Էմիցիզումաբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիցիզումաբ
Էմիցիզումաբի կառուցվածքը
ՏեսակՄոնոկլոնալ հակամարմին
ՀոմանիշներHemlibra
ԿիրառումՀեմոֆիլիա A-ի բուժում
Կլինիկական տվյալներ
Drugs.comhttps://www.drugs.com/hemlibra.html

Էմիցիզումաբ կամ ACE 910 (բրենդային ավնաումը Hemlibra)` երկսպեցիֆիկ խիմերիկ հումանիզացված մոնոկլոնալ հակամարմինն է, որն օգատգործվում է հեմոֆիլիա Aբուժման նպատակով[1]։ Առաջին ֆազայի հետազոտությունները ցույց են տվել, որ էմիցիզումաբը լավ հանդուրժվում է առողջ սուբյեկտների կողմից[2]։

2017թ․-ին ԱՄՆ-ում էմիցիզումաբը հաստատվեց որպես հեմոֆիլիայի բուժման միջոց այլ բուժումների հանդեպ ռեզիստենտություն ձեռք բերած հիվանդների համար[3]։ Հետագայում այն հաստատվեց ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից որպես հեմոֆիլիա A-ի բուժման միջոց այլ բուժումների հանդեպ ռեզիստենտություն չունեցող հիվանդների համար[4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարմինն ունի երկու տարբեր Fab հատվածներ, որոնցով կարող է կապել երկու տարբեր մակարդման գործոններ։ Հենց այս պատճառով է համարվում երկսպեցիֆիկ։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Emicizumab-ը բավականին երիտասարդ մոնոկլոնալ հակամարմին է, այդ պատճառով կատարվում են մի շարք հետազոտական աշխատանքներ՝ հակամարմնի, որպես դեղամիջոց , հատկություններն ավելի լավ պարզելու նպատակով։ Հետազոտական աշխատանքները ստացել են HAVEN անվանումը։ Մինչ օրս կատարվել են 4 նմանատիպ հետազոտություններ (HAVEN 1, HAVEN 2, HAVEN 3, HAVEN 4): Հետազոտման նպատակով ընտրվում են կամավորների հատուկ խմբեր, կատարում են Emicizumab-ի տարբեր կոնցենտրացիայի ներարկումներ։ Այնուհետև իրականացվում է նախնական արյունահոսման էպիզոդների և բուժումից հետո արյունահոսության դեպքերի համեմատություն։ Բնականաբար հետազոտվողները գտնվում են հատուկ բժշկական հսկողության տակ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում[5]։

Հետազոտությունների շնորհիվ պարզ է դարձել, որ Emicizumab-ը բարձր էֆֆեկտիվությամբ իջեցնում և նույնիսկ որոշ կոնցենտրացիաների դեպքում զրոյական մակարդակի է հասցնում արյունահոսության էպիզոդների թիվը։ Հետազոտությունների ընթացքում գրանցված կողմանկի ազդեցությունները հիմնականում թրոմբոտիկ բնույթի են էղել։ Ամենահաճախ հանդիպող թրոմբոտիկ կողմնակի էֆֆեկտը եղել է միկրոանգիոպաթիան։ Այնուամենայնիվ հաստատվել է, որ Emicizumab-ը հեմոֆիլիայի լավագույն լուծումներից մեկն է՝ նույնիսկ VIII գործոնի ինհիբիտորների առկայության դեպքում[6]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Emicizumab-ը կապում է մակարդման IX և X գործոնները։ Արդյունքում գոյանում է թենազ, որը հանգեցնում է X-րդ գործոնի ակտիվացման։ Այսինքն, Emicizumab-ն իր վրա է վերցնում VIII գործոնի աշխատանքը և վերականգնում է մակարդման գործընթացը[6][7]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմոֆիլիայի բուժման համար օգտագործվող դեղերը ունեն կիսատրոհման շատ կարճ ժամանակ։ Օրինակ՝ VIII գործոնի կիսատրոհման ժամանակը կազմում է 8-12։ Կատարվել են փորձել այդ ժամանակը երկարացնելու համար։ Համարվում է, որ դեղանյութի կապումը պոլիէթիլեն գլիկոլին (PEG, in pharmacy called macrogol) հանգեցնում է կիսատրոհման ժամանակի երկարացման։ Այս դեպքում Emicizumab-ն ունի առավելություն։ Այս դեղանյութի կիսատրոհման ժամանակը կազմում է 4-5 շաբաթ։ Միևնույն ժամանակ այն չի կապվում Վիլեբրանդի գործոնի հետ։ Դա նշանակում է, որ Emicizumab-ն ավելի մեծ սպեցիֆիկությամբ և ավելի մեծ էֆֆեկտիվությամբ է իրականացնում X գործոնի ակտիվացումը[8]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործել կարելի է միայն բժշկի նշանակման դեպքում։ Պետք է շատ ուշադիր լինել դոզավորման նկատմամբ, հաշվի առնելով, որ բուժման ընթացքում հնարավոր է դոզայի փոփոխություն։ Ընդունումը տեղի է ունենում ենթամաշկային ներարկումների ձևով։ Ներարկումները կատարվում են յուրաքանչյուր մեկից չորս շաբաթը մեկ։ Բուժաշխատողը կարող է հիվանդին սովորեցնել, թե ինչպես ճիշտ օգտագործել դեղամիջոցը ինքնուրույն՝ տնային պայմաններում[9]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես յուրաքանչյուր դեղամիջոց, Emicizumab-ն ունի կողմնակի էֆֆեկտներ։ Հայտնի են ինչպես հաճախ, այնպես էլ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆֆեկտներ։ Որոշ դեպքերում կողմնակի ազդեցությունները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների՝ թրմոբագոյացման և միկրոանգիոպաթիաների[9]։

Հաճախ հանդիպող կողմնակի էֆֆեկտներն են․

Անմիջապես պետք է դիմել բժշկի, եթե դիտվում են․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Spreitzer H (2016 թ․ հուլիսի 4). «Neue Wirkstoffe - Emicizumab». Österreichische Apothekerzeitung (German) (14/2016).{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Uchida N, Sambe T, Yoneyama K, Fukazawa N, Kawanishi T, Kobayashi S, Shima M (March 2016). «A first-in-human phase 1 study of ACE910, a novel factor VIII-mimetic bispecific antibody, in healthy subjects». Blood. 127 (13): 1633–41. doi:10.1182/blood-2015-06-650226. PMC 4817308. PMID 26626991.
  3. «Roche hemophilia drug wins FDA nod, with a warning». Reuters. 2017 թ․ նոյեմբերի 17.
  4. «FDA Grants Roche Breakthrough Therapy Designation on Hemophilia Drug». BioPharm International. UBM. 2018 թ․ ապրիլի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  5. Mahlangu, Johnny N. (2018-12). «Bispecific Antibody Emicizumab for Haemophilia A: A Breakthrough for Patients with Inhibitors». BioDrugs (անգլերեն). 32 (6): 561–570. doi:10.1007/s40259-018-0315-0. ISSN 1173-8804.
  6. 6,0 6,1 Franchini, Massimo; Marano, Giuseppe; Pati, Ilaria; Candura, Fabio; Profili, Samantha; Veropalumbo, Eva; Masiello, Francesca; Catalano, Liviana; Piccinini, Vanessa (2019 թ․ հունիսի 19). «Emicizumab for the treatment of haemophilia A: a narrative review». Blood Transfusion. doi:10.2450/2019.0026-19. PMC 6596376. PMID 31246563.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  7. Shima M, Hanabusa H, Taki M, Matsushita T, Sato T, Fukutake K, և այլք: (May 2016). «Factor VIII-Mimetic Function of Humanized Bispecific Antibody in Hemophilia A». The New England Journal of Medicine. 374 (21): 2044–53. doi:10.1056/NEJMoa1511769. PMID 27223146.
  8. Mannucci, Pier Mannuccio (2020-03). «Hemophilia therapy: the future has begun». Haematologica (անգլերեն). 105 (3): 545–553. doi:10.3324/haematol.2019.232132. ISSN 0390-6078. PMC 7049365. PMID 32060150.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Hemlibra: Uses, Dosage, Side Effects & Warnings». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  10. 10,0 10,1 «What is HEMLIBRA® (emicizumab-kxwh)». www.hemlibra.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Emicizumab». Drug Information Portal. U.S. National Library of Medicine.


Կաղապար:Monoclonal-antibody-stub Կաղապար:Blood-drug-stub