Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլյա Զորյան
Էմիլյա Զորյան (), կինոյի և հեռուստատեսությանհայ-ամերիկյանդերասանուհի, պրոդյուսեր, ռեժիսոր և գրող[1][2]։ Նա Միսս գլոբալ 2013 գեղեցկության մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը՝ ներկայացնելով Հայաստանը[3]։ Նրա` արդիական հիմնախնդիրներ արծարծող և մրցանակի արժանացած առաջին վեպը՝ «Սերը և այլ մեղքերը» (Love and Other Sins), ներառում է ընտանեկան բարդ դինամիկա, ներգաղթ, երեխաների նկատմամբ բռնություն, տրավմայի հետևանքներ և առաջին սեր[4]։ 2024 թվականին Էմիլիան հրատարակեց քննադատների կողմից բարձր գնահատված իր երկրորդ վեպը՝ «Սերը և այլ վանդակները» (Love and Other Cages)[5]։ Կիրկուսը այն բնրոշեց որպես «սրտաճմլիկ թրիլեր՝ բազմաթիվ շրջադարձերով, որոնք ընթերցողներին պահում են կախարդանքի մեջ մինչև վերջին էջը»[6]։ «Սերը և այլ վանդակները» հայտնվեց Publisher's Weekly-ի 50-ամյակին նվիրված հրատարակությունում, որտեղ Booklife-ը այն բնրոշեց որպես «ընդարձակ ռոմանտիկ թրիլեր… լարված, զարմանալի և զգացմունքների մեծ ալիքներով լի։ Արեսը բերում է իրական զորություն և վախ»[7]։