
- ↑ 11,0 11,1 Nemet-Nejat, Karen Rhea Daily Life in Ancient Mesopotamia. — Daily Life. — Greenwood, 1998. — С. 185—186, 203. — ISBN 978-0313294976
- ↑ 12,0 12,1 Kramer, Samuel Noah The Sumerians: Their History, Culture, and Character. — Chicago, Illinois: University of Chicago Press, 1963. — С. 118—122. — ISBN 0-226-45238-7
- ↑ Rogers, John H. Origins of the Ancient Astronomical Constellations: I: The Mesopotamian Traditions // Journal of the British Astronomical Association. — London: The British Astronomical Association, 1998. — № 108 (1). — С. 9–28.
- ↑ 14,0 14,1 Black, Jeremy; Green, Anthony Gods, Demons and Symbols of Ancient Mesopotamia: An Illustrated Dictionary. — London: The British Museum Press, 1992. — С. 74—76, 98-102. — 192 с. — ISBN 0-7141-1705-6
- ↑ 15,0 15,1 Jacobsen, Thorkild Sumerian Mythology: A Review Article // Journal of Near Eastern Studies. — 1946. — № 5 (2). — С. 128–152. —
- ↑ 16,0 16,1 Kramer, Samuel Noah Sumerian Mythology: A Study of Spiritual and Literary Achievement in the Third Millennium B.C.. — Revised Edition. — Philadelphia: University of Pennsylvania Press, 1961. — С. 43, 45. — ISBN 0-8122-1047-6
- ↑ Stephanie Dalley Myths from Mesopotamia: Creation, the Flood, Gilgamesh, and Others. — Oxford: Oxford University Press, 1998. — С. 115–116. — 373 с. — ISBN 9780192835895
- ↑ Tammi J. Schneider An Introduction to Ancient Mesopotamian Religion. — Wm. B. Eerdmans Publishing, 2011. — С. 58. — 157 с. — ISBN 9780802829597
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնլիլ» հոդվածին։ |
| ||||||