Էլիզաբեթ Բրյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Բրյուս
Ծնվել է1317
ԾննդավայրՇոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մահացել է1364
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
Ծնողներհայր՝ Ռոբերտ I
Զբաղեցրած պաշտոններGuardian of Scotland?

Էլիզաբեթ Բրյուս, թագավոր Ռոբերտ Բրյուսի դուստր։ Ամուսնացել է Աբերդալջիի ու Դափլինի լորդ սըր Վալտեր Օլիֆանտի (Օլիֆաունտ) հետ[1][2]։

Օրինականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթի օրինական գոյությունը կասկածի տակ է առել սըր Դեյվիդ Դալրիմփլը (լորդ Հեյլիզ) իր Շոտլանդիայի տարեգիրք աշխատության երկրորդ հատորում[3]։ Նա Էլիզաբեթ Բրյուսի մասին առաջին անգամ կարդացել է Քրոուֆորդի Պերերի դաս գրքում[3] և, քանի որ նրա մասին նախկինում չէր լսել, կասկածի տակ է առել նրա գոյությունը[3]։

Անօրինականությունը հիմնավորելու որևէ վկայություն չկա, բայց այն հիմնվում է երկու հանգամանքի վրա։ Նախ՝ ո՛չ Ֆորդունը, ո՛չ իր հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին, երկրորդ՝ սըր Դեյվիդ Դալրիմփլը ոչ մի հրովարտակ չէր տեսել, որում Էլիզաբեթը նշված լիներ[3]։

Դալրիմփլը եզրակացրել է, որ բոլոր կասկածները ցրելու համար պետք է գրանցամատյանում ավելացնել "dilectae sorori nostrae" (մեր սիրելի քույրիկ) արտահայտությունը[3]։

Կան թագավոր Դավիդ II-ի կողմից ստորագրված շատ արքայական հրովարտակներ, որոնցում նա Էլիզաբեթին անվանում է "dilecte sorori me" - "իմ սիրելի քույրիկ" [4] և "dilecte sorori nostre" - "մեր սիրելի քույրիկ"[5][6][7], որն էլ հենց ցրում է բոլոր կասկածները։ Ընդհանուր առմամբ, նմանօրինակ հրովարտակներ կան, որոնք վերաբերում են Գասքի, Դափլինի, Օչթերթայրի, Նյութայլի, Քինփրոնիի (Քինփրունիի), Թյուրինգզի (Թուրինի) և Դրոմիի (Դրիմմիի) տարածքներին ու բարոնություններին[8]։ Այսքան շատ հրովարտակների առկայությունը փաստում էր, որ սըր Վալտեր Օլիֆանտն ու իր կինը՝ Էլիզաբեթ Բրյուսը, 1364 թվականին ստացել են նրա եղբոր՝ թագավոր Դավիդ II-ի վերահաստատումը իրենց տարածքների ու բարոնության վերաբերյալ։

Երբ սըր Դեյվիդ Դալրիմփլին ցույց են տվել այս հրովարտակներից մեկը, նա խոստացել է ուղղել իր գրքի հաջորդ հրատարակությունները։ Նա մահացել է 1792 թվականին և այդ ուղղումներն այդպես էլ չեն արվել[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթի ծննդյան տարեթիվն անհայտ է, բայց նրա մայրը՝ Էլիզաբեթ դե Բուրգը, մահացել է 1327 թվականին։ 1364 թվականին, երբ նրա եղբայրը՝ թագավոր Դավիդ II-ը, վերահաստատում էր նրա ու իր ամուսնու կողմից տարածքների սեփականությունը, Էլիզաբեթ Բրյուսն իհարկե կենդանի էր։ Անհայտ է նաև նրա մահվան տարեթիվը։ Նրա կյանքի ժամանակագրության մեջ ենթադրվում է, որ նա Էլիզաբեթ դե Բուրգի դուստրն էր ու որ նա իր անունն ստացել էր մոր անունից։

Դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Բրյուսն ու սըր Վալտեր Օլիֆանտը գերեզմանի համար տապանաքար էին պատվիրել։ Այն պատրաստված էր Թուրնայի մարմարից ու հանդիսանում է իր տեսակի մեջ ամենանուրբ փորագրված հուշարձաններից մեկը Շոտլանդիայում[9]։ Սըր Վալտեր Օլիֆանտի պառկած դիրքով փորագրության զենք ու զրահի նախշերից կարելի է ենթադրել, որ փորագրությունն արվել է մոտավորպես 1360 թվականին[10]։ Սակայն նա մահացել էր 1329 թվականին՝ իրեն պատկերող Թուրնայի մարմարե սալի ստեղծումից երեսուն տարի առաջ։ Այն ստեղծելու ամենահավանական պատճառը արքայադստեր (Էլիզաբեթի) համար պատշաճ գերեզմանի պատրաստումն էր։

Հավակնություն շոտլանդական գահին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահավանական պատճառը, որ ո՛չ Ֆորդունը, ո՛չ էլ նրա հաջորդները չեն նշել Էլիզաբեթի մասին այն է, որ նա ծնվել է 1327 թվականին իր մոր մահից կարճ ժամանակ առաջ (որին երկու տարի անց հաջորդել է նրա հոր՝ թագավոր Ռոբերտ Բրյուսի մահը 1329 թվականին)։ Այսպիսով, այս ավելի կարևոր իրադարձությունները ստվերել են նրա ծնունդը և վաղ մանկությունը։ Նրա ուշ է ծնվելու հանգամանքը բացատրում է, թե ինչու է նա իր քույր-եղբայրներից ավելի երկար ապրել։ Որպես թագավոր Ռոբերտ Բրյուսի ու Էլիզաբեթ դե Բուրգի կրտսեր զավակ, Էլիզաբեթ Բրյուսը վեցերորդն էր շոտլանդական գահի համար հերթում։

Քելլի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

1360 թվականին Իսահակ Մաքսվելի կնոջ՝ Հելենա Մաքսվելի կողմից Ֆայֆում գտնվող Քելլի ամրոցի կալվածքն ու տարածքները հանձնվել են Էլիզաբեթ Բրյուսին ու սըր Վալտեր Օլիֆանտին[8]։

Պերի կոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սըր Վալտեր Օլիֆանտի ու Էլիզաբեթ Բրյուսի ամուսնության ընթացքում (ինչպես նաև իրենց երեխաների կյանքի ընթացքում) առաջին անգամ օգտագործվել են լորդ Օլիֆանտ, լորդ Աբերդալջի և լորդ Դափլին տիտղոսները[11][12]։ Դրանց ստեղծման համար այլ բացատրություն չկա, բացի այն, որ նրանք ազգակցական կապ ունեին թագավորի հետ (նույն կերպ թագավոր Դավիդ II-ը սըր Վալտերի ու Էլիզաբեթի յուրաքանչյուր կալվածք դարձրել էր բարոնություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Red Book of Perthshire, by Gordon MacGregor Page 649
  2. 2,0 2,1 The Oliphants in Scotland. Page 6[1]
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annals of Scotland by Sir David Dalrymple (Lord Hailes). Page 148[2]
  4. The Oliphants in Scotland.[3]
  5. The Oliphants in Scotland.[4]
  6. The Oliphants in Scotland.[5]
  7. The Oliphants in Scotland.[6]
  8. 8,0 8,1 The Oliphants in Scotland.[7]
  9. Canmore[8]
  10. Canmore[9]
  11. Registrum Magni Sigilli Regum Scotorum, volume V, item 964
  12. The Oliphants in ScotlandPage xxviii