Էմիլ Աբազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Աբազ
մակեդոներեն՝ Емил Абаз
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1998(1998-01-17)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Դիրք հարձակվող

էմիլ Աբազ (մակեդոներեն՝ Емил Абаз, հունվարի 17, 1998(1998-01-17)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է «Բեերսխոտ» երիտասարդական ակումբում։ 2013 թվականին տեղափոխվել է «Անդերլեխտ»-ի կազմ[2]։ Մայրաքաղաքի ակումբում խաղացել է 2015/16 թվականների ՈՒԵՖԱ-ի պատանեկան գավաթի կիսաեզրափակիչ փուլի «Չելսի»-ի դեմ խաղում։

2016 թվականին ամռանը պայմանագիր է ստորագրել զագրեբյան «Դինամո» ակումբի հետ։ Մայրաքաղաքի ակումբի կազմում Աբազը խաղացել է ՈՒԵՖԱ-ի 2016/17 թվականների պատանեկան լիգայում և Խորվաթիայի երկրորդ լիգայի երկրորդ կազմում։

2017 թվականի հունվարին, ձմեռային ընդմիջման ժամանակ, հեռացել է «Դինամո»-ից և պայմանագիր է գրել «Սպարտակ» ակումբի հետ (Սուբոտիցա)։ Նույն թվականի մարտի 12-ին խաղացել է սերբիական Սուպերգավաթի «Ռադ» ակումբի դեմ խաղում[3]։ 2018 թվականին, խզելով պայմանագիրը, դարձել է ազատ գործակալ[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Սկոպյեում ծնված գնչու[5]` ի սկզբանե նա խաղացել է Բելգիայի երիտասարդական հավաքականի կազմում, որտեղ նա ապրել է[6]։ Ավելի ուշ նա խաղացել է Մակեդոնիայի մինչև 17 տարեկանների և մինչև 19 տարեկանների հավաքականների կազմում[3]։

2017 թվականին մարտի 24-ին իր դեբյուտն է նշել Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում` Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի դեմ ընկերական խաղի 69-րդ րոպեին փոխարինելով Պետար Պետկովսկուն (2:0)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Emil Abaz at zerozero.pt
  3. 3,0 3,1 Emil Abaz profile at Soccerway
  4. Суботичани желе излазак на европску сцену at vojvodjanskevesti.rs, 10-1-2018, retrieved 17-2-2018 Կաղապար:Sr icon
  5. Emil Abaz has signed for Dinamo Zagreb Արխիվացված 2018-06-17 Wayback Machine by Ramuš Muarem, at romatimes.news, 6-9-20166, retrieved 12-3-2017
  6. Emil Abaz at talentshunter.eu
  7. Macedonia U21 - Montenegro U21 report at ffm.mk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Աբազ» հոդվածին։