Էմանուել Ապեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել Ապեա
ԿրթությունԱչիմոտա դպրոց, Լոնդոնի համալսարան և Niagara College?
Քաղաքացիություն Գանա
Մասնագիտացումկինոռեժիսոր

Էմանուել Ապեա Կրտսեր (անգլ.՝ Emmanuel Apea, Jr., ), գանացի հեռուստատեսային և կինոռեժիսոր, ով 2008 թվականին աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուելի հայրը՝ պատվելի Էմանուել Ապեա Ավագը, Միավորված ազգերի կազմակերպության նախկին դեսպան է, Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանային և արևմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության (Economic Community of West African States - ECOWAS-ի) աշխատանքների համակարգող։ Էմանուել Կրտսերը սովորել է Գանայի Աչիմոտա քաղաքի դպրոցում, ապա՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնի համալսարանում, այնուհետև՝ կանադական Նիագարա քոլեջում[1]։ Ստեղծագործական իր կարիերայի սկզբում նա նկարահանել է դրամատիկ գրական երկերի վրա հիմնված հեռուստատեսային սերիալներ։ Եղել է «Տաքսիստը» (Taxi Driver) հեուստասերիալի առաջին՝ 1998 թվականի եթերաշրջանի ռեժիսորը, «Տուն, քաղցրիկ տուն» (Home Sweet Home) հեռուստասերիալի պրոդյուսերը։ Նրա հաջողված ու սիրված աշխատանքներից է նաև Hotel St. James սերիալը, որն սկսել է հեռարձակվել 2005 թվականից[2]։

2006 թվականին Ապեայի նկարահանած «Փախի՛ր, տղա՛, փախի՛ր» (Run Baby Run կինոնկարը աֆրիկյան կինոակադեմիայի 2008 թվականի մրցանակաբաշխությունում նվաճել է միանգամից չորս մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում[3] A 2010 movie, Elmina, attracted critical attention.[4][5]:

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Run Baby Run, 2006
  • Elmina, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Home Sweet Home...The show you can't get enough of». The Statesman. Accra, Ghana. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  2. Francis Doku, 'Another Apea success series', Graphic Showbiz, Issue 538 (January 20–26, 2005), p.3
  3. Revele Films Is Back With A New Project ‘Elmina’ & On Board Are Akorfa Asiedu, Ama K Abebrese, John Apea & Others Արխիվացված 2018-10-25 Wayback Machine, ghanacelebrities.com, 6 July 2010.
  4. Michael Ralph & Lauren Coyle, 'Resource Curse?: a review of Elmina (2010), directed by Emmanuel Apea, Jr.', Transition: An International Review, Vol. 107, No. 1, January 2012, pp.150-59.
  5. Jane Bryce, 'Elmina: Obroni Art of Popular Melodrama?', Black Camera, Vol. 5, No. 2 (Spring 2014), pp.134-150