Jump to content

Էմուլգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էմուլգացում, իրար չխառնվող հեղուկներից էմուլսիայի ստացումը։ Էմուլգացում կատարվում է երկու եղանակով, կոնդենսացման և դիսպերսման։ Առաջին դեպքում մի հեղուկի (դիսպերս ֆազի) հագեցած գոլորշին ճնշման տակ մղվում է մյուսի (դիսպերս միջավայրի) մեջ։ Այդ պայմաններում գոլորշին դառնում է գերհագեցած և կաթիլների ձևով խտանում է։ Էմուլգացման եղանակը պահանջում է արտաքին ուժի կիրառում՝ խառնում, հոմոգենացում, կոլոիդ աղացների և ուլտրաձայնի օգտագործում։ Էներգիան ծախսվում է նոր մակերևույթներ ստեղծելու, հեղուկի ներքին շփումը հաղթահարելու և նրան շարժման մեջ դնելու համար։ Ստացված էմուլսիայի կաթիլների չափերը կախված են ստացման պայմաններից և կիրառված էմուլգատորներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 48