Էլենա Հայտոն դե Նոլասկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլենա Հայտոն դե Նոլասկո
Elena Highton de Nolasco.jpg
Ծնվել էդեկտեմբերի 7, 1942(1942-12-07) (76 տարեկան)
ԾննդավայրԼոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա
ՔաղաքացիությունFlag of Argentina.svg Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Նևադայի համալսարան, Ռենո
Մասնագիտությունդատավոր
ԱշխատավայրԱրգենտինայի Գերագույն դատարան
Elena Highton de Nolasco Վիքիպահեստում

Ելենա Ինես Հայտոն դե Նոլասկո (իսպ.՝ Elena Inés Highton de Nolasco, դեկտեմբերի 7, 1942(1942-12-07), Լոմաս դե Սամորա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, դատավոր, 2004 թվականից` Արգենտինայի արդարադատության գերագույն դատարանի անդամ: Հայտոնը ծնվել է Լոմաս դե Սամորայում, (Բուենոս Այրես պրովինցիայում): Նա Բուենոս Այրեսի համալսարանում 1966 թվականին որակավորվել է որպես իրավաբան, դատախազ և նոտար: Նրա հետբուհական ուսումը շարունակվել է Հարվարդի իրավունքի դպրոցում և Նևադայի համալսարանում: 1967 թվականին աշխատել է որպես իրավաբան և 1973 թվականին դարձել է վճարելու անընդունալ պաշտպանյալների պաշտոնական դատապաշտպան: 1979 թվականին դարձել է դատավոր, 1994 թվականից սկսել է աշխատել ազգային դատարանում[1]: Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է: 2004 թվականին Հայտոնը միացել է Գերագույն դատարանին: Նա առաջին կինն է, որ սկսել է աշխատել երկրի դատարանում, չնայած Կարմեն Արջիբեյի նշանակումն ավելի վաղ էր հաստատվել: Արգենտնիայի խորհրդարանում նրա ընտրությունն անցել է 51 կողմ և 5 դեմ ձայներով[2]: 2005 թվականի օգոստոսին նա նշանակվել է դատարանի փոխնախագահ: Կին դատավորների միջազգային միավորումը պարգևատրել է նրան Մարդու իրավունքների պարգևով, 2010 թվականի մայիսի 18-ին Սեուլում կայացած խորհրդաժողովի ժամանակ[3]: Հայտոնը և նրա ամուսին Ալբերտո Մարիո Նոլասկոն ունեն երկու որդի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]