Էլիզա Բինեմեճյան
Էլիզա Բինեմեճյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1890 կամ 1890 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 7, 1981 կամ 1981 |
Մահվան վայր | Տորոնտո, Կանադա |
Կրթություն | Նոտր դամ դը Սիոն դպրոց |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Rupen Binemeciyan?, մայր՝ Aghavni-Zabel Binemeciyan? |
Էլիզա Ռուբենի Բինեմեճյան (հունիսի 2, 1890 կամ 1890, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 7, 1981 կամ 1981, Տորոնտո, Կանադա), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզա Բինեմեճյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում` թատրոնի դերասաններ Ռուբեն և Աղավնի Բինեմեճյանների ընտանիքում։ Մեծանալով թատերական միջավայրում` 10 տարեկան հասակում աղջիկ և տղա երեխաների դերերով հանդես է եկել Մնակյան թատրոնում, որտեղ աշխատում էին նրա ծնողները։ Կրթություն ստանալով Քադիքյոյի և Notre Dame de Sion ֆրանսիական դպրոցներում՝ երկրորդ սահմանադրության առաջին օրերին հայ երիտասարդների հիմնած «Ազատ բեմի» հայերեն ներկայացումներում մասնագիտանալուց հետո միացել է Մնակյան թատրոնին։ «Նավատորմի միության թատերախմբից» հետո, 1914 թվականին մասնակցել է քննություններին և ընդունվել Դարուլբեդայի, որտեղ 1916 թվականին խաղացել է առաջին ներկայացման՝ «Փտած հիմքի» անդրանիկ ցուցադրության ժամանակ, ինչպես նաև առաջին տեղական «Բու» ներկայացման մեջ։ 1920 թվականին միացել է «Նոր բեմին», որը ստեղծել էր Դարուլբեդայից առանձնացած մի խումբ։ Իսկ 1921 թվականին կազմված մեկ այլ միությանը նրա առաջարկությամբ տրվեց Թուրքական թատրոն անունը։ Հետագայում կրկին վերադարձել է Դարուլբեդայի, որտեղ ղեկավար խորհրդում հանդես է եկել որպես արվեստագետների ներկայացուցիչ։ 1924 թվականին փառքի գագաթնակետին տեղափոխվել է Ֆրանսիա։ 1926 թվականին Ռաշիդ Ռզայի հրավերով վերադարձել է Ստամբուլ, որից հետո կրկին մեկնել Ֆրանսիա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Լոնդոնում։ 1946 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ապա՝ Կանադայի Տորոնտո քաղաքում[1][2]։