Էմիլիա Ռոզդոլսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլիա Ռոզդոլսկայա
գերմ.՝ Emily Rosdolsky
Դիմանկար
Ծնվել էհունիսի 2, 1911(1911-06-02)
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 3, 2001(2001-09-03) (90 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունգրող և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունԱվստրիայի կոմունիստական կուսակցություն
 Emily Rosdolsky Վիքիպահեստում

Էմիլիա Ռոզդոլսկայա (գերմ.՝ Emily Rosdolsky), հունիսի 2, 1911(1911-06-02), Վիեննա, Ավստրո-Հունգարիա - սեպտեմբերի 3, 2001(2001-09-03), Վիեննա, Ավստրիա, ավստրիացի հասարակական-քաղաքական գործիչ, հակաֆաշիստական և արհմիութենական գործունեության և ֆեմինիստական շարժման ակտիվ մասնակից, ուկրաինացի մարքսիստ Ռոման Ռոզդոլսկու կինը։ Հանդիսանում է ամուսնու hուշագրությունների և նախաբաների հեղինակը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական շարժման մեջ է ընդգրկվել14 տարեկանից․ 1925 թվականին անդամագրվել է Սոցիալիստ դպրոցականների ազատ միությանը։ 1927 թվականին մասնակցել է հանրապետական Շուցբունդի և ոստիկանության միջև բախումներին, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն։ 1928 թվականին անդամագրվել է Ավստրիայի կոմունիստական կուսակցության շարքերը[2]։ Ռոման Ռոզդոլսկու հետ աջակցել է ձախ ընդդիմությանը և Լև Տրոցկուն՝ պաշտպանելով տրոցկիստական դիրքերը ստալինիստների և Հենրիխ Բրանդլերի կողմնակիցների դեմ պայքարում[3]։

Դոլֆուսի ֆաշիստական դիկտատուրայի դեմ պրոլետարական ապստամբությունը ճնշելուց և 1934 թվականին Ավստրիայում բանվորական շարժման ջարդից հետո Ռոզդոլսկիները ստիպված եղան տեղափոխվել Լվով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո նացիստների կողմից օկուպացված Կրակովում նրանք ստեղծել են արհեստանոց, որը դարձել է ճակատ Ադամ Լութմանի ընդհատակյա հակաֆաշիստական շրջանակի և Կրակովի գետտոյից փախածներին օգնելու համար։ Պատերազմից հետո տեղափոխվել են ԱՄՆ։

Էմիլիա Ռոզդոլսկայան Վիեննա է վերադարձել 1971 թվականին։ Մինչև իր մահը նա կապեր է պահպանել ձախ, հակաֆաշիստական և հակաստալինյան շրջանակների հետ, մասնավորապես՝ Հեղափոխական մարքսիստների խմբի (այժմ՝ Սոցիալիստական այլընտրանք)՝ Վերամիավորված Չորրորդ Ինտերնացիոնալի ավստրիական բաժնի հետ։

Մահացել է 2001 թվականին, 90 տարեկան հասակում։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fritz Keller, Emmy Rosdolsky: 40 Jahre Trotzkistenprozesse in Wien. In: Gruppe Revolutionäre Marxisten (Hrsg.): rotfront. Nr. 8–9, Wien 1977.
  • Emily Rosdolsky: Franz Koritschoner. In: Memorial (Hrsg.): Österreichische Stalinopfer. Wien 1990, S. 69–76.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пролетар України
  2. Список Члены Коммунистической партии Австрии
  3. Fritz Keller: Gegen den Strom – Fraktionskämpfe in der KPÖ, Trotzkisten und andere Gruppen 1919–1945. Europa Verlag, Wien 1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա Ռոզդոլսկայա» հոդվածին։