Էլիսո (ֆիլմ)
Էլիսո վրաց.՝ ელისო | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, պատմական ֆիլմ, ադապտացիա և համր կինո |
Թվական | 1928 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Շենգելայա |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Տրետյակով և Նիկոլայ Շենգելայա |
Երաժշտություն | Իոնա Տուսկիա |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 84 րոպե |
«Էլիսո» (վրաց.՝ ელისო), համր ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Նիկոլայ Շենգելայայի[1][2][3] կողմից 1928 թվականին[4] Ալեքսանդր Ղազբեգիի համանուն պատմվածքի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դար։ Կովկասում իր իշխանությունն ամրապնդելու համար ռուսական կառավարությունը պատրաստվում է չեչեններին վտարել Ռուսական կայսրության սահմաններից։ Կազակական ատամանը խաբեությամբ փորձում է հասնել նրան, որ անգրագետ բնակիչները Թուրքիա վերաբնակվելու խնդրագիր ներկայացնեն՝ դրա փոխարեն Վերդի լեռնային աուլ՝ մուսուլմաններից գեներալ-նահանգապետին ներկայացնելով իրենց հողում մնալու թույլտվության մասին։ Աուլի ավագի դուստր Էլիսոն սիրահարվում է խևսուր Վաժիային, որը քրիստոնյա է։ Նա ձգտում է վերացնել չեչեններին արտաքսելու մասին հրամանագիրը, սակայն աուլը փրկելու նրա հերոսական ջանքերը ապարդյուն են։ Բնակիչներն արդեն վտարվել են տներից և լքում են աուլը։ Վաժիան՝ որպես գյավուր, իրավունք չունի գնալ նրանց հետ։ Էլիսոն չի կարողանում համակերպվել վտարանդի վիճակի հետ, նա գիշերով մտնում է աուլ, որտեղ արդեն բնակվել են կազակները, և հրկիզում է նրան։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիրա Անդրոնիկաշվիլի - Էլիսո
- Ալեքսանդր Իմեդաշվիլի - Աստամիր, ավագ
- Կոխտա Կարալաշվիլի - Վաժիա, խևսուր
- Ալեքսանդր Ժորժոլիանի - գեներալ
- Ցեցիլիա Ցուցունավա - Զազուբիկո
- Իլյա Մամպորիա
- Կ. Գուրյանով
- Ի. Գալկին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Նիկոլայ Շենգելայա
- Սցենարիստներ՝ Սերգեյ Տրետյակով, Նիկոլայ Շենգելայա
- Օպերատոր՝ Վլադիմիր Կերեսելիձե[5]
- Նկարիչ՝ Դիմիտրի Շևարդնաձե
Հնյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությամբ հնչյունավորվել է 1935 թվականին, հնչյունավորման ռեժիսորը եղել է Վասիլի Դոլենկոն, երաժշտության հեղինակը՝ Իոնա Տուսկիան։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև-սպիտակ, համր։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1941 – Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ՝ Նիկոլայ Շենգելայային «Էլիսո» (1928) և «Ոսկե հովիտ» (1937) ֆիլմերի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Christie & Taylor p.428
- ↑ Jay Leyda (1960). Kino: A History of the Russian and Soviet Film. George Allen & Unwin. էջ 273.
- ↑ «Колония певчих дроздов». Kommersant.
- ↑ «Էլիսո» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Էլիսո» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Домашняя синематека. Отечественное кино 1918—1996 / Каталог игровых фильмов… — М., Дубль-Д, 1996 ISBN 5-900902-05-6 — с. 510
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Էլիսո» ֆիլմը «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Екатерина Микаридзе (2016 թ․ նոյեմբերի 8). «Магия звука: как оживили немое кино «Элисо»». Sputnik-georgia.ru. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
|