Էլզևիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլզևիր

«Էլզևիր», տառատեսակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16–18 դարերի հոլանդացի հրատարակիչ-տպարանատեր Էլզևիրների անունով. ստեղծել է նրանց տառափորագրիչ Քրիստոֆեր վան Դեյքը (1605–1669 թվականներ)։ Նեղ, կլորացված, պարզ և ցայտուն տառեր են, որի շնորհիվ էջի տարողությունը զգալիորեն մեծացել է։

Էլզևիր կոչվել են նաև համանուն հրատարակչության հրատարակչուրյունները, որոնք հիմականում էժան, փոքրաչափ (գրպանի) գրքեր էին։ 1658 թվականին Մատթեոս Ծարեցին Քրիստոֆեր վան Դեյքին պատվիրել է պատրաստել «Էլզևիր»-ի հայկական 3 տառատեսակ՝ Աստվածաշունչ տպագրելու համար։

Առաջին տեսակը պատրաստվել է 1660 թվականին, որոնցով Մատթեոս Ծարեցին սկսել է տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս Որդի» պոեմը, որը, սակայն, անավարտ է մնացել։ Մյուս տառատեսակները Քրիստոֆեր վան Դեյքը պատրաստել է Ծարեցու մահվանից հետո՝ Ավետիս Ղլիճենցի հանձնարարությամբ, որոնք լայնորեն կիրառվել են հետագա տպագրություններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։