Էմիլի Դեժյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլի Դեժյո
ֆր.՝ Émilie Desjeux
Émilie Desjeux (1861-1957).jpg
Ծնվել էհոկտեմբերի 9, 1861(1861-10-09)[1][2][3]
ԾննդավայրBussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա
Վախճանվել էապրիլի 23, 1957(1957-04-23) (95 տարեկանում)
Մահվան վայրBussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՈւիլյամ Բուգրո
ՊարգևներԱկադեմիկական արմավենիների շքանշանի սպա
Émilie Desjeux Վիքիպահեստում

Էմիլի Դեժյո (ֆր.՝ Émilie Desjeux; հոկտեմբերի 9, 1861(1861-10-09)[1][2][3], Bussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա - ապրիլի 23, 1957(1957-04-23), Bussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա, Жуаньи — հոկտեմբերի 9, 1861(1861-10-09)[1][2][3], Bussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա - ապրիլի 23, 1957(1957-04-23), Bussy-en-Othe, Յոն, Բուրգունդիա, Բուգունդիա – Ֆրանշ Կոնտե, Ֆրանսիա, Бюсси-ан-От), ֆրանսիացի նկարչուհի, դիմանկարիչ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Դեժյոն ծնվել է Ֆրանսիայում, Ժուանյի քաղաքում (ֆր.՝ Joigny) 1861 թվականի հոկտեմբերի 9-ին։ Երիտասարդ ժամանակ ընտանիքի հետ փոխադրվում է Փարիզ, որտեղ սկսում է լրջորեն զբաղվել գեղարվեստով։ Շուտով Էմիլի Դոժյեն ընդունվում է «Ժյուլիանի ակադեմիա» (ֆր.՝ Académie Julian), դառնում Ուիլյամ Բուգրոյի (ֆր.՝ William Bouguereau (1825—1905) ուսանողը, որը բարձր է գնահատում Էմիլիի գեղագիտական ընդունակությունները և համարում է նրան լավագույնը իր ակադեմիական գեղանկարիչներից։ Նկարչուհին մեծ ուշադրություն է դարձնում լուսային էֆեկտների վերարտադրմանը (ֆր.՝ luministe

«Ժյուլիանի ակադեմիան» ավարտելուց հետո, Դեժյոն իր աշխատանքները ցուցադրում է «Ֆրանսիացի գեղանկարիչների ընկերության» կազմակերպած ցուցասրահներում։

1900 թվականին նա մասնակցում է «Համաշխարհային ցուցահանդեսին» Փարիզում։

19-20-րդ դարերի սահմանագծին Էմիլի Դեժյոն մասնակցում է «Կին նկարիչների ընկերություն» կազմակերպությանը և Փարիզում բացում է աղջիկների համար իր դպրոց-ստուդիան Դյու Բակ (ֆր.՝ Rue du Bac) փողոցի վրա, այնուհետև Վիսկոնտի (ֆր.՝ Rue Visconti) փողոցի վրա։

Էմիլի Դեժյոն շատ է ճանապարհորդում Եվրոպայում, հաճախ այցելում է Անգլիա, Հոլանդիա, Իտալիա, ինչն արտացոլվում է էսքիզների ալբոմների նշանակալի քանակով և ճամփորդական գրառումներով:

Արվեստում Դեժյոն ակադեմիական գեղարվեստի հետևորդն էր և չէր ենթարկվում այլ ուղղությունների ազդեցությանը։

1906 թվականին Էմիլի Դեժյոն ստանում է հիմնավոր պատվեր քաղաքապետ Օսերից (ֆր.՝ Auxerre)՝ պատկերել պատմական իրադարձություններ. Էմիլ Կոմբաի ճառը պետության ու եկեղեցու անջատման մասին։ Այն ժամանակների համար դա աննախադեպ առաջադրանք էր կնոջ համար՝ նկարել պատմանական ժամանակների քաղաքական գործիչներին։

1908 թվականին «Էմիլ Կոմբայի ճառը» նկարը, 252х130 չափերով, ցուցադրվեց Օսեր քաղաքի քաղաքային թանգարանում։ Ներկայումս այն զարդարում է քաղաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճը։

Էմիլի Դեժյոյի աշխատանքները պահպանվում են Օսերի թանգարանային ֆոնդում, ցուցադրվում են Սեն-Ժերմեն (ֆր.՝ Musée-Abbaye Saint-Germain) Աբբայության թանգարանում և գտնվում են մասնավոր հավաքածուում։

Էմիլի Դեժյոի կյանքի ուղին ավարտվեց 1957 թվականի ապրիլի 23-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Բյուսսե-Էն Օտ (ֆր.՝ Bussy-en-Othe) քաղաքի գերեզմանատանը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոքրիկ տղան ուտում է սեղանի մոտ», 1887, կտավ/յուղաներկ, 81.28 x 63.50 սմ, („Joue de la mandoline“,[4] մասնավոր հավաքածու, Weschler's աճուրդի տուն, լոտ 339, 6, դեկտ. 2013)
  • «Ճաշկերույթ նվիրված Օսերի փակ շուկայի բացմանը», 1908, կտավ/յուղաներկ 125x256 սմ, („Le banquet d'inauguration du marché couvert à Auxerre“,[5] Օսերի թանգարան, Ֆրանսիա, գույք.№:1910.8)
  • «Սրորդ», 1896, կտավ/յուղաներկ, 180x111 սմ, („Le rémouleur“,[6] Օսերի թանգարան, Ֆրանսիա, գույք №:1901.1)
  • «Մանդոլինա նվագող պարուհին», 1890-1905, կտավ/յուղաներկ,, 41х33 սմ, („Joue de la mandoline“,[7] մասնավոր հավաքածու)
  • «Ինքնանկար», 1931, պաստել, („Self-Portrait“,[8] փոստային բացիկ, Օսերի թանգարան, Ֆրանսիա)
  • «Վենետիկը լուսնի լույսի տակ», պաստել, 37x43 սմ, („Venise au clair de lune“,[9] Օսերի թանգարան, Ֆրանսիա, գույք №:2006.4.1)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1904-2004 : Auxerre, Musée-Abbaye Saint-Germain, exposition du 12 novembre 2004 au 14 février 2005 / [catalogue par] Micheline Durand, Isabelle Vaudois, ISBN 2-909418-24-3
  • Pierre Leboeuf: Emilie Desjeux (1861-1957), artiste peintre, née à Joigny, in: L'Echo de Joigny, n° 55, 1998, S. 67-77

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]