Էլիզաբեթ դե Բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Էլիզաբեթ դե Բուրգ
Robert the Bruce and Elizabeth de Burgh.jpg
Ծնվել է՝մոտ. 1289
ԾննդավայրԴանֆրմլին[1]
Մահացել է՝հոկտեմբերի 27, 1327
Վախճանի վայրCullen
Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՀայրRichard Óg de Burgh, 2nd Earl of Ulster?
ՄայրQ62930202?
ԵրեխաներԴավիդ II (Շոտլանդիայի թագավոր) և Margaret Bruce?
Կրոնական հավատքներկաթոլիկություն

Էլիզաբեթ դե Բուրգ (անգլերեն՝ Elizabeth de Burgh, մոտ. 1289, Դանֆրմլին[1] - հոկտեմբերի 27, 1327, Cullen), թագավոր Ռոբերտ Բրյուսի երկրորդ կին ու թագուհի։ Էլիզաբեթը ծնվել է մոտավորապես 1284 թվականին, Իռլանդիայի հավանաբար Դաուն կամ Անթրիմ կոմսությունում[2]։ Նա հանդիսանում էր այդ ժամանակի ամենահզոր իռլանդական ազնվականներից մեկի՝ Ուլստերի 2-րդ կոմս Ռիչարդ Օգ դե Բուրգի դուստրը։ Նրա հայրը Անգլիայի Էդվարդ I թագավորի մոտ ընկերն ու դաշնակիցն էր։

Շատ բան հայտնի չէ Էլիզաբեթի մասին, բացի այն, որ նրա ամուսինն ունեցել է ամենահայտնի շոտլանդացի թագավորներից ու ռազմիկներից մեկի համբավ։ Շատ այլ միջնադարյան կանանց նման, Էլիզաբեթի մասին տեղեկությունները նույնպես սուղ են, սակայն հայտնի է, որ նա իր ամուսնու՝ թագավոր Ռոբերտի իշխանության տարիներին հայտնվել է անգլիացիների ու շոտլանդացիների միջև քաղաքական բախման մեջ ու ստիպված է եղել անվտանգության նկատառումներով մի քանի անգամ տեղափոխվել, սակայն ի վերջո գերի է վերցվել։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իռլանդիայում (մոտ․ 1284 թվականին) և եղել Ուլստերի 2-րդ կոմս Ռիչարդ Օգ դե Բուրգի ու Մարգարիտ դե Բուրգի դուստրը (մահ․1304 թվականին)։ Նրա հայրը Անգլիայի Էդվարդ I թագավորի մոտ ընկերն էր։

Էլիզաբեթը հավանաբար հանդիպել է Ռոբերտ Բրյուսին անգլիական արքունիքում, երբ նա դեռ Քարրիքի կոմսն էր։ Մինչև 1302 թվականին Ռիթլում իրենց ամուսնությունը, Ռոբերտն այրիացած տղամարդ էր, որն առաջին ամուսնությունից մանկահասակ դուստր ուներ։ Էլիզաբեթը մոտավորապես 18 տարեկան էր, իսկ Ռոբերտը՝ 28։

1306 թվականի մարտի 27-ին Ռոբերտն ու Էլիզաբեթը թագադրվել են Սքոնում` որպես Շոտլանդիայի թագավոր ու թագուհի։ Թագադրությունը տեղի է ունեցել Շոտլանդիայի նկատմամբ անգլիացիների սյուզերենության պահանջներին հակառակ` սըր Ուիլյամ Ուոլասի մահապատժիից հետո։ Հայտնի է, որ թագադրությունից հետո, կարծես Էդվարդ I-ի կողմից պարտություն ակնկալելով[3] , նա ասել է․

Aquote1.png Ավա՜ղ, մենք միայն գարնան թագավոր ու թագուհի ենք։ Aquote2.png


Գերեվարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1306 թվականի հունիսի 19-ին Մեթվենի ճակատամարտում շոտլանդացիների պարտությունից հետո թագավորն Էլիզաբեթին, առաջին ամուսնությունից ծնված դստերը՝ Մարջորիին, իր քույրեր Մերիին ու Քրիստինային ուղարկել է Քիլդրամի ամրոց, որպեսզի իր եղբայր Նիալը (նաև հայտնի որպես Նայջել)[4] պաշտպանի նրանց։

Քիլդրամի ամրոցի ավերակները

Անգլիացինները պաշարել են ամրոցը, որտեղ գտնվում էր արքայական ընտանիքը։ Պաշարումը հաջողությամբ է պսակվել, երբ անգլիացիները կաշառել են մի դարբինի «այնքան ոսկով, որ նա կարող էր տանե»լ, որպեսզի նա հրդեհի հացահատիկի պահեստը։ Անգլիացիները կախել ու քառատել են Նիալ Բրյուսին[5] ամրոցում եղած իր մարդկանց հետ, իսկ տիկնայք Աթոլի կոմսի ուղեկցությամբ արդեն փախել էին։

Նրանց գերի է վերցրել Կոմինների աջակից Ռոսսի կոմսը Թաինի սուրբ Դութակ սրբավայրում ու ուղարկել Էդվարդ թագավորին։ Թագավորը բանտարկել է Բրյուսի քույր Մերիին ու Բուչանի կոմսուհի Իզաբելլա ՄաքԴուֆին փայտե վանդակներում, որոնք կախել էր համապատասխանաբար Ռոքսբուրգ և Բերվիք ամրոցների պարիսպներից, որից հետո Բրյուսի իննամյա դուստր Մարջորիին ուղարկել է Ուոթոնի կուսանոցը։

Էլիզաբեթին պահում էին Անգլիայում, տնային կալանքի խիստ պայմաններում, քանի որ Էդվարդը դեռևս նրա հոր աջակցության կարիքն ուներ։ Աթոլի կոմսին կախել են ու նրա գլուխն ի ցույց դրել Լոնդոնի կամրջից[6]։

Էլիզաբեթն անգլիացիների կողմից բանտարկված է մնացել ութ տարի։ 1306 թվականի հոկտեմբերից մինչև 1308 թվականի հուլիսը նրան պահել են Յորքշայրի Հոլդերնես շրջանի Բուրսթվիք գյուղում, որտեղից նա նամակ էր գրել, որում գանգատվում էր, որ իրեն սպասարկում են միայն երկու տարիքով կանայք, որ ունի ընդամենը երեք գեստ առանց գլխարկների ու անկողնու սպիտակեղենի, որից հետո նրան տեղափոխել են Բերքշայրի Բիշամ առանձնատուն, որտեղ նա մնացել մինչև 1312 թվականի մարտը։ Այնտեղից նրան տեղափոխել են Վինձոր ամրոց ու հատկացրել վեց ծառա ու նպաստ, որտեղ նա մնացել է մինչև 1312 թվականի հոկտեմբեր, հետո Դորսեթի Շաֆթեսբուրի վանքում նա ապրել է մինչև 1313 թվականի մարտը, որից հետո Էսսեքսի Բարքինգ վանքում՝ մինչև 1314 թվականի մարտը, այնուհետև Քենթի Ռոչեսթեր ամրոցում՝ մինչև 1314 թվականի հունիսը։ Բենոքբուրնի ճակատամարտից հետո, երբ ընթանում էին գերիներին փոխանակելու շուրջ բանակցությունները, նրան տեղափոխել են Յորք։ Այնտեղ նա Անգլիայի թագավոր Էդվարդ II-ի կողմից արժանացել է ընդունելության։ Վերջապես, 1314 թվականի նոյեմբերին նրան տեղափոխել են Քարլայլ, որտեղ էլ նրան փոխանակել են ու տեղափոխել Շոտլանդիա։

Էլիզաբեթն ունեցել է երեք երեխա, որոնք հասել են մինչև չափահաս տարիք․ Մաթլիդան, Մարգարեթն ու Դավիդը (Շոտլանդիայի ապագա թագավոր Դավիդ II-ը)[7][8]։

Ռոբերտ Բրյուս և Էլիզաբեթ դե Բուրգ, Շոտլանդիայի ազգային գրադարան

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը մահացել է մոտավորապես 43 տարեկանում, 1327 թվականի հոկտեմբերի 27-ին, ձիուց ընկնելու հետևանքով, Բանֆշայրիի Քուլլեն քաղաքի արքայական նստավայր այցելության ժամանակ[2][9]։

Անմիջապես պլան է մշակվել նրա մարմինը Ֆայֆում գտնվող Դանֆերմլայն վանք տեղափոխելու համար, որը 1093 թվականից հանդիսանում էր շոտլանդական թագավորների ու թագուհիների գերեզմանատեղին։ Քանի որ Քուլլենի ծխականները համոզված չէին, որ նրա մասունքներն անվնաս կհասնեն այնտեղ, նրանք զմռսման ընթացքում հեռացրել են Էլիզաբեթի ներքին օրգանները։ Թեև որոշ աղբյուրներ պնդում են, որ նրա փորոտիքը առանձին տեղափոխվել է Ֆայֆ [9], մյուսները հաստատում են, որ այն թաղվել է Քուլլենի ծխական եկեղեցում[10]։ Ծխականները նաև պատարագներ էին մատուցում, որպեսզի աղոթեն նրա հոգու համար, որ օգնեն նրան երկնքի արքայություն մուտք գործել[11]։

Դանֆերմլայն վանք

Ի նշան երախտագիտության Էլիզաբեթի մարմնի ու դեպի հարավ թաղման համար այն վերադարձնելու հոգածության, Ռոբերտը հրամայել է քահանայություն ստեղծել Քուլլենի հին եկեղեցում (Քուլլենի ծխական եկեղեցի) և անժամկետ հատկացրել հինգ շոտլանդական ֆունտ՝ Էլիզաբեթի հոգու համար պատարագներ մատուցելու նպատակով[2][12][13]։ 1543 թվականին Շոտլանդիայի թագուհի Մերին ավելացրել է գումարն ու դարերի ընթացքում այն շարունակվել է վճարվել տարբեր մարմինների կողմից։ 1975 թվականի կառավարության բարեփոխումների պատճառով գրառումներն ահնետացել են, որն էլ հանգեցրել է վճարումների դադարեցման[11]։ 2011 թվականին եկեղեցու քահանա պատվելի Մելվին Վուդը դիմել է Մորեյի խորհրդին, որպեսզի վերականգնեն ավանդույթը։ Երկարատև ուսումնաիրությունից հետո խորհուրդը համաձայնել է վերականգնել £2.10[9] -ի տարեկան վճարը, ինչպես նաև հատուցել չվճարվածները[11]։ Այժմ, կիրակնօրյա պատարագների ժամանակ աղոթք է արվում թագուհու համար, որում նաև հիշատակվում են նախորդ տարի մահացած ծխականները[11]։

Ռոբերտը մահացել է 18 ամիս անց, ու նրա մարմինն ամփոփվել է Էլիզաբեթի մոտ, որին հուղարկավորել էին վանքի հենց կենտրոնում, գլխավոր խորանի տակ, ալաբաստրե գերեզմանում, որը զարդարված էր ոսկե տերևով[14]։ Գերեզմանից հատվածներ են պահպանվել և դրանք կարելի է տեսնել Շոտլանդիայի ազգային թանգարանում[15]։ 1560 թվականին շոտլանդական բարեփոխումների ընթացքում վանքը կալվինիստների կողմից թալանվել է, և գերեզմանի տեղն անհետացել է։ Այնուամենայնիվ, թագավոր Ռոբերտի դագաղը վերագտնվել է 1819 թվականին նոր վանքի շինարարական աշխատանքների ընթացքում։ Էլիզաբեթի դագաղը վերագտնվել է 1917 թվականին։ Երկուսին էլ վերահուղարկավորել են նոր վանքում[16]։

Ռոբերտ Բրյուսի ու Էլիզաբեթ դե Բուրգի գերեզմանը ծածկող Վիկտորիանական դարաշրջանի փորագրանկար՝ դեղին պղնձից

Զավակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծնունդ Մահ Ծանոթություններ
Մարգարեթ
1315 և 1323 թվականների միջև
30 մարտի, 1346 թվական,
ծննդաբերելիս
Ամուսնացել է Սուդերլենդի 5-րդ կոմս Ուիլյամ դե Մորավիայի հետ և ունեցել մեկ որդի՝ Ջոնը (1346–1361), որը մահացել է քսան տարեկան հասակում սև ցավից[17]։
Մաթիլդա (Մաուդ) 30 հուլիսի, 1353 թվական Ամուսնացել է Թոմաս Իսահակի հետ և ունեցել երկւ դուստր՝ Ջոաննա (Ջոն Գալդա ՄաքԴուգալի կինը) և Քեթրին[17]։ Թաղված է Դանֆերմլայն վանքում։
Դավիդ 5 մարտի, 1324 թվական 22 փետրվարի, 1371 թվական Շոտլանդիայի թագավոր (1329 – 1372)։ Ամուսնացել է (1) 1328 թվականին Ջոան Թաուերցու հետ, զավակներ չուներ, ամուսնացել է (2) 1364 թվականին Մարգարեթ Դրումոնդի հետ, զավակներ չուներ։
Ջոն 5 մարտի, 1324 թվական հոկտեմբեր, 1327 թվական,
Դանֆերմլայն պալատ, Ֆայֆում
Դավիդ II-ի կրտսեր երկվորյակ եղբայրը։ Շոտլանդիայի գահաժառանգ [18][19]։
Էլիզաբեթ

Բրյուս

Անհայտ 1364 թվականից հետո Ամուսնացել է Աբերդալջիի ու Դափլինի սըր Վալտեր Օլիֆանտի հետ։

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.brucerathlin1307.com/bruce_700_story1.asp
  2. 2,0 2,1 2,2 «Elizabeth»։ www.oxforddnb.com 
  3. Lang, Andrew, "A history of Scotland from the Roman Occupation"
  4. Marshall Rosalind K. (2003)։ Scottish Queens, 1034–1714։ Tuckwell Press։ էջ 34 
  5. «Elizabeth de Burgh and Marjorie Bruce»։ Education Scotland։ n.d.։ Արխիվացված է օրիգինալից 11 July 2015-ին։ Վերցված է 2015-07-11 
  6. Scott, Ronald McNair, Robert the Bruce, King of the Scots, p. 87
  7. Bingham, Caroline Robert the Bruce
  8. Boardman, Stephen The Early Stewart Kings
  9. 9,0 9,1 9,2 «Scots church enjoys Robert the Bruce funds - 700 years on»։ The Scotsman։ October 30, 2016։ Վերցված է May 3, 2019 
  10. «RBH Biography: Elizabeth De Burgh, Queen of Scots (d. 1327)»։ www.berkshirehistory.com 
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Bruce prayers cash reinstated»։ The Herald։ July 2, 2014։ Վերցված է May 3, 2019 
  12. «History of Cullen and Deskford Church of Scotland»։ www.cullen-deskford-church.org.uk 
  13. Mackay David (October 29, 2016)։ «Robert the Bruce died 700 years ago… But he’s still paying £5 to this church every year»։ The Press and Journal։ Վերցված է May 7, 2019 
  14. Macnamee, Colm (2006), Robert Bruce: Our Most Valiant Prince, King and Lord, Edinburgh: Birlinn, 978-1-84158-475-1. p. 271.
  15. Main Ian Brooks; Sven Edge; Xabier Garcia; Jamie Wheeler; Andy։ «National Museums of Scotland - Fragment of the tomb of Robert the Bruce»։ nms.scran.ac.uk 
  16. «Scottish Royal Burial Sites»։ Unofficial Royalty 
  17. 17,0 17,1 Weir Alison (2008)։ Britain's Royal Families, the Complete Genealogy։ London: Random House։ էջ 211։ ISBN 978-0099539735 
  18. Webster Bruce (2004)։ «David II (1324–1371)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford: Oxford University Press։ doi:10.1093/ref:odnb/3726 
  19. Penman Michael (2008)։ Diffinicione successionis ad regnum Scottorum: royal succession in Scotland in the later middle ages., p. 20. In: Making and breaking the rules: succession in medieval Europe, c. 1000- c.1600։ Turnhout: Brepols 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]