Էլզա Շուր-Բաղդասարյան
Էլզա Շուր-Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1974 (66 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1933) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1933) |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Էլզա Ֆյոդորի Շուր-Բաղդասարյան (մայիսի 13, 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարգագետնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1933)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլզա Շուր-Բաղդասարյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 13-ին Թբիլիսիում։ 1933 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1940-1943 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1948-1949 թվականներին՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության Հայկական անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտում, 1960-1994 թվականներին՝ Հ.Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ՝ գիտական կենտրոն)։
Էլզա Շուր-Բաղդասարյանը մահացել է 1974 թվականի հուլիսի 14-ին Երևանում։
Աշխատանքները վերաբերում են հողբարելավման, սոդային աղուտ-ալկալի հողերի բարելավման հարցերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |