Էլլա Հարպեր
Էլլա Հարպեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1870[1] |
Ծննդավայր | Սամներ շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1921[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Նաշվիլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կրկեսի դերասան |
Էլլա Հարպեր (անգլ.՝ Ella Evans Harper Savely, հունվարի 5, 1870[1], Սամներ շրջան, Թենեսի, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 1921[1], Նաշվիլ, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչ, որն հայտնի է «ուղտ աղջիկ» անունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երկվորյակ եղբոր Էվերեթի հետ նույն օրը։ Ծնողներն էին Ուիլյամը և Միներվան։ Աղջիկը ծնվել է պաթոլոգիայով՝ ծնկների հոդերի ռեկուրվացիայով։ Նման հազվագյուտ ախտորոշմամբ մարդիկ կարող են տեղաշարժվել հիմնականում չորեքթաթ։ Եղբայրը` Էվերեթին, մահացել է ծնվելուց երեք ամիս անց։ Հայտնի չէ, թե արդյոք նա ունեցե՞լ է նման օրթոպեդիկ առանձնահատկություններ։ Բացի Էլլայից, ընտանիքում կար ևս չորս երեխա՝ երեք քույր և կրտսեր եղբայր։ Հարպերի ընտանիքը բնակվում էր Հենդերսոնվիլ փոքրիկ քաղաքում՝ հորական կողմի տատիկի և պապիկի տանը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]12 տարեկանում Էլլան սկսել է Harris' Nickel Plate շոուի հետ միասին շրջագայել երկրում՝ վաստակելով շաբաթական մոտ 200 դոլար, ինչը ներկայումս համարժեք է մոտավորապես 5000 դոլարի։ Հենց շոուի ժամանակ Էլլան ստացել է իր «ուղտ աղջիկ» մականունը, որով նա ճանաչում է ստացել հանրության շրջանում։ Էլլան իր ելույթների գովազդներում և անոնսներում բնութագրվում էր որպես գեղեցիկ և գրավիչ երիտասարդ տիկին, որն ուներ մարմնի մասեր և քայլվածք, որը հիշեցնում է ուղտի, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացնում հանրության շրջանում։
1886 թվականին մասնակցել է նյույորքցի հայտնի լուսանկարիչ Չարլզ Էյզենմանի ֆոտոսեսիային, որը մասնագիտացած էր վառ արտահայտված ֆիզիկական շեղումներով մարդկանց նկարահանումների վրա։ Այս պահին այդ լուսանկարները մնում են Էլլայի վերջին հայտնի նկարները[2]։
Նույն 1886 թվականին, հոգնած լինելով մշտական ճանապարհորդությունից և ուշադրությունից՝ աղջիկը որոշում է լքել շոու բիզնեսը և զբաղվել իր կրթությամբ. «Ինձ ուղտ աղջիկ են անվանում, քանի որ ծնկներս հակառակ ուղղությամբ են շրջված։ Ես կարող եմ քայլել միայն ձեռքերի և ոտքերի վրա միաժամանակ, որը կարող եք տեսնել ինձ հետ լուսանկարներում։ Ես վերջին չորս տարվա ընթացքում շատ եմ ճանապարհորդել՝ ելույթ ունենալով շոուներում, բայց հիմա՝ 1886 թվականին, ես մտադիր եմ լքել շոու բիզնեսը և գնալ դպրոց։ Ես կցանկանայի փոխել իմ զբաղմունքի տեսակը»[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին Էլլան մոր հետ տեղափոխվել է Նեշվիլ՝ նահանգի մայրաքաղաք։ 1905 թվականին նա ամուսնացել է դպրոցի ուսուցիչ Ռոբերտ Սեյվլիի հետ։ Ավելի ուշ Ռոբերտը լուսանկարչական խմբագրությունում աշխատանքի է տեղավորվել որպես հաշվապահ։ 1906 թվականի ապրիլին ծնվել է զույգի դուստրը՝ Մայբլը։ Սակայն կես տարեկանում երեխայի կյանքը ողբերգական կերպով ավարտվել է։ 1916 թվականին Էլլան ամուսնու հետ մտնում է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի։ 1918 թվականի մայիսին ամուսինները որոշում են որդեգրել նորածին աղջկա՝ Ջուել անունով։ Բայց նորից Էլլային վիճակված չէր իմանալ մայրական երջանկությունը. երեխան հանկարծամահ է լինում երեք ամսական հասակում[2]։ Մի քանի տարի անց՝ 1921 թվականի դեկտեմբերի 19-ին, Էլլան մահանում է կոլոռեկտալ քաղցկեղից։ Թաղված է Նեշվիլի Սփրինգ Հիլ գերեզմանատանը՝ իր երեխաների կողքին[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ella Harper — The Camel Girl(չաշխատող հղում)