Էմիլ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Կիրակոսյան
Emil Kirakosyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1999(1999-11-10) (21 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2012-ներկա

Էմիլ Գարիկի Կիրակոսյան (նոյեմբերի 10, 1999(1999-11-10), Երևան, Հայաստան), հայ դերասան[1]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Կիրակոսյանը ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Երևանում[2]։ Սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

2019 թվականին սովորել և ավարտել է Ռուսաստանի թատերական գործիչների միության միջազգային ամառային թատերական դպրոցը (МЛТШ 13), գեղարվեստական ղեկավար՝ Ալեքսանդր Կալյագին։ 2019 թվականին սովորել և ավարտել է Ժամանակակից արվեստի «Տերիտորիա» դպրոցը, գեղարվեստական ղեկավար՝ Եվգենի Միրոնով։

2011 թվականից մինչ 2021 խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում (ՊՀԹ)։ 2018 թվականին խաղացել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ 2019-2021 թ-ին խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվում է մի շարք սերիալներում և գեղարվեստական ֆիլմերում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դեր Թատրոն
2012 «Մանչուկն ու Կառլսոնը» Մանչուկ Պատանի հանդիսատեսի թատրոն
2013 «Ոսկե բանալին» Բուրատինո Պատանի հանդիսատեսի թատրոն
2014 «Հրեշը լուսնի վրա» Վիսենտե Պատանի հանդիսատեսի թատրոն
2014 «Ա՜խ, այդ վհուկը» Եղբայր Պատանի հանդիսատեսի թատրոն
2015 «Թոմ Սոյերի արկածները» Թոմ Սոյեր Պատանի հանդիսատեսի թատրոն
2016 «Մերի Փոփինս» Մայքլ Պատանի հանդիսատեսի թատրոն
2016 «Մերսեդես» Տղա Պատանի հանդիսատեսի թատրոն
2018 «Փայտե մարդը» Փիլակ Պատանի հանդիսատեսի թատրոն
2018 «Սառցե Թագուհին» Կայ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
2019 «Բրեմենյան երաժիշտները» Երաժիշտ Հակոբ Պարոնյանի անցան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
2019 «Շեքսպիրյան Մոզաիկա» Համլետ ԵԹԿՊԻ ուսանողական թատրոն
2019 «Dia de muertos» («Մեռյալների օրը») Տղա Ֆրիդա Թատերական գործիչների միություն (Մոսկվա)
2021 «Երազներ» Տղա, որը երազներ է տեսնում ԵԹԿՊԻ ուսանողական թատրոն

Հեռուստանախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք
2015/16 «Խոպանի տեսություն» սիթքոմ Ալեն «Շանթ»
2017 «Կյանքը շարունակվում է» հեռուստանովել Առաջին ալիք
2013 «Տանը մենակ» Հաղորդավար Հ2
2013 «Տանը մենակ 2» Հաղորդավար ATV
2021 «Աստղերի դպրոց» սիթքոմ Օսկար ATV

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2015 «Ճամբարում» Գ/Ֆ[3][4] Ավետ
2016 «Երկրաշարժ» Գ/Ֆ[5][6] Ռոբերտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առավոտ լուսո հարցազրույց. Նորա Գրիգորյան, Անուշ Սարգսյան, Էմիլ Կիրակոսյան - YouTube»։ www.youtube.com։ Վերցված է 2020-12-22 
  2. «Эмиль Киракосян (Emil Kirakosyan)»։ КиноПоиск։ Վերցված է 2020-12-18 
  3. «Emil Kirakosyan»։ IMDb։ Վերցված է 2020-12-18 
  4. «ПРЕМЬЕРА ФИЛЬМА "В ЛАГЕРЕ"»։ eph.am։ Վերցված է 2020-12-22 
  5. «Эмиль Киракосян (Emil Kirakosyan): фильмография, фото, биография. Актер.»։ www.ivi.tv։ Վերցված է 2020-12-18 
  6. «Эмиль Киракосян - startfilm.ru»։ СтартФильм.Ру։ Վերցված է 2020-12-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]