Էկ Չուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էկ Չուա
ՏեսակՄայաների աստված
Դիցաբանությունմայաների քաղաքակրթություն
Սեռարական
ՀիշատակումներԷկ Չուայի 3 պատկեր կա Դրեզդենի կոդեքսում
Բնորոշ գծերերկար քիթ, կարմիր բերան

Էկ Չուա (այլ անվանումներ՝ Էկչուա, Էկ Չուահ[1], M աստված[2]), հին մայաների առևտրի և կակաոյի աստվածը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկ Չուան առևտրի և կակաոյի հովանավոր աստվածն էր։ Կակաոյի պտուղները մայաների մոտ յուրօրինակ փողային միավոր էր, այդ պատճառով էլ կակաոն աստվածացվում էր։ Էկ Չուային երկրպագում էին վաճառականները և կակաոյի հարուստ պլանտատորները[1], որովհետև նա իրենց մասնագիտության հովանավորն էր[3]։ Հնարավոր է, որ Էկ Չուան կապված էր նաև մեղուների պաշտամունքի հետ, որի օգտին է խոսում այն, որ Էկ Չուան պատկերվել է մեղուներին նվիրված կոդեքսներից մեկի գլխում[2]։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկ Չուան պատկերվում էր երկար քթով, կարմիր բերանով և ներկված էր սև գույնով[1] (որոշ նկարներում նա ամբողջովին սև է, մյուսներում՝ սև ու սպիտակ զոլերով, իսկ որոշներում էլ՝ սպիտակ՝ առանց սև ներկի[2])։ Քանի որ նա առևտրի հովանավորն էր, պատկերվում էր ձեռքին գավազանով, իսկ մեջքին էլ՝ բեռով (որոշ նկարներում բեռը գլխի վրա է[1])։ Նրա բնութագրիչ գծերից էին 2 կոր գծերը՝ աչքի աջ մասում։ Դրեզդենի կոդեքսում Էկ Չուայի 3 պատկեր կա։ Որպես կանոն, Էկ Չուան պատկերվում էր որպես անատամ ծերուկ կամ ծերունի մեկ ատամով[2]։

Նկարներից մեկում Էկ Չուան պատկերված է որպես նիզակով խոցող մահվան աստված, որը խորհրդանշում էր այն, որ այդ աստվածը վաճառականներին կպաշտպանի թշնամուց։ Մեկ այլ նկարում նա պատկերված է որպես երկինքը կացնահարող, որպեսզի անձրև գա։ Շատ նկարներում Էկ Չուան կարիճի պոչ ունի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Альберто Рус, 1986, Глава: Божества элиты
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schellhas, Paul Представление божеств из рукописей майя(անգլ.). — Американский музей археологии и этнологии Гарвардского университета, 1904. — С. 36-37.
  3. Альберто Рус, 1986, Глава: Божества-покровители профессий

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]