Էկոցենտրիզմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկոցենտրիզմ, շրջակա միջավայրի պահպանության գաղափարախոսություն է, որը դիտարկում է վայրի բնության պահպանությունը որպես ինքնուրույն արժեք` մարդկության օգտագործման ցանկացած չափանիշներից անկախ` գերակայությունը տալով այդ արժեքին, մարդկության նպատակների և կարիքների դիմաց։ Բնությունը, էկոլոգիական հավասարակշռությունը ընկալվում են որպես հատուկ արժեք։ Էկոցենտրիզմի ներկայացուցիչներին հատուկ է բնության առջև խոնարհվելը, կրոնականին մոտ, և բնության ընկալումը որպես գործունեության սուբյեկտի, որն ունի սեփական նպատակներ և ունի բարոյական իրավունքներ։ Էկոցենտրիզմի սահմաններում վայրի բնության պահպանությունը իրականացվում է ոչ թե հասնելու մարդկության տեսանկյունից արժեք ներկայացնող ինչ-որ նպատակների, այլև հենց բնության համար։ Այս դեպքում բնության պահպանվող տարածքների ստեղծումը ենթադրում է գիտական, ռեկրեացիոն կամ ինչ-որ այլ վերահսկողության և այդ տարածքների օգտագործման բացառում և բնական գործընթացների լիարժեք ազատության թույլատրում։ Չնայած, որ բիոցենտրիզմը համարվում է էկոցենտրիզմիհոսանքներից մեկը, էկոցենտրիզմի և կենսացենտրիզմի տերմիններրը հանդես չեն գալիս խիստ բաժանված ձևով և կարող են օգտագործվել որպես հոմանիշներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]