Էլիզաբեթ Սուոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Սուոն
Ծնվել է1700-ականներ
ԾննդավայրԼոնդոն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունբարձրաշխարհիկ հեղինակություն, նավապետ, crew member, ծովագնաց, ծովահեն և թրավոր
ԱմուսինՈւիլ Թըրներ
Ծնողներհայր՝ Weatherby Swann?
ԵրեխաներHenry Turner?

Էլիզաբեթ Սուոն (անգլ.՝ Elizabeth Swann), ամուսնությունից հետո Էլիզաբեթ Թըրներ (անգլ.՝ Elizabeth Turner), «Կարնբյան ծովի ծովահենները» ֆիլմի կերպար։ Կերպարը մարմնավորում է Քիրա Նայթլին։ Էլիզաբեթ Սուոնը խաղում է ֆիլմի չորս մասերում՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Սև մարգարիտի անեծքը» (2003), «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» (2006), «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» (2007) և «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (2017)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարիտի» անեծքը»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարիտի» անեծքը» ֆիլմում Էլիզաբեթն առաջին անգամ ներկայանում է որպես Պորտ Ռոյալ անգլիական գաղութի մարզպետ Ուիթերբի Սուոնի աղջիկը։ Նա շրջապատված է շքեղությամբ և հարստությամբ, հանգիստ և անհոգ կյանք է վարում, որից նա բավականին հոգնել է։ Վաղ մանկության տարիներին նա նավի խորտակման ժամանակ գտնում է պարանոցին ծովահենի թալիսման ունեցող փոքրիկ Ուիլ Թըրներին (Օրլանդո Բլում), որը Էլիզաբեթը պահում է և թաքցնում, որպեսզի չկարծեն, թե տղան ծովահեն է։ Տասը տարի անց Էլիզաբեթի հայրը ցանկանում է նշանել նրան հրամանատար Նորինգթոնի (Ջեք Դևենպորտ) հետ, բայց նա սիրահարված էր Ուիլ Թըրներին, որը Պորտ Ռոյալում հասարակ դարբին էր։ 20 տարեկանում Էլիզաբեթին առևանգում է Պորտ Ռոյալի վրա հարձակված «Սև մարգարիտի» ծովահենը։ Նավ կապիտան Հեկտոր Բարբոսսան (Ջեֆրի Ռաշ) համաձայնվում է դադարեցնել քաղաքի կողոպուտը Էլիզաբեթի թալիսմանի դիմաց։ Աղջկան անվանում են Թըրներ ազգանունով՝ չիմանալով, որ ծովահենները երկար տարիներ փնտրում են Թըրների ժառանգին, որպեսզի հանեն ացտեկների ոսկե անեծքը։ Դրանից հետո Բարբոսսան աղջկան և Ջեք Ճնճղուկին (Ջոնի Դեփ) գցում է անմարդաբնակ կղզի։ Էլիզաբեթը հարբեցնում է նավապետին ու մեծ խարույկ վառում՝ օգտագործելով նախորդ անգամ կղզում եղած Ջեկի կողմից հայտնաբերված ալկոհոլի պաշարները։ Այսպիսով, նրան հաջողվում է գրավել հրամանատարի նավի ուշադրությունը և ազատվել կղզուց։ Ավելի ուշ նա օգնում է Ջեք Ճնճղուկին խուսափել հրամանատար Նորինգթոնի մահապատժից։

«Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երկրորդ մասի իրադարձությունները («Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը») պատմում են այն մասին, թե ինչպես է Էլիզաբեթը խաբում Ջեք Ճնճղուկին, օգտագործելով այն փաստը, որ նա սիրահարված է Էլիզաբեթին՝ Ջեքին տալիս է Կրեկենին, որպեսզի փրկի թիմի մնացած անդամներին։ Կապիտան Ճնճղուկը քաղաք վերադառնալու համար կապիտան Բարբոսայի հետ գնում է մեռյալների թագավորություն՝ Դեյվի Ջոնսի թաքստոցը։

«Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ մասում («Կարիբյան ծովի ծովհենները։ Աշխարհի ծայրին») Էլիզաբեթը դառնում է ծովահեն՝ Հարավչինական ծովում, Սյաո Ֆենգի փոխարեն, ինչպես նաև Ջեք Ճնճղուկի շնորհիվ, պատմության մեջ նա դառնում է առաջինը ծովահեն թագուհին (թագավորի կնոջը համարժեք)։ Հետո Էլիզաբեթը՝ Ջեյմս Նորինգթոնի հետ գերի է ընկնում։ Ջեյմսը փրկում է նրան, ինչին նա պատասխանում է. «Մի՛ փորձիր արժանանալ իմ ներողամտությունը»։ Ջեյմսը պատասխանում է․ «Ես կապ չունեմ ձեր հոր սպանության հետ»։ Ի վերջո, Էլիզաբեթը առաջարկում է միասին փախչել , բայց այդ պահին նրանց նկատում են և Նորինգթոնը նրան հրամայում է միայնակ գնալ։ Էլիզաբեթը իջնում է պարանով, բայց տեսնելով, որ «Թռչող Հոլանդացու» թիմը փորձում է սպանել Նորինգթոնին, Էլիզաբեթը ցանկանում է վերադառնալ, բայց Ջեյմսը կտրում է պարանը, բոլոր պատանդները և Էլիզաբեթը ընկնում են ջուրը։ Իսկ Ջեյմսին սրով սպանում են։ Այս ամենը պատահում է Սուոնի առջև, նա կանչում է Ջեյմսին ու լողում նրա մոտ, բայց թիմի անդամները նրան քարշ են տալիս։ Ֆիլմի վերջում կապիտան Բարբոսսան «պսակում է» Էլիզաբեթին և Ուիլին՝ «Թռչող հոլանդացի» թիմի հետ մարտի վերջում։ Ֆիլմի վերջում титр-ից հետո կա մի տեսարան, որտեղ Էլիզաբեթը իր տասնամյա որդու հետ սպասում է, երբ է Ուիլը՝ «Թռչող հոլանդացի» թիմի կապիտանը գալու ցամաք։

«Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում»[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը հայտնվում է ֆիլմի վերջում՝ Ուիլլի վրայից անեծքը հանելուց հետո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]