Էլլա Տարունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլլա Տարունց
Բնօրինակ անունԷլմիրա Նազարյան
Ի ծնե անունԷլմիրա Նազարյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1971 (47 տարեկան)
Հայաստան Հրազդան, Հայաստան
ԺանրերՓոփ, դասական
ՄասնագիտությունԵրգիչ, հեռուստադերասան, լրագրող, երգահան
ԳործիքներՎոկալ
Գործունեություն1994 թ.-այժմ

Էլլա Տարունց (դեկտեմբերի 10, 1971(1971-12-10)), հայ երգիչ, հեռուստադերասան, լրագրող և երգահան[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ավարտել է Հրազդանի Օրբելյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։ 1992-1996 թվականներին սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտա-մանկավարժական ուսումնարանի դասական վոկալի բաժնում։ Սովորել է նաև լրագրություն։ 1994-1996 թվականներին «Զրուցակից» թերթում աշխատել է որպես լրագրող։ «Հայ FM» ռադիոկայանում վարել է «Լիալուսին» հաղորդումը[1]: Թողարկել է 3 ձայնասկավառակ, որոնց երգերի ամբողջական հեղինակը ինքն է։ Ունի նկարահանված 9 տեսահոլովակ։ Որպես դերասանուհի՝ նկարահանվել է «Ֆուլ Հաուս» հեռուստասերիալի առաջին և երրորդ եթերաշրջաններում։ Տարունցն ունի 1 որդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Baghdasaryan Aram։ «AV Production - Էլլա Տարունց»։ avproduction.am։ Վերցված է 2016-04-22