Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր
Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1892[1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 8, 1975[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Ֆիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոց (1910)[1], Ուելսլի քոլեջ (1914), Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1913), Քեմբրիջի ճարտարապետության և լանդշաֆտային ճարտարապետության դպրոց (1929) և Օքսֆորդի համալսարան |
![]() |
Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր (անգլ.՝ Elizabeth R. Hirsh Fleisher, օգոստոսի 28, 1892[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 8, 1975[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), Ֆիլադելֆիայի առաջին, Փենսիլվանիա նահանգի չորրորդ գրանցված կին ճարտարապետը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթ Ֆլեշերը ծնվել է Ֆիլադելֆիայում Belmont Iron Works-ի հիմնադիր Հարի Հըրշի և Մինե Ռոզենբերգ Հըրշի ընտանիքում։ 1910 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի աղջիկների ավագ դպրոցը, 1914 թվականին Ուելսլի քոլեջից ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1912-1913 թվականներին՝ քոլեջում ուսանելու տարիներին համընթաց, սովորել է նաև Հումբոլդտի համալսարանում։ 1917 թվականին եղել է Ֆիլադելֆիայի Ուելսլի ակումբի նախագահը[2]։ 1929 թվականին Քեմբրիջի ճարտարապետության և լանդշաֆտային ճարտարապետության քոլեջից ստացել է ճարտարապետության մագիստրոսի աստիճան։ 1928 թվականին. միաժամանակ, սովորել է Օքսֆորդի համալսարանի բարձրագույն դպրոցում[3]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1941 թվականին համագործակցելով Գաբրիել Ռոթի հետ՝ հիմնադրել են «Ռոթ և Ֆլեշեր» ճարտարապետական կազմակերպությունը և մինչև 1958 թվական՝ Ֆլեշերի թոշակի անցնելը, աշխատել են միասին[3]։ Կառուցել են գործարաններ, թատրոններ, բնակելի շենքեր, ավտոմոբիլային ցուցադրությունների դահլիճներ։ Ֆլեշերը հայտնի է Ֆիլադելֆիայի Parkway House-ի նախագծմամբ (1952), աշխատել է նաև Queen Lane բնակելի տների նախագծի վրա (1955)[4][5]։ Զբաղվել է նաև նկարչությամբ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է լանդշաֆտային ճարտարապետ Հորհես Ֆլեշերի հետ[3]։
Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլիզաբեթը մահացել է 1975 թվականին։ Թաղված է Ֆիլադելֆիայի Սինա լեռան գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.philadelphiabuildings.org/pab/app/ar_display.cfm/23206
- ↑ The Wellesley Alumnae Quarterly։ Wellesley College Alumnae Association։ October 1917։ էջեր 50–51։ Վերցված է հոկտեմբերի 16, 2015
- ↑ 3,0 3,1 3,2 «Fleisher, Elizabeth R. Hirsh (1892 - 1975) -- Philadelphia Architects and Buildings»։ www.philadelphiabuildings.org։ Վերցված է 2015-10-15
- ↑ Samuels Gayle Brandow, Beard Lucienne, Libby Valencia (1994)։ Women in the City of Brotherly Love, and Beyond: Tours and Detours in Delaware Valley Women's History։ G.B. Samuels
- ↑ «Elizabeth R Hirsh Fleisher»։ Find a Grave։ Վերցված է դեկտեմբերի 8, 2015
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլիզաբեթ Հըրշ Ֆլեշեր կատեգորիայում։ |