Էնալապրիլ
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 75847-73-3 |
PubChem CID | 40466924 5388962, 40466924 |
DrugBank | DB00584 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.119.661 |
Էնալապրիլ (վաճառվում է վազոտեկ առևտրային անվամբ), դեղ, որը կիրառվում է գերճնշման, դիաբետիկ նեֆրոպաթիայի և սրտային անբավարարության ժամանակ[1]։ Սրտային անբավարարության դեպքում այն սովորաբար օգտագործվում է միզամուղի հետ, ինչպիսին է ֆուրոսեմիդը[2]։ Այն տրվում է օրալ (բերանով) կամ ներերակային ներարկման ձևով[1]։ Ազդեցությունը սկսվում է մեկ ժամվա ընթացքում բերանով ընդունման ժամանակ և տևում մեկ օր[1]։
Բնորոշ կողմնակի ազդեցություններից է գլխացավը, հոգնածությունը, օրթոստատիկ հիպոտենզիան և հազը[1]։ Լուրջ կողմնակի ազդեցություն է անգիոդեման (Կվինկեի այտուցը) և արյան ցածր ճնշումը (հիպոտենզիան)[1]։ Հղիության ժամանակ դեղի կիրառումը վնասում է պտղին[1]։ Էնալապրիլը անգիոտենզին-փոխակերպող-ֆերմենտի արգելակիչի (ԱՓՖա) խմբի դեղերից է[1]։
Էնալապրիլը պատենտավորվել է 1978 թվականին և կիրառվել 1984 թվականին[3]։ Այն ներառված է առողջապահության համակարգում ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Հիմնական Դեղերի Ցանկում[4],։ Զարգացող երկրներում դեղի մեծածախ գինը կազմում է շուրջ 0.08-ից 0.80$ ամեն ամիս[5]։ Միացյալ Նահանգներում այն կազմում է ամսական մոտ 25-ից 50$[6]։
Բժշկական կիրառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնալապրիլը կիրառվում է գերճնշման, ախտանշային սրտային անբավարարության և ասիմպտոմատիկ ձախ փորոքային դիսֆունկցիայի բուժման համար[7]։ Ապացուցված է, որ այն պահպանում է երիկամների ֆունկցիան գերճնշման, սրտային անբավարարության և դիաբետի (շաքարախտ) ժամանակ և կարող է կիրառվել երիկամների պաշտպանիչ ազդեցության համար հիպերտենզիայի բացակայության դեպքում[8]։ Այն լայնորեն կիրառվում է քրոնիկ երիկամային անբավարարության դեպքում[9]։ Բացի այդ, էնալապրիլն օգտագործվում է հոգեբանական պոլիդիպսիայի համար։ Կրկնակի կույր և պլացեբո-վերահսկվող հետազոտությունը ցույց է տվել, որ այս նպատակով օգտագործելիս էնալապրիլը հիվանդների 60%-ի մոտ հանգեցնում է ջրի օգտագործման նվազեցմանը (որոշվում է մեզի արտադրությամբ և օսմոլալությամբ)[10]։
Հղիություն և կրծքով կերակրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնալապրիլը հղիության Դ կատեգորիա է։ Որոշ փաստեր ենթադրում են, որ այն կառաջացնի զարգացող պտղի վնասում և մահ։ Հիվանդներին խորհուրդ է տրվում չհղիանալ էնալապրիլ օգտագործելիս, իսկ հղիության դեպքում անմիջապես տեղեկացնել բժիշկներին։ Հղիության ժամանակ էնալապրիլը կարող է հանգեցնել պտղի երիկամների վնասմանը և օլիգոհիդրամնիոզի (անբավարար ամնիոտիկ հեղուկ)։ Էնալապրիլը արտազատվում է կրծքի կաթի մեջ և խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ժամանակ[11]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնալապրիլի ամենատարածված կողմնակի ազդեցություններն են բարձր կրեատինինը շիճուկում (20%), գլխապտույտը (2-8%), արյան ցածր ճնշումը (1-7%), ուշագնացությունը (2%) և չոր հազը (1-2%)։ Ամենավտանգավոր բնորոշ կողմնակի երևույթը անգիոդեման է (այտուց) (0.68%), որը հաճախ ախտահարում է դեմքը և շրթունքները`վնասելով հիվանդի շնչուղիները։ էնալապրիլով բուժման ցանկացած պահի կարող է առաջանալ անգիոդեմա, սակայն ամենաբնորոշ դեպքը հանդիպում է առաջին մի քանի դեղաչափերի ընդունումից հետո է[11]։
Անգիոդեման և մահվան դեպքերն ավելի բարձր են սևամորթների շրջանում[11]։
Ազդման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորմայում անգիոտենզին I-ը վերափոխվում է անգիոտենզին II-ի անգիոտենզին փոխակերպող ֆերմենտով (ԱՓՖ)։ Անգիոտենզին II-ը սեղմում է արյան անոթները՝ բարձրացնելով արյան ճնշումը։ Էնալապրիլատը, էնալապրիլի ակտիվ մետաբոլիտը, ընկճում է ԱՓՖ-ը։ ԱՓՖ-ի արգելակումը նվազեցնում է անգիոտենզին II-ի մակարդակը, հանգեցնելով ավելի քիչ անոթասեղմման և արյան ցածր ճնշման[11]։
Դեղակինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնալապրիլի դեղակինետիկ (ֆարմակոկինետիկ) տվյալները[11].
- ազդման սկիզբ. մոտ 1 ժամ
- ազդեցության պիկ. 4-6 ժամ
- տևողություն. 12-24 ժամ
- ներծծում. ~60%
- մետաբոլիզմ. նախադեղ, ենթարկվում է կենսաձևափոխման էնալապրիլատի[12]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքիբը զարգացրել է առաջին ԱՓՖ արգելակիչը՝ կապտոպրիլը, սակայն այն ուներ կողմնակի երևույթներ, ինչպիսիք են մետաղական համը (որը, պարզվել է, պայմանավորված էր սուլֆհիդրիլային խմբով)։ Merck & Co. ստեղծեց էնալապրիլը որպես մրցակից նախադեղ[13][14]։
Էնալապրիլատը մշակվել է վերոնշյալ թերությունները մասամբ հաղթահարելու համար։ Սուլֆհիդրիլային մնացորդը փոխարինվել է կարբոքսիլատային մնացորդով, սակայն դրա կառուցվածքային նախագծում պահանջվում էր լրացուցիչ փոփոխություններ կապտոպրիլի նման ազդեցության հասնելու համար։ Այնուամենայնիվ էնալապրիլատն ուներ իր թերությունը, այն էր՝ օրալ ցածր կենսամատչելիությունը, որն հաղթահարվել է Merck-ի հետազոտողների կողմից, էնալապրիլատի էթանոլով էսթերացմաբ՝ առաջացնելով էնալապրիլ[14]։
1981 թվականին Merck-ը էնալապրիլը ներմուծել է շուկա, որը դարձել է Merck-ի առաջին միլիարդ դոլարի վաճառքի դեղը 1988 թվականին[14]։ Արտոնագիրն (պատենտը) ավարտվել է 2000 թվականին`բացելով ջեներիկների ճանապարհը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Enalaprilat/Enalapril Maleate». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 286. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 467. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Enalapril». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2019-03-30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 120. ISBN 9781284057560.
- ↑ U.S. National Library of Medicine. Last Revised October 1, 2010 MedlinePlus: Enalapril Արխիվացված 2015-02-08 Wayback Machine
- ↑ John J.V. McMurray (2010 թ․ հունվարի 21). «Clinical Practice: Systolic Heart Failure». N Engl J Med. 362 (3): 228–238. doi:10.1056/NEJMcp0909392. PMID 20089973. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 26-ին. «Two large trials showed that when patients with NYHA class II, III, or IV heart failure were treated with enalapril, as compared with placebo, in addition to diuretics and digoxin, the rates of admission to the hospital were reduced, and the relative risk reduction for death was 16 to 40%.»
- ↑ He YM et al. Enalapril versus losartan for adults with chronic kidney disease: a systematic review and meta-analysis. Nephrology (Carlton). 2013 Sep;18(9):605-14. doi: 10.1111/nep.12134. PubMed
- ↑ Greendyke, R. M.; Bernhardt, A. J.; Tasbas, H. E.; Lewandowski, K. S. (1998 թ․ ապրիլի 1). «Polydipsia in chronic psychiatric patients: therapeutic trials of clonidine and enalapril». Neuropsychopharmacology. 18 (4): 272–281. doi:10.1016/S0893-133X(97)00159-0. ISSN 0893-133X. PMID 9509495.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 FDA Label: Enalapril Maleate Tablet Արխիվացված 2014-04-16 Wayback Machine Last updated April 2011
- ↑ Menard J and Patchett A. Angiotensin-Converting Enzyme Inhibitors. Pp 14-76 in Drug Discovery and Design. Volume 56 of Advances in Protein Chemistry. Eds Richards FM, Eisenberg DS, and Kim PS. Series Ed. Scolnick EM. Academic Press, 2001. 9780080493381. Pg 30 Արխիվացված 2017-09-10 Wayback Machine
- ↑ Jenny Bryan for The Pharmaceutical Journal, 17 Apr 2009 From snake venom to ACE inhibitor — the discovery and rise of captopril Արխիվացված 2015-01-26 Wayback Machine
- ↑ 14,0 14,1 14,2 Jie Jack Li, History of Drug Discovery. Chapter 1 in Drug Discovery: Practices, Processes, and Perspectives. Eds. Jie Jack Li, E. J. Corey. John Wiley & Sons, Apr 3, 2013 9781118354469
- ↑ Staff, Drug Discovery Online. Patent expiry looms: 18 blockbusters expose $37 billion to generic competition by 2005 Արխիվացված 2016-05-12 Wayback Machine Page accessed April 23, 2016