Դիսպերսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիսպերսում (լատին․՝ dispergo՝ ցրում եմ, մանրում եմ՝ պինդ և հեղուկ նյութերի մանրացումը միջավայրում, որի պատճառով առաջանում են դիպերս համակարգեր։ Դիսպերսում իրականացնում են աղացների, հավանգների, ձայնային և ուլտրաձայնային վիբրատորների ու հոմոգենիզատորների միջոցով։ Հաճախ հեղուկները դիսպերսելու համար առաջացնում են գազ-հեղուկ կամ հեղուկ-հեղուկ խառնուրդների արագընթաց հողմապտույտ շիթ, որն անվանում են մրրկային խառնում։ Դիսպերսումը հեշտանում է դիսպերգատորների և Էմուլգատորների առկայությամբ, որոնք մակերևութային ակտիվ նյութեր են և փոքրացնում են դիսպերսված նյութերի մակերևութային էներգիան, միաժամանակ նաև՝ մասնիկների կպչունակությունը։ Դիսպերսումը կիրառվում է ցեմենտի, արհեստական կաուչուկների, պոլիմերների, ներկերի, սննդանյութերի՝ այդ թվում ալյուր, պաղպաղակ, մարգարին, և այլ ևյութերի ստացման և թունանյութերի օգտագործման դեպքում։ Դիսպերսումը իրականացվում է նաև ներքին այրման և հրթիռային շարժիչներում, բոցամուղ այրիչներում՝ վառելանյութի լրիվ և արդյունավետ այրումն ապահովելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 402