Էմիլյա Անդրեասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էմիլյա Անդրեասյան | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 28, 1913[1][2] Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
| Մահացել է | դեկտեմբերի 20, 1996[1][2] (82 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ֆիզիոլոգ և արյունաբան |
| Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
| Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1937) |
| Կոչում | պրոֆեսոր[2] |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (1968) |
Էմիլյա Սարգսի Անդրեասյան (դեկտեմբերի 28, 1913[1][2], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 20, 1996[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆիզիոլոգ-արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլյա Անդրեասյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 28-ին Նուխի քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1937 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնում, 1960-1965 թվականներին եղել է բուժկանխարգելիչ ֆակուլտետի դեկանը։
Աշխատանքները վերաբերում են արյունատար համակարգի ֆիզիոլոգիական հարցերի, արյունաստեղծման շարժընթացում ուղեղիկի սնուցողական, հարմարվողական ազդեցության, սուր արյունահոսությունների ժամանակ փայծաղի պահեստային դերի պարզաբանման հարցերին[3][4]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարակեցության մասին։ Անդրիասյան Էմիլյա Սարգսի, Երևան։ Հայկական ՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկեր., 1958:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 http://am.hayazg.info/index.php?curid=12328
- 1 2 3 4 5 6 7 8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 101.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 101։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլյա Անդրեասյան» հոդվածին։ |
| ||||||
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Շաքի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1996 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ արյունաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ ֆիզիոլոգներ