Jump to content

Էմմա Թեոֆելուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Թեոֆելուս
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1996(1996-03-28) (28 տարեկան)
ԾննդավայրՎինդհուկ, Նամիբիա[1]
Քաղաքացիություն Նամիբիա
ԿրթությունՆամբիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և նախարար
Պարգևներ և
մրցանակներ
 Emma Theofelus Վիքիպահեստում

Էմմա Ինամուտիլա Թեոֆելուս (մարտի 28, 1996(1996-03-28), Վինդհուկ, Նամիբիա[1]) Նամիբիացի քաղաքական գործիչ, որը 2024 թվականի փետրվարի 9-ի դրությամբ զբաղեցնում է տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը[3]։ 2020 թվականի մարտին նշանակվելիս Թեոֆելուսը եղել է 23 տարեկան և ամենաերիտասարդ կին նախարարը ինչպես Նամիբիայում, այնպես էլ Աֆրիկայում[4][5]։

Թեոֆելուսը նախկին երիտասարդ ակտիվիստ է, որը 2013-ից 2018 թվականներին աշխատել է որպես Մանկական խորհրդարանի փոխնախագահ[6]։ Սկսել է իր կարիերան՝ որպես արդարադատության նախարարությունում իրավաբան աշխատող՝ Նամիբիայի համալսարանից իրավագիտության աստիճան[7] ստանալուց հետո[8]։

Երիտասարդ ղեկավարների նշանակումը բարձր պաշտոններում նորություն չէ Աֆրիկայում[9]: Թեոֆելուսը նշանակվել է Նամիբիայի տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների փոխնախարար 2020 թվականի մարտին՝ որպես Հեյգ Գեյնգոբի երկրորդ ժամկետի մաս[10]։ Նրան հանձնարարվել է աջակցել հասարակայնության հետ կապերի ջանքերին՝ կապված Նամիբիայում COVID-19 համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների հետ[11]։ Կաբինետում իր նշանակման ժամանակ Թեոֆելոսը 23 տարեկան է եղել և Աֆրիկայի ամենաերիտասարդ նախարարը[11]։ Բարձրագույն կրթության ազգային խորհրդի խորհրդի անդամ է[12]։

Որպես փոխնախարար՝ ղեկավարել է Նամիբիայում Covid-19-ի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկման արշավը և, որպես խորհրդարանի անդամ, հաջողությամբ ներկայացրել է կանացի հիգիենայի ապրանքները հարկումից ազատելու միջնորդություն: Նախքան իր նշանակումը Թեոֆելուսը եղել է AfriYAN տարածաշրջանային երիտասարդական կազմակերպության Նամիբիայի մասնաճյուղի անդամ, որտեղ ղեկավարել է դեռահասների հղիության դեմ պայքարի և երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջության պաշտպանության առաջամարտիկ ջանքերը[13]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Թեոֆելուսը ճանաչվել է 100 ամենաազդեցիկ աֆրիկացի կանանցից մեկը և ցուցակի ամենաերիտասարդ մարդը[14]։ 2021 թվականին Թեոֆելուսը ճանաչվել է BBC-ի տարվա 100 կանանցից մեկը[15]։ Նաև ստացել է Միավորված ազգերի կազմակերպության 2022 թվականի Բնակչության մրցանակը Նամիբիայում կանանց իրավունքների և դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ իր աշխատանքի համար[16]։

2021 թվականին Թեոֆելոսը խորհրդարանում առաջարկել է վերացնել սանիտարական բարձիկների հարկը։ 2022 թվականին այս առաջարկն ուժի մեջ մտավ, երբ ֆինանսների նախարար Իիպումբու Սիիմին հայտարարել է 2022 թվականի Հարկային փոփոխությունների մասին օրենքի համաձայն սանիտարական բարձիկների վրա ավելացված արժեքի հարկի վերացման մասին, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից[17]։

Հետաքրքրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոֆելուսի օրենսդրական շահերն են՝ խորհրդարանական վերահսկողությունը, խորհրդարանական ինքնազարգացումը, էլեկտրոնային խորհրդարանը, կլիմայի փոփոխության մասին օրենսդրությունը, երիտասարդների մասնակցությունը խորհրդարանում և խորհրդարանական ուսումնասիրությունները[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://mict.gov.na/deputy-minister1
  2. https://www.bbc.com/news/world-59514598
  3. «At 27, Emma Theofelus is the current youngest serving government minister in Africa». GhanaWeb (անգլերեն). 2023-02-22. Վերցված է 2024-06-08-ին.
  4. Awal, Mohammed (2020-03-25). «Emma Theofilus is Namibia's youngest minister and MP at 23». face2face Africa.
  5. «At 23, Emma Theofilus Becomes Namibia's Youngest Minister and Member of Parliament | How Africa News» (ամերիկյան անգլերեն). 2020-03-26. Վերցված է 2023-02-24-ին.
  6. «Theofilus, Emma». www.parliament.na. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2021-05-21-ին.
  7. Ngatjiheue, Charmaine (2020-03-24). «Nam's youngest MP takes office». The Namibian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-22-ին. Վերցված է 2020-04-19-ին.
  8. Plessis, Carien du (2020-04-17). «Namibia's youngest MP enters the crucible as Africa's youth lead the way». the Guardian (անգլերեն). Վերցված է 2022-04-01-ին.
  9. «Namibia's youngest MP enters the crucible as Africa's youth lead the way». TheGuardian.com. 2020-04-17.
  10. Ikela, Selma (2020-03-24). «Born-free prepares for ministerial job». New Era Live (անգլերեն). Վերցված է 2020-04-19-ին.
  11. 11,0 11,1 du Plessis, Carien (2020-04-17). «Namibia's youngest MP enters the crucible as Africa's youth lead the way». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2020-04-19-ին.
  12. «Ms. Emma Inamutila Theofelus». NCHE. Վերցված է 2020-04-24-ին.
  13. «Pioneering 25-year-old parliamentarian from Namibia and National Population and Family Planning Board in Indonesia win 2022 UN Population Award». UNFPA ESARO (անգլերեն). 2022-06-14. Վերցված է 2022-07-28-ին.
  14. Siririka, Paheja (2020-08-21). «Geingos, Theofelus among 100 most influential women». New Era (անգլերեն).
  15. «BBC 100 Women 2021: Who is on the list this year?». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-12-07. Վերցված է 2022-12-16-ին.
  16. «Pioneering 25-year-old parliamentarian from Namibia and National Population and Family Planning Board in Indonesia win 2022 UN Population Award». UNFPA ESARO (անգլերեն). 2022-06-14. Վերցված է 2022-07-28-ին.
  17. «VAT abolished on sanitary wear». New Era (անգլերեն). Վերցված է 2023-01-07-ին.
  18. «Theofilus, Emma». www.parliament.na. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2021-05-21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Թեոֆելուս» հոդվածին։