Jump to content

Էլեն Ալեմանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլեն Ալեմանից)
Էլեն Ալեմանի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1955(1955-12-27) (68 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան և University of Bridgeport?
Մասնագիտությունբանկիր
ԱշխատավայրIBM
 Ellen Alemany Վիքիպահեստում

Էլեն Ռոզ Ալեմանի (անգլ.՝ Ellen Rose Alemany, դեկտեմբերի 27, 1955(1955-12-27), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։ Նա First Citizens BancShares-ի փոխնախագահն է։ Նախկինում եղել է CIT Group ընկերության նախագահը։

2020 թվականին ընդգրկվել է American Banker-ի կողմից հրապարակված «բանկային ոլորտում ամենահզոր կանանց» ցուցակում[1]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեմանին մեծացել է Նյու Յորքի Բրոնքսի շրջանում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Ծնողները խմիչքների խանութ էին տնօրինում[2]։ Նա ավարտել է Բրիջպորտի համալսարանի անգլիական գրականության բաժինը[2]։ Դպրոցից հետո աշխատանքի է անցել IBM-ի իրավաբանական բաժնում, այնուհետև Չեյս Մանհեթենում աշխատել է ճարտարագիտության ոլորտում։ Այս ընթացքում երեկոյան հաճախել է ասպիրանտուրա[2]։

1980 թվականին MBA Ֆորդհեմի համալսարանում ստացել է ֆինանսիստի մասնագիտացում[3]։ 1981 թվականին ավարտել է վարկային ուսուցման ծրագիրը Chase Manhattan բանկում[4]։ Նա ունի պատվավոր դոկտորի կոչումներ Բրայանթի և Ֆորդհեմի համալսարաններում[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1987 թվականներին Ալամանին աշխատել է Chase բանկում[7]։ 1987 թվականին նա միացել է Citibank ընկերությանը և զբաղեցրել տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Գլոբալ գործարքների ծառայությունների գլխավոր տնօրենի[8], առևտրային բիզնես խմբի գործադիր փոխնախագահի[9], ղեկավարել է Commercial Markets և Commercial Real Estate կազմակերպությունները[10]։ 2007 թվականին Ալեմանին միացել է RBS Americas ընկերությանը՝ որպես նախագահ և գործադիր տնօրեն[11]։ 2008 թվականին նշանակվել է RBS Citizens Financial ընկերության գործադիր տնօրեն, իսկ 2009 թվականին՝ նախագահ և գործադիր տնօրեն[12]։ Նա նաև եղել է Royal Bank of Scotland ընկերության գործադիր կոմիտեի, RBS-ի ինը հոգանոց գործադիր ղեկավարության թիմի անդամ[13][14]։ Աշխատել է որպես CitiCapital-ի նախագահ և գործադիր տնօրեն[10][15]։ 2013 թվականի հոկտեմբերին թոշակի է անցել որպես RBS Citizens Financial և RBS Americas ընկերությունների նախագահ և գործադիր տնօրեն[16]։

2016 թվականի ապրիլին նա վաղաժամ թոշակի է անցել՝ դառնալով CIT ընկերության գործադիր տնօրեն, իսկ 2016 թվականի մայիսին դարձել է նախագահ[17]։ Այնտեղ նրա ռազմավարությունը ընկերության հիմնական գործունեության վրա կենտրոնանալն էր և ոչ եկամտաբեր դուստր ձեռնարկություններ տնօրինելը[18]։ Նրան են վերագրել ընկերությունում կին ղեկավարների թվի աճը[19]։

2020 թվականին First Citizens BancShares ընկերությունը համաձայնել է գնել CIT ընկերությունը 2,2 միլիարդ դոլարով, և Ալմանիին առաջարկել է փոխնախագահի պաշտոն՝ 1 միլիոն դոլար աշխատավարձով և տարեկան գրեթե 6,9 միլիոն դոլար երաշխավորված բոնուսով՝ պայմանով, որ նա կմնա ընկերությունում երկու տարի[20][21]։

Այլ պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2010 թվականներին Ալեմանին եղել է Առաջին շրջանի ներկայացուցիչը Դաշնային խորհրդատվական խորհրդում[22]։

2008 թվականից Centre for Discovery խորհրդում էր[23], 2012 թվականից աշխատել է որպես ավտոմատ տվլայների վերամշակող[24], 2014 թվականից՝ ազգային տեղեկատվական ընկերությունում[25], 2015 թվականից աշխատել է HOPE ընկերությունում[26][27], 2021 թվականից՝ Dun & Bradstreet ընկերությունում[28]։ 2002-2010 թվականներին եղել է March of Dimes ընկերության Նյու Յորքի բաժնի խորհրդում[3]։

Նա Նյու Յորքի արքեպիսկոպոսության կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների խորհրդում էր[29] և քաղաքապետի հիմնադրամի խորհրդատվական խորհրդում, որը առաջ է մղել Նյու Յորք քաղաքը և հանդիսացել է The Conference Board-ի հոգաբարձու[30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ամուսնացած է Խոակին «Ջեք» Ալեմանիի հետ, նրանք ունեն երեք երեխա, այդ թվում՝ Ջեքի Ալեմանին[18]։

Մրցանակներ և պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007` Ալեմանին ներառվել է Գանձապետարանի և Ռիսկի՝ ֆինանսների ոլորտում 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում (բանկերը վերասահմանում են իրենց դերը)[31]։
  • 2009` Ալեմանին ընդգրկվել է Forbes ամսագրի «Աշխարհի ամենահզոր կանայք» ցուցակում[32]։
  • 2011` Արտաքին քաղաքականության ասոցիացիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մրցանակի դափնեկիր[33]։
  • 2012` Կոնեկտիկուտի Կանանց փառքի սրահ 2010 թվականի պատվավոր մրցանակ[34]։
  • 2013` American Banker Lifetime Achievement մրցանակ. ամերիկյան բանկը ճանաչել է Ալեմանիի ներդրումն ու ազդեցությունը՝ ինը անգամ անվանելով նրան բանկային ոլորտում 25 ամենահզոր կանանց ամենամյա ցուցակում[35]։
  • 2017` Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք (#3)[36]։
  • 2018` Ալեմանին Կոնֆերանսի խորհրդի տնտեսական զարգացման կոմիտեի կողմից ճանաչվել է Պիտեր Գ. Պետերսոնի մրցանակի դափնեկիր[37]։
  • 2018` Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք (#3)[19]։
  • 2019` Crain's New York Նշանավոր կանայք բանկային ոլորտում[38]։
  • 2019` Կանանց Bond Club Merit մրցանակ[39]։
  • 2019` Հայտնագործությունների կենտրոնի պատվոգիր[40]։
  • 2019` Ամերիկյան բանկիր, բանկային ոլորտում ամենահզոր կանայք (#2)[41]
  • 2020` Դարլա Մուրի բիզնես դպրոցից առաջնորդության համար պատվոգիր։
  • 2020` Ամերիկացի բանկիր բանկային ոլորտում ամենաազդեցիկ կանայք[1]։
  • 2021՝ Crain's Նյու Յորքի բիզնեսի նշանավոր կանայք՝ Ուոլ Սթրիթում[42]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kline, Allissa (2020 թ․ սեպտեմբերի 29). «Most Powerful Women in Banking: Ellen Alemany, CIT Group». American Banker.
  2. 2,0 2,1 2,2 Broughton, Kristin (2017 թ․ սեպտեմբերի 26). «How Ellen Alemany is reinventing CIT». American Banker.
  3. 3,0 3,1 «Citigroup appoints Ellen Alemany CEO of global transaction services». Finextra. 2006 թ․ հունվարի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Most Powerful Women in New York 2007». Crain's New York. 2007 թ․ սեպտեմբերի 16.
  5. «Citizens Financial executive honored by magazine». The Day. 2011 թ․ հոկտեմբերի 9.
  6. «Past Honorary Degree Recipients». Fordham. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. «Ellen Alemany capitalizes on 'around the corner, around the globe'». Boston Herald (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ մարտի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
  8. «Citigroup appoints Ellen Alemany CEO of global transaction services». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ հունվարի 23.
  9. «Ellen R. Alemany | Los Angeles Business Journal». labusinessjournal.com. 2018 թ․ հուլիսի 30.
  10. 10,0 10,1 «Fireside Chat with Ellen Alemany, Chair and CEO of CIT Group». Fordham Newsroom (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 20.
  11. «RBS Drafts Big Hitter From Citigroup». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «#17 Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2009 թ․ հոկտեմբերի 1.
  13. «Ellen Alemany elected to National Constitution Center Board of Trustees». www.rbs.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. «RBS Group» (PDF). 2011. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին.
  15. «LEADERS Interview with Ellen R. Alemany, Chairwoman and Chief Executive Officer, CIT Group». www.leadersmag.com.
  16. «RBS Citizens Financial Group Announces CEO Succession Plan». Citizens Bank. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  17. Wack, Kevin (2019 թ․ սեպտեմբերի 23). «Most Powerful Women in Banking: No. 2, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
  18. 18,0 18,1 Broughton, Kristin (2017 թ․ սեպտեմբերի 26). «How Ellen Alemany is reinventing CIT». American Banker.
  19. 19,0 19,1 Broughton, Kristin (2018 թ․ սեպտեմբերի 24). «Most Powerful Women in Banking: No. 3, CIT Group's Ellen Alemany». American Banker. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  20. «Regional lender First Citizens to buy CIT in $2.2 billion deal». Reuters. 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  21. Davis, Paul (2020 թ․ հոկտեմբերի 20). «CIT chief Ellen Alemany set to receive large bonus from First Citizens merger». American Banker. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  22. «The Federal Reserve Board 95th Annual Report». The Federal Reserve Board. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «Center for Discovery-Board of Directors». The Center for Discovery. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  24. «Board of Directors/ Automatic Data Processing». Automatic Data Processing. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  25. «Ellen Alemany Joins FIS Board of Directors». FIS. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  26. «Operation HOPE Global Board».
  27. «Launch & Grow».
  28. «DNB Board». investor.dnb.com/. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  29. «Board of Trustees». Catholic Charities of the Archdiocese of New York. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 5-ին.
  30. CIT Group. «Ellen Alemany bio». Executive Management Bio. CIT Group. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  31. «100 Most Influential People in Finance». Treasury & Risk. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  32. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  33. «Foreign Policy Association 2011 Annual Dinner». Foreign Policy Association. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  34. «Induction Ceremony 2010». Connecticut Women's Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «The Most Powerful Women in Banking». Source Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «Most Powerful Women in Banking: No. 3, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
  37. Peters, Andy (2018 թ․ սեպտեմբերի 26). «Mooney, Alemany to receive Conference Board leadership awards». American Banker. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  38. «Notable Women of Banking & Finance - Ellen Alemany». Crain's New York Business (անգլերեն). 2019 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին.
  39. RTSWS (2019 թ․ ապրիլի 30). «RTSWS Founder Delivers Impassioned Speech To Women's Bond Club, Larry Fink, Other Financial Executives». Rock The Street, Wall Street (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին.
  40. «The Center For Discovery». The Center For Discovery (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 3-ին.
  41. «Most Powerful Women in Banking: No. 2, CIT Group's Ellen Alemany». American Banker (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին.
  42. «Notable Women on Wall Street 2021». Crain's New York Business (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 18. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.