Էլ-Պենոն-դե-Գուատապե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլ-Պենոն-դե-Գուատապե
Elpenolantioquia.JPG
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Colombia.svg Կոլումբիա
ԼեռնաշղթաCordillera Central?
Բարձրությունը ծովի մակարդակից2135 մետր
Նյութգրանիտ
Կոորդինատներ: 6°13′ հս․ լ. 75°10′ ամ. ե. / 6.217° հս․. լ. 75.167° ավ. ե. / 6.217; 75.167

էլ-Պենոն-դե-Գուատապե (իսպ.՝ El Peñón de Guatapé), հայտնի նաև Պեդրա-դե-Գուատապե (իսպ.՝ Piedra de Guatapé) և Պեդրա-դել-Պենոլ (իսպ.՝ Piedra del Peñol), առանձին կանգնած ժայռ Գուատապե և Էլ-Պենոլ քաղաքների միջև՝ Անտոկիա, Կոլումբիա վարչություններում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայռի բարձրությունը ստորոտից մինչև գագաթ կազմում է 220 մետր, բարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 2135 մետր բարձրության վրա: Տարիքը՝ շուրջ 70 միլիոն տարի, էլ-Պենոն-դե-Գուատապեն կազմված է քվարցից, դաշտային սպաթներից և փայլարից: Գուատապեի ափին կա ջրամբար: Ժայռի երկարությունը՝ 380 մետր, լայնությունը՝ 100 մետր, ծավալը՝ 4 685 000 մ³, զանգվածը՝ 10 միլիոն տոննա:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագաթի առաջին նվաճողները կարողացել են գրել Գուատապեի միայն առաջին երկու տառերը:
650 քայլ և 2 դոլար՝ և դուք գագաթին եք:

Հնդկական տախամիս անունով ցեղը, երկար ժակամանակ ապրելով տարածաշրջանում, երկրպագեց այդ ժայռին՝ անվանելով այն մոհարրաա կամ մուհարա, ինչը նշանակում է ժայռ, քար: Այժմ Գուատապե և Էլ-Պենոլ մոտակա քաղաքների բնակիչները պայքարում են ժայռը անվանակոչելու իրենց անունով: 1400-ականների սկզբին ժայռը վերցվեց պետության պաշտպանության տակ: Ժայռի առաջին վերելքը կատարվել է Գուատապեի երեք բնակիչների կողմից 1954 թվականի հուլիսի 11-ից 16-ը: Նրանք ուզում էին սպիտակ մեծ տառերով իրենց հյուսիսային կողմում գրել Գուատապե, բայց գրեցին առաջին երկու տառերը, և վերջում ստացվեց ԳԼ: 1960-ականների կեսերին ժայռի մոտ կառուցվեց ջրամբար: Ներկայումս գագաթին կարելի է հասնել մոնոլիտով[1] ներկառուցված մոտ 650 աստիճանով բարձրանալով: Ժայռի վերևում հայտնաբերվել է անհայտ բույսերի տեսակ, որը կոչվում է Pitcairma Heterophila: Վերևում կա դիտման հարթակ և եռահարկ աշտարակ: Զբոսաշրջիկներից, ովքեր ցանկանում են հիացնալ շրջապատով ավելի քան 200 մետր բարձրությունից, տեղական ուղեցույցները գանձում են 2 դոլար յուրաքանչյուր բարձրանալու համար[2].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guatape Antioquia (իսպ.) на сайте turiscolombia.com
  2. «Скала Эль Пеньон де Гуатапе»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-30-ին։ Վերցված է 2013-06-10  (ռուս.) на сайте 3rdplanet.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]