Էլֆերի թագավորը
Էլֆերի թագավորը | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ֆիլիպ Կինդրեդ Դիք |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1953 |
«Էլֆերի թագավորը» (անգլ.՝ The King of the Elves), Ֆիլիպ Դիկի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է «Beyond Fantasy Fiction» ամսագրում 1953 թվականին[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծերուկ Շադրակ Ջոնսը հանդիսանում է Դերիվիլլ քաղաքի հին ճանապարհի մոտ գտնվող բենզալցակայանի սեփականատերը։ Հաճախորդները շատ չեն, քանի որ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվում է որակով մի բենզալցակայան, որը նախընտրում են հաճախորդների մեծամասնությունը։ Նա քիչ գումար է աշխատում, սակայն դա բավական է միայնական ծերուկին ապրելու համար։
Մի անգամ երեկոյան Շադրակը իր բենզալցակայանի մետ էլֆերի ջոկատ է տեսնում, որոնք եկել էին իրենց թագավորի հետ. ջոկատը ջախջախված էր տռոլների կողմից, վարար անձրև էր գալիս, և բոլորը թրջվել էին։ Ծերուկը նրանց իր մոտ է հրավիրում։ Շուտով էլֆերի արքան մահանում է, սակայն մահից առաջ ասում է, որ նոր թագավորը դառնա իրենց ապաստարան տվող մարդը՝ Շադրակը։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Walt Disney Animation Studios աշխատում է էկրանավորման վրա։ Պրոեկտի անոնսը տեղի է ունեցել թվականին, ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահաներին «Եղբայր արջը» մուլտֆիլմի ռեժիսորները[2]։ Ռելիզը նշանակվել էր 2012 թվականին, սակայն ֆիլմը այլևս չշարունակեցին նկարահանել 2009 թվականի դեկտեմբերին[3]։ 2010 թվականի հուլիսին «Էլֆերի թագավոր»-ի աշխատանքները շարունակվեցին, ռեժիսորը դարձավ Քրիս Ուիլյամսը՝ «Վոլտ»-ի ռեժիսորը[4]։ 2011 թվականի հունիսիսն նոր ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստ է նշանակվում Մայքլ Մարկովիցը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Philip K. Dick Bibliography»։ Philip K. Dick Bookshelf։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-10-07
- ↑ «The Walt Disney Studios Rolls Out Slate of 10 New Animated Motion Pictures Through 2012» (Press release)։ The Walt Disney studios via PR Newswire։ 2008-04-08։ Վերցված է 2011-06-04
- ↑ Cohen David (2010-04-26)։ «Blaise to head Digital Domain Florida»։ Variety։ Վերցված է 2010-05-05
- ↑ Connelly Brendon (2010-08-03)։ «Disney Futures – Including The On-Again King Of the Elves»։ Bleeding Cool։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-10-ին։ Վերցված է 2010-11-26
- ↑ Graser Marc, Sneider Jeff (2011-06-29)։ «Disney revives 'King of the Elves' toon»։ Variety։ Վերցված է 2011-06-30