Էնզո Ջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնզո Ջոն
Վամպիրի օրագրերըի հերոս
Michael Malarkey by Gage Skidmore.jpg
Վերջին անգամ հայտնվել էԱմեն ինչ հիասքանչ էր
ՍտեղծողՋուլի Պլեք
Տեղեկություններ
Ամբողջական անունԼորենցո Սթ. Ջոն
Այլ անունԼորենցո
Տեսակներվամպիր
Սեռարական
Ամուսին(ներ)Բոննի Բեննեթ
ՀարազատներԼիլի Սալվատորե (ստեղծող)
ԿրոնՔրիստոնյա
ԱզգությունԱմերիկացի

Լորենցո «Էնզո» Ջոն (անգլ.՝ Enzo St. John), հորինված կերպար «Վամպիրի օրագրերը» վիպաշարից։ Հեռուստասերիալում դերը կատարել է Մայքլ Մալարկին[1][2][3][4]։

Առաջին անգամ հայտնվում է հինգերորդ եթերաշրջանի 9-րդ սերիայում։ 1903 թվականին տուբերկուլյոզից մահանալիս վերածվել է վամպիրի Սալվատորե եղբայրների մոր՝ Լիլի Սալվատորեի կողմից։ Դեյմոն Սալվատորեի լավ ընկերներն է։ Նրանք հանդիպել են 1958 թվականին՝ Ավգուստինում բանտարկվելուց հետո։ Նա խելահեղ ձևով սիրահարվում է կախարդ Բոննի Բոննեթին և նրանք միասին ունենում են կրքոտ սիրային պատմություն։ Ութերորդ եթերաշրջանի 11-րդ սերիայում դաժանորեն սպանվում է Ստեֆանի կողմից (որն արդեն անջատել էր իր մարդկայնությունը՝ Կադին ծառայելու համար), որը հանում է նրա սիրտը՝ սարսափահար Բոննիի հետ պայքարելուց առաջ։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորենցոն, որը հայտնի է որպես «Էնզո», գտնվել է Ուիթմոր ընտանիքի կողմից, այն բանից հետո, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմում թողել էր իր դիրքը Արևելյան Եվրոպայում։ 1903 թվականին վերածվել է վամպիրի։ Նա շուրջ տաս տարի բանտարկվել և տանջանքների է ենթարկվել բժիշկ Ուիթմորի կողմից։ Հետո Դեյմոնին նույնպես բանտարկում են Ավգուստինի մարդիկ։ Էնզոն և Դեյմոնը լավ ընկերներ են դառնում։ Նրանք շատ են խոսում փախչելու վերաբերյալ հույսը չկորցնելու մասին։ Էնզոն ծրագիր է մշակում, որ կարողանան փախչել Դեյմոնի հետ, ըստ այդ պլանի՝ նրանցից մեկը պետք է խմեր մյուսի արյան չափաքանակը, որ ավելի հզոր դառնար և այդկերպ Դեյմոնը փախչում է։ Մի երեկոյի ժամանակ Դեյմոնն ազատվում է կապանքներից և հարձակվում է բոլորի վրա, բայց հրդեհ է սկսվում։ Էնզոն դեռ փակված է վանդակում, որի շուրջ աղավնիճ է, Դեյմոնը փորձում է ազատել ընկերոջը, բայց անօգուտ։ Հասկանալով, որ չի կարող ազատել նրան և վախենալով, որ Ավգուստինը նրան նորից կբանտարկի՝ Դեյմոնն անջատում է իր էմոցիաները և թողնում նրան։ Էնզոն աղաչում է օգնել իրեն, բայց Դեյմոնն անտեսում է նրան։ Դրա համար Էնզոն փակված է մնում այրվող վանդակում՝ շարունակելով խնդրել Դեյմոնին, որ ազատի իրեն, որը չի արձագանքում և հեռանում է։ Փախուստից հետո Էնզոն սպանում է Աարոն Ուիթմորի մանկության ընկերուհուն՝ Մեգան Քինգին։

Հետո Ուեսը զանգում է Էնզոյին՝ Դեյմոնին շեղելու և նրա հետ զրուցելու համար։ Հինգերորդ եթերաշրջանի 12-րդ սերիայում առաջարկում է Դեյմոնին միասին վրեժխնդիր լինել, սպանելով Ուիթմոր ընտանիքի ցանկացած անդամի և Դեյմոնը համաձայնվում է՝ սերիայի վերջում սպանելով Աարոնին, իսկ հետո ժպտում է արյունոտ շուրթերով։ Հաջորդ սերիայում նա և Դեյմոնը հետապնդում են Ավգուստինի անդամներին վրեժխնդիր լինելու համար և սպանում՝ Դանա Ֆրիմանին, հետո ընկնում են Ուեսի ծուղակը, որին սերիայի վերջում ուղեկցում են Օտարականները և Դեյմոնը դառնում է վամպիրների արյուն խմող վամպիր։ 15-րդ սերիայում Քեթրին Փիրսի վերջնական մահից հետո՝ Ելենան իր հերթին նույնպես վարակվում է նույն վիրուսով և դառնում է Դեյմոնի նման։ Դեյմոնի և Ելենայի դեղամիջոցը կայանում է նրանում, որ նրանք պետք է խմեն վերջին նմանակի արյունը և Ստեֆանի նմանակը՝ Թոմ Էյվերին է, որն Ատլանտայում ապրող բժիշկ է։ Քերոլայնը չի ցանկանում նրան սպանել և հիպնոզացնում է նրան այնպես, որ նա լքի քաղաքը, բայց գալիս է Էնզոն և կոտրում նրա վիզը։ Դեյմոնը և Ելենան բուժվում են Էնզոյի շնորհիվ՝ հաջորդ սերիայում։ Հետո մենք իմանում ենք, որ Դեյմոնը՝ փախչելով Ավգուստինի բանտից (որն անջատել էր իր մարդկայնությունը) 1960 թվականին սպանում է Էնզոյի ընկերուհուն՝ Մեգի Ջեյմսին։ Էնզոն իմանում է այդ մասին և անկեղծությունից հետո անջատում է իր մարդկայնությունը։ Էնզոն սպառնում է Ելենայի կյանքին և Ստեֆանը սպանում է նրան։ Վերջինս որոշում է Դեյմոնից թաքցնել ճշմարտությունը։ Էնզոյի ուրվականը գալիս է Այլ կողմից և հասկանում է, որ նա կարող է առնչություն ունենալ ողջերի աշխարհի հետ և որոշում է վրեժխնդիր լինել իր մահվան համար՝ Ստեֆանից և Ելենայից։ Ստեֆանը վերջապես որոշում է ասել Դեյմոնին, որ նա ստիպված սպանել է Էնզոյին և Դեյմոնը ներում է նրան։ Եթերաշրջանի վերջին սերիայում Էնզոն վախեցնում է Բոննիին, որ նա գտնի նրան վերակենդանացնելու միջոցը, քանի որ նա իմանում է, որ Այլ կողմը ուր-որ է կվերանա և այնտեղ ապրող բոլոր ոգիները նույնպես կմահանան։ Ցավոք սրտի միակ մարդը, որը գիտեր, վերակենդանացման կախարդանքը, Այլ կողմում է։ Այդ ժամանակ Էնզոն և Բոննին միասին տեսնում են, թե ինչպես է Ստեֆանն ընկնում Այլ կողմ (քանի որ նրան սպանում է Թայլերի մարմնում գտնվող Օտարականը)։ Վերջին սերիայում Էնզոն կանչում է Սայլասին (որն օտարական և կախարդ է), որպեսզի նա օգնի Բոննիին կատարել կախարդանքը, որը կարող է բացել անցում դեպի ողջերի աշխարհ, դրանով իսկ թույլ տալով գերբնական արարածներին անցնել ողջերի աշխարհ։ Շնորհիվ Դեյմոնի ինքնասպան լինելու ծրագրի և Օտարականների սպանության՝ Էնզոն ինչպես նաև Թայլերը, Լյուկ Փարքերը, Ստեֆանը, Ելենան և Ալարիկը վերակենդանանում են՝ անցնելով Բոննիի միջով։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանում Քերոլայնը կանչում է Էնզոյին, որ վերջինս օգնի Ստեֆանին իր հետազոտություններում և երկու վամպիրները գնում են Ստեֆանի տուն։ Ճաշի ժամանակ Էնզոն սպառնում է, որ Այվիին կբացահայտի Ստեֆանի իրական էությունը։ Հետո Քերոլայնը նեղանում է Ստեֆանից, որ թողել է իրեն և նրան պատժելու համար Էնզոն սպանում է Այվիին՝ կոտրելով նրա վիզը։ Բարկության պահին Ստեֆանը վերադառնում է Միստիկ Ֆոլս՝ նրան հետապնդելու համար, մենք իմանում ենք, որ Էնզոն այն ժամանակ Այվիին վամպիր է դարձրել։ Չորրորդ սերիայում Էնզոյին գերի է վերցնում և տանջում է Թրիփ Ֆելլը, որը վամպիրների նոր որսորդ է (Մեթի հետ), իսկ հետո նրան փակում են բեռնատարի մեջ։ Վեցերորդ սերիայում Դեյմոնը և Էնզոն փակվում են Թրիփի բեռնատարում, երբ նա գնում է դեպի Միստիկ Ֆոլլսի մոգական պատնեշը։ Տեսարանն ավարտվում է նրանով, որ մենք իմանում ենք, որ Էնզոն մահացել է տուբերկուլյոզից։ Էնզոն և Դեյմոնը փրկվում են Ստեֆանի և Ալարիկի միջամտությամբ։ Յոթերորդ սերիայում նա հաճույք է ստանում Թրիփի տանջանքներից, բայց վերջնական հաշվում ստիպված փոխանակում է նրան շերիֆ Ֆորբսի հետ։ Հասնելով Միստիկ Ֆոլլսի սահմանը, Թրիփը մահանում է կոկորդը կտրելով։ Մենք իմանում ենք, որ Էնզոն խորամանկորեն վերածել է Թրիփին վամպիրի և որ նա մահանում է հակամոգական սահմանը հատելուց հետո։ Տասերորդ սերիայում Էնզոն հատում է Միստիկ Ֆոլլսի սահմանը՝ Մեթի մեղքով, բայց նա փրկվում է, քանի որ հենց այդ պահին Կայը հանում է հակամոգական պատնեշը։ Էնզոյի և Մեթի հետ տեղի են ունենում բավականաչափ դաժան դեպքեր։ Էնզոն՝ Մեթի աչքի առաջ սպանում է ենթադրյալ Սառա Սալվատորեին։ Հետո նրանք Մեթի հետ գնում են Դյուկս, որտեղ սովորում է իրական Սառա Սալվատորեն (Ստեֆանի և Դեյմոնի զարմուհին)։ Էնզոն մտադիր է սպանել Սառային, որպեսզի ապացուցի Ստեֆանին, որ նա չի կարող պաշտպանել նրան։ Նա նաև գաղտնի սպանում է Մեթին նրան իր մեքենայով՝ ավտովթարի ենթարկելով, բայց նա վերակենդանանում է կախարդական մատանու շնորհիվ։

Հետո Էնզոն՝ Սառա Սալվատորեին տանում է Միստիկ Ֆոլլս և սկսում է վրեժ լուծել Ստեֆանից՝ ստիպելով Մեթին՝ օգնել իրեն։ Այնուհետև նա սադիստական ​​հաճույք է պատճառում Սառային հոգեբանորեն տանջելուց՝ նրան վախեցնելով վամպիրների մասին, բայց վերջինս տպավորված չէ և թույլ չի տալիս սպանել իրեն։ 18-րդ սերիայում Էնզոն ցանկանում է Սառային հանձնել իր իրական ընտանիքին, բայց նա փոխում է իր մտադրությունը, երբ տեսնում է, որ Լիլի Սալվատորեն (Ստեֆանի և Դեյմոնի մայրը) բացում է դուռը և ներս մտնում, տեսնելով Լիլիին նա մնում է տեղում քարացած։ Մենք իմանում ենք, որ հենց Լիլին է նրան վերածել վամպիրի 1903 թվականին, երբ նա մահանում էր տուբերկուլյոզից։ Նա նկարագրում է Լիլիին որպես սարսափելի կին՝ ասելով, որ նա իրեն լքել է վերափոխելուց հետո։ Լիլին պարզվում է, որ հերետիկոսների հետ փակվել է 1903 թվականի բանտային աշխարհում՝ Էնզոյին վերափոխելուց ընդամենը մի քանի ժամ անց։ Էնզոն իմանում է այդ մասին և ներում նրան։ Եթերաշրջանի ավարտին մենք իմանում ենք, որ Էնզոն անտարբեր չէ Լիլիի նկատմամբ, քանի որ վերջինս իր ստեղծողն է։ Նա ականատես է լինում քաղաքում հերետիկոսների՝ Լիլիի «Ընտանիքին» հայտնվելուն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Vampire Diaries': Michael Malarkey will be a series regular - EW.com»։ EW։ Վերցված է փետրվարի 22, 2015 
  2. Nellie Andreeva։ «Michael Malarkey Joins The Vampire Diaries, Madeline Brewer In Hemlock Grove – Deadline»։ Deadline։ Վերցված է մարտի 16, 2015 
  3. Crystal Bell։ «The Vampire Diaries Season 6 — Michael Malarkey Gets Promoted to Series Regular»։ Wetpaint։ Վերցված է մարտի 16, 2015 
  4. NuitMagazine: Michael Malarkey