Jump to content

Էլիզաբեթ Ցիմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Ցիմերման
Ծնվել էօգոստոսի 9, 1910(1910-08-09)
ԾննդավայրԱնգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էնոյեմբերի 30, 1999(1999-11-30) (89 տարեկան)
Մահվան վայրMarshfield
Մասնագիտությունգրող և դիզայներ

Էլիզաբեթ Ցիմերման (անգլ.՝ Elizabeth Zimmermann, օգոստոսի 9, 1910(1910-08-09), Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 30, 1999(1999-11-30), Marshfield), բրիտանացի շուղագործության ուսուցիչ և դիզայներ։ Նա հեղափոխել է շուղագործության ժամանակակից պրակտիկան իր գրքերի և ամերիկյան հանրային հեռուստատեսության ուսուցողական հաղորդաշարերի միջոցով[1]:

Չնայած այդ ժամանակ տարածված էր կոշտ ուղիղ ասեղներով ետ ու առաջ գործելը, նա կողմնակից էր ճկվող շրջանաձև ասեղներով գործելուն, որոնք օգտագործվում էին անթերի գործվածքներ արտադրելու և բարդ նախշերով գործելը հեշտացնելու համար: Նա նաև կողմ էր մայրցամաքային մեթոդին՝ պնդելով, որ այն գործելու ամենաարդյունավետ և ամենաարագ ձևն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական կամ մայրցամաքային գործվածքը կորցրել է իր արդիականությունը Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում՝ Գերմանիայի հետ դրա ասոցացիայի պատճառով: Գործվածքի մասին շատ անգլալեզու գրքեր անգլիական կամ ամերիկյան ոճով են: Էլիզաբեթ Ցիմերմանն օգնել է մայրցամաքային ոճով գործվածքը կրկին ներմուծել Միացյալ Նահանգներ:

Էլիզաբեթ Ցիմերմանը բրիտանական նավատորմի սպայի դուստր էր. նրա մայրը Meals by Motor-ի ՝մարդկանց տներ սնունդ առաքող առաջին ընկերություններից մեկի նախաձեռնողն է[2][3]: Ցիմերմանը սովորել է Անգլիայի գիշերօթիկ դպրոցում [4], Շվեյցարիայի և Գերմանիայի արվեստի ուսումնարաններում[1]։ Նրա ինքնակենսագրական «Knitting Around» գրքում տեքստի հետ մեկտեղ տպված են իր հեղինակային գործերից շատերը: Ցիմերմանը գործել սովորել է սկզբում մորից և մորաքույրներից (անգլիական ոճով), իսկ հետո՝ իր շվեյցարացի սպասուհուց (գերմանական կամ մայրցամաքային ոճով):

Ցիմերմանը Անգլիայից Միացյալ Նահանգներ է գաղթել 1937 թվականին իր ամուսնու՝ գերմանացի գարեջրագործ Առնոլդ Ցիմերմանի հետ[5]։ Ցիմերմանները սկզբում բնակություն են հաստատել Նյու Յորքում և ի վերջո հաստատվել Վիսկոնսինում՝ վերափոխված դպրոցական շենքում, որը հետագայում դարձել է Schoolhouse Press-ի՝ փոստային պատվերով գործելու բիզնեսի տունը։ Այն դեռ գործում է նույն դպրոցական շենքում և ղեկավարվում է նրա դստեր՝ Մեգ Սվանսենի կողմից[1]:

Նախաձեռնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմերմանին է վերագրվում ամերիկյան ամսագրում (Vogue Knitting) առաջին անգամ ներկայացված Արան սվիտերը։ (Թեև այն կարող էր լինել առաջին գործված իրը, այնուամենայնիվ մեկ այլ նախշ հրապարակվել էր 2 տարի առաջ)։ Նախշը, որի համար Ցիմերմանը գործել էր մոդելը, հրապարակվել է Vogue Pattern Book-ում 1958 թվականին, մինչդեռ տղամարդկանց և կանանց Արան սվիտերների նախշերի հավաքածուն՝ համապատասխան գուլպաներով և ձեռնոցներով, որը կոչվում էր «Ձեռագործ հյուսվածքներ Արան կղզիներից», հրապարակվել է Woman's Day-ի 1956 թվականի համարում։

Ըստ նրա հետմահու հրատարակված «The Opinionated Knitter» գրքի՝ մանվածքի ընկերության խմբագիրը փոխել է Ցիմերմանի շրջանաձև գործելու հրահանգները Fair Isle Yoke պուլովերի համար՝ այն ներկայացնելով հետ ու առաջ «հարթ» գործելու մեթոդով գործվածք, որն այդ ժամանակ ավելի տարածված էր ամերիկացի գործողների շրջանում։ Այս փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Ցիմերմանը սկսել է հրապարակել իր սեփական անվճար տեղեկագրերն իր հաճախորդների համար, հետագայում դրանք վերածելով ավելի ծավալուն գրքերի, որոնք կոչվել են «Wool Gatherings»[6]։

ԱՄՆ հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմերմանի PBS գործելու հաղորդաշարը դեռևս հասանելի է VHS-ով և DVD-ով: Մի էպիզոդում ոստիկանը (որն ընտանիքի ընկերն է) կանգնեցրել է Ցիմերմանին և նրա ամուսնուն «առանց արտոնագրի գործելու» համար: (Միշտ գործելով, նա նույնիսկ կարողացել է ամուսնու մոտոցիկլետի հետևում նստած գործել): «The Opinionated Knitter »-ում Ցիմերմանի դուստր Մեգը նշում է, որ թեև մայրը ցանկանում էր իր առաջին գիրքը կոչել այդպես, հրատարակիչները այն փոխել են «Գործել առանց արցունքների»: Սակայն, առաջինը թերևս լավագույնս է արտահայտում Ցիմերմանի գործելու փիլիսոփայությունը: Իր բոլոր հրապարակված աշխատանքներում (տպագիր և տեսանյութ) նա խրախուսել է գործողներին փորձարկել և զարգացնել իրենց սեփական նախշերն ու գաղափարները՝ թույլ տալով իրենց թաքնված ստեղծագործականությանը բացահայտվել:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիմերմանը մշակել է իր «EPS» (Էլիզաբեթի տոկոսային համակարգ) հաշվարկը հագուստի չափերը որոշելու համար՝ հիմնված չափի և ցանկալի մարմնի շրջագծի վրա[7]: Նրա «EPS»-ը դեռևս լայնորեն օգտագործվում է դիզայներների կողմից. այն բաղկացած է մաթեմատիկական բանաձևից, որը որոշում է, թե քանի հանգույց է անհրաժեշտ սվիտերի համար, հաշվի առնելով, որ թևերը և մարմինը սովորաբար համաչափ են՝ անկախ օգտագործվող թելից կամ չափից:

EPS-ով կարևորվում էր, որ գործողները մտածեն ինքնուրույն, գործեն առանց նախշերի, կայացնեն անկախ դիզայներական որոշումներ և իմպրովիզացիա անեն գործելիս՝ բարձրացնելով իրենց հմտություններն ու աշխատանքը իսկական արհեստի մակարդակի[8]:

Օրիգինալ նախշեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ նախշեր և տեխնիկաներ, որոնցով նա հայտնի է, ներառում են այսպես կոչված «Պի շալը»՝ շրջանաձև շալ, որի մասին Ցիմերմանը պնդում էր, թե այն ձևավորվել է կանոնավոր տեղադրված ավելացումներով՝ հիմնված Պի թվի վրա: Ինչպես նա նշել է իր «Գործողի օրացույց» գրքում. «Շրջանի երկրաչափությունը հիմնված է շրջանագծի և շառավղի միջև խորհրդավոր հարաբերության վրա: Շրջանը կրկնապատկում է իր շրջագիծը անվերջ ինքնակրկնապատկվող հեռավորությունների վրա, կամ, գործողների լեզվով ասած, ավելացման շրջանների միջև հեռավորությունը, որտեղ կրկնապատկվում է հանգույցների քանակը, այսպես օրինակ՝ 3, 6, 12, 24 և այլն»: Սակայն, շալը հատուկ կերպով հիմնված չէ Պի թվի վրա, այլ միայն Էվկլիդյան երկրաչափության մեջ բոլոր երկչափ ձևերին բնորոշ հատկության վրա, որտեղ բոլոր չափերն աճում են նույն գործակցով նույն արագությամբ. շրջանաձև տարբերակը պարզապես ստեղծվում է ավելացումները կանոնավոր տեղադրելով: Ցիմերմանը հայտնի է նաև «i-cord»-ով (կամ «հիմարի պարանով») և «Մանկական անակնկալ բաճկոնով», որը գործվում է ամբողջովին հարթ, իսկ հետո ծալվում է օրիգամիի ոճով՝ ձևավոր բաճկոն ստեղծելու համար: Նրան է վերագրվում նաև Մյոբիուսի շարֆի ներմուծումը՝ շարունակական միակողմանի օձիք, որը գործվում է որպես ուղղանկյուն շերտ, այնուհետև միացվում է ծայր ծայրի՝ մի ծայրը 180 աստիճան պտտելով[9]:

1974 թվականին Զիմերմանը հիմնել է մի շարք գործելու ճամբարներ[4], որոնք շարունակվում են մինչ օրս նրա դստեր ղեկավարությամբ։ Նրա կարգախոսն էր. «Գործեք վստահությամբ և հույսով՝ բոլոր ճգնաժամերի միջով»[10]:

Էլիզաբեթ Ցիմերմանը մահացել է Մարշֆիլդում, Վիսկոնսին նահանգում, 1999 թվականի նոյեմբերի 30-ին՝ 89 տարեկան հասակում: The New York Times-ի իր մահախոսականում Դուգլաս Մարտինը գրել է.«Տիկին Ցիմերմանը նախընտրեց նվազեցնել իր ազդեցությունը գործելու վրա՝ հորինելով իր բրդյա գյուտերի համար անհամապատասխանություն տերմինը»[1]:

Հետահայաց ցուցահանդես՝ « Գործելու նոր դպրոց. Էլիզաբեթ Ցիմերմանի և Schoolhouse Press-ի ազդեցությունը», ներկայացվել է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի Դիզայնի պատկերասրահում 2006 թվականին[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Martin, Douglas (12 December 1999). «E. Zimmermann Is Dead at 89; Revolutionized Art of Knitting». New York Times. Վերցված է 17 October 2011-ին.
  2. «Knitter par excellence dies». The Capital Times. Madison, WI). 1999-12-13. էջ 3C – via NewsBank.
  3. «Meals by Motor: Eliminating 'Wholesale Waste'». Brisbane Courier. 4 Feb 1926. էջ 11. Վերցված է 10 September 2016-ին.
  4. 4,0 4,1 Guensburg, Carol (1997-03-09). «A high priestess of hand knitting - Crafty talent has a lot more good yarns to spin». Milwaukee Journal Sentinel. ProQuest 260549479
  5. 5,0 5,1 Worland, Gayle (2006-11-12). «Knit knack - UW-Madison exhibit pays tribute to woman who moved to Wisconsin and became the 'queen of knitting'». Wisconsin State Journal: G1.
  6. Hanchett Hanson, M. et al.(2021).Creativity and Improvised Educations: Case Studies for Understanding Impact and Implications. Chapter 4. ISBN 9780367488970
  7. White, Sarah E. «Elizabeth Zimmermann: the Grandmother of Modern Knitting». knitting.about.com. Արխիվացված է օրիգինալից 2020-02-22-ին.
  8. Hanchett Hanson, M. et al. (2021) Creativity and Improvised Educations: Case Studies for Understanding Impact and Implications. Chapter 4. ISBN 9780367488970
  9. «Making a Mobius a matter of mathematics». The Times. Trenton, NJ. 1998-10-04. էջ aa3 – via NewsBank.
  10. Zimmerman, Elizabeth (1970). Knitting Without Tears: Basic Techniques and Easy-to-Follow Directions for Garments to Fit All Sizes. Simon Schuster. ISBN 9780684135052.

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


 

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]