Էլյա Ղամբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլյա Ղամբարյան
Ի ծնեԷլյա Ռուբենի Ղամբարյան
Ծնվել է1910
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի և textile designer

Էլյա Ռուբենի Ղամբարյան (1910, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ` կիրառական արվեստի գծով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումի գորգի բաժինը, 1934 թվականին՝ Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1934 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1947 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Լենինգրադում։ Գլխավոր գործերից են՝ դեկորատիվ գործվածքներ, գլխաշորեր, նախշանկարներ՝ մանկական զգեստի, շրջազգեստի համար։ Ապրել և ստեղծագործել է Լենինգրադում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան