Էլեն Ասատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ասատրյան
Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ
 2022 հունիս
Գլենդեյլի քաղաքապետ
 2024 ապրիլ
 
Կրթություն՝ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Հուվեր ավագ դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ electelen.com/about

Էլեն Ասատրյան (անգլ.՝ Elen Asatryan , Երևան), ամերիկահայ քաղաքական գործիչ, քաղաքացիական ակտիվիստ, եղել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, հետագայում ընտրվել է Գլենդելի քաղաքապետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Ասատրյանը ծնվել է Երևանում[2], 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել։ Կրթություն է ստացել Կոլումբուսի անվան տարրական, Թոլլ միջնակարգ և Հուվեր ավագ դպրոցներում։ Հետագայում Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում (UCLA) ուսանել է Քաղաքագիտություն՝ Ամերիկյան քաղաքականություն և Միջազգային հարաբերություններ։

Էլեն Ասատրյանը հիմնել և ղեկավարել է վարժանքի և վարպետության ծրագրեր ավագ դպրոցի ու քոլեջի ուսանողների համար, այդ թվում Սակրամենտոյում հիմնված հայ-ամերիկյան առաջին՝ Վալտեր և Լորել Քարաբյան հանրային քաղաքականության կրթաթոշակային ծրագիրը[3]։

Էլեն Ասատրյանը եղել է Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի «Ճանապարհ դեպի քոլեջ» ծրագրի ղեկավարը։ Որպես կանանց իրավունքների և սոցիալական արդարության ջատագով, 2010 թվականին նա հիմնել է Գլենդելի Ընտանեկան բռնության հարցերով աշխատանքային խումբը[4]։

Էլեն Ասատրյանը եղել է Գլենդելի քաղաքապետարանի այգիների, հանգստի և համայնքային ծառայությունների հանձնաժողովի նախագահ, Գլենդելի համայնքի ոստիկանության համագործակցության հարցերով խորհրդատվական, Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության պատվիրակ[5]։

2022 թվականի հուլիսին Էլեն Ասատրյանը ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ[6]։

2024 թվականի ապրիլին Գլենդելում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրություններում Էլեն Ասատրյանն ընտրվել է քաղաքապետ[7][8]։ Նա առաջին ամերիկահայ կինն է, որը ընտրվել է այդ պաշտոնում[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мэром Глендейла стала армянка». musavat.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Elen Asatryan». Ballotpedia (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  3. First Walter & Laurel Karabian Fellow is Selected
  4. https://www.aravot.am/2020/01/10/1087437/, 2018-ի ապրիլին Գլենդելում հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներից Էլեն Ասատրյանն առաջադրել է իր թեկնածությունը որպես Լոս Անջելես մարզի Կենտրոնական Կոմիտեի անդամ. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  5. Էլեն Ասատրյանը առաջադրել է իր թեկնածությունը որպես Լոս Անջելես մարզի կենտրոնական կոմիտեի անդամ
  6. «Elen Asatryan elected Glendale mayor». horizonweekly.ca (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ | 24news». www.24news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 3-ին.
  8. Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
  9. Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]